A.5 Ադմինիստրատորի գործիքներ
Ինչպե՞ս պահել ՀԾ-Հաշվապահ համակարգի տվյալների պահոցներն ու պահեստային պատճենները
KBA-01118-F0XFMJ
Question
Ինչպե՞ս պահել ՀԾ-Հաշվապահ համակարգի տվյալների պահոցներն ու պահեստային պատճենները
Answer

Նման խնդիր առաջանում է, երբ անհրաժեշտ է լինում վերատեղադրել օպերացիոն համակարգը (Windows), տեղափոխել տվյալները  մի համակարգչից մյուսը, պատճենել  տվյալները էլեկտրոնային հիշողության կրիչի վրա (օրինակ` CD, DVD, flash հիշողություն):
Տվյալների պահոցները և պահեստային պատճենները պահելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Պարզել տվյալների պահոցների գտնվելու գրադարանը: Դրա համար պետք է. 
     1.1. Մտնել ՀԾ-Հաշվապահ համակարգ: Աշխատանք ցանկից բացել Ադմինիստրատորի գործիքներ -> Տվյալների պահոցներ պատուհանը: Տվյալների պահոցներ պատուհանի վերնագրում փակագծերում նշվում է  անհրաժեշտ գրադարանի ճանապարհը  (օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant\DB):

Դիտողություն:  Պատուհանի վերնագրում պահոցների ճանապարհը երևում է սկսած համակարգի 3.8.0 տարբերակից:  Եթե ձեր ծրագրի տարբերակն ավելի հին է, ապա պահոցների գտնվելու վայրը կարող եք պարզել համաձայն 1.2-րդ կետի:

     1.2. տվյալների պահոցների գտնվելու գրադարանը պարզելու երկրորդ եղանակն է համակարգի աշխատանքային գրադարանում (սովորաբար այդ ճանապարհը հետևյալն է` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant) գտնել Config.xml ֆայլը և բացել Notepad ծրագրով: Այդ ֆայլում գրված <DBPath>  և  </DBPath> ծառայողական հրամանների միջև նշված է տվյալների պահոցների գրադարանի ճանապարհը:

 

2. Պահոցների ճանապարհը պարզելուց հետո, նշված գրադարանի բոլոր .asd ֆորմատով ֆայլերը (օրինակ` master.asd, default.asd և  այլն) անհրաժեշտ է տեղափոխել էլեկտրոնային հիշողության կրիչի վրա:
3. Հիշողության կրիչի վրա անհրաժեշտ է պահել նաև պահեստային պատճենները:  ՀԾ-Հաշվապահ համակարգում պահեստային պատճենների գտնվելու ճանապարհը կարելի է տեսնել Աշխատանք -> Ադմինիստրատորի գործիքներ -> Պահեստային պատճեններ պատուհանի վերնագրում: Config.xml ֆայլում ճանապարհը գրված է <BackupPath>  և  </BackupPath> ծառայողական հրամանների միջև:
4. Եթե օգտագործողի կողմից ձևափոխվել են փաստաթղթերի տպվող ձևերը, ապա անհրաժեշտ է պահել նաև բոլոր AccTemplates անվանումը ընդգրկող գրադարանները:

Additional Comments

© 2025 Հայկական Ծրագրեր