Խնդիրը լուծելու համար հարկավոր է տերմինալ սերվերի վրա ակտիվացնել և ընտրել Aero Glass կամ Windows 7 Basic թեմաները
Տերմինալ սերվերի կարգավորում
1. Բացել Server Manager գործիքը, մկնիկով ընտրել Features ճյուղը և աջ պատուհանում սեղմել Add Features
Բացված պատուհանում նշել Desktop Experience նշիչը, սեղմել Next, այնուհետև Install կոճակը
2. Վերաբեռնավորել համակարգիչը 3. Server Manager - ում մկնիկով ընտրել Services ճյուղը, աջ պատուհանում գտնել և միացնել Themes սերվիսը` Startup Type-ը նշել Automatic
4. Server Manager - ում մկնիկով ընտրել RD Session Host Configuration ճյուղը, աջ պատուհանում RDP-Tcp - ի վրա մկնիկի աջ սեղմումով բացել Properties
Բացված պատուհանի Client Settings բաժնում հեռացնել Limit Maximum Color Depth նշիչը և սեղմել OK կոճակը
5. Բացել gpedit.mcs գործիքը
6. Ընտրել Computer Configuration -> Administrative Template-> Windows Components-> Remote Desktop Services-> Remote Desktop Session Host -> Remote Session Environment և պատուհանի աջ մասում խմբագրել Allow desktop composition for remote desktop sessions կարգավորումը
Բացված պատուհանում ընտրել Enabled և սեղմել OK կոճակը
Կատարված քայլերից հետո տերմինալ սերվերին միացած օգտագործողների համար ակտիվանում է Aero Glass կամ Windows 7 Basic թեմաները ընտրել հնարավորությունը
Անհատական ամեն օգտագործողի համար թեման փոխելու հնարավորություն 1. Հարկավոր է տերմինալ սերվերին միանալ անհրաժեշտ օգտագործողով 2. Desktop-ի վրա մկնիկի աջ սեղմումով ընտրել Personalize, բացված պատուհանում ընտրել Windows 7 կամ Windows 7 Basic
Ավտոմատ` Group Policy գործիքի օգնությամբ , բոլոր օգտագործողների համար թեման փոխելու հնարավորություն 1. Հարկավոր է տերմինալ սերվերի վրա բացել gpedit.msc գործիքը, ընտրել User Configuration -> Administrative Template -> Control Panel -> Personallization և պատուհանի աջ մասում խմբագրել Force a specific visual style or force Windows Classic կարգավորումը
2. Բացված պատուհանում ընտրել Enabled նշիչը, Path to Visual Style դաշտում գրել %windir%\resources\Themes\Aero\aero.msstyle և սեղմել OK կոճակը
Կլիենտական համակարգչի կարգավորում Տերմինալ սերվերին միանալու ժամանակ հարկավոր է Remote Desktop Connection գործիքի կարգավորումներում - Display բաժնի Colors հատվածում նշված լինի Highest Quality (32 bit)
- Experience բաժնի Performance հատվածում նշված լինեն Desktop composition և Visual styles նշիչները
|