Գնորդներին տրված Նվերները հնարավոր է ներմուծել ՀԾ հաշվապահ 7 համակարգ որպես վաճառքի Հաշիվ-ապրանքագիր՝ առանց տվյալ վաճառքի Ընդհանուր գումարը փոխելու։ Հոդվածում նկարագրված է համապատասխան հաշվարկը և ներմուծման համար անհրաժեշտ քայլերը։ Ըստ կցված դիտելու ձևի ընդլայնման՝ նախապես հաշվարկվում է Նվերների գումարը, և, որպեսզի չփոխվի Վաճառքի Ընդհանուր գումարը, Նվերների գումարի չափով Ապրանքների և Տարաների գներն ու գումարները զեղչվում են 20 %-ով՝ ներառյալ նաև Նվերների գներն ու գումարները, այնքան մինչև զեղչված գումարի չափը հավասարվի նվերների գումարին։ Եթե փաստաթղթի որևէ տողում տվյալ ապրանքի 20%-ով զեղչված գումարը ավելի մեծ է, քան Նվերների գումարի մնացորդը, ապա տվյալ տողից զեղչը կատարվում է 20%-ից քիչ։ Իսկ եթե փաստաթղթի վերջին տողում տվյալ ապրանքի 20%-ով զեղչված գումարը ավելի փոքր է, քան Նվերների գումարի մնացորդը, ապա տվյալ տողից զեղչը կատարվում է 20%-ից շատ։
Անհրաժեշտ ֆայլը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ Extensions: |