Ոչ աշխատանքային օրերի փոփոխման կարիք առաջանում է այն դեպքում, երբ Հանգստյան և աշխատանաքային օրերի նշանակում կետում, օրը համարվում է աշխատանքային, սակայն ընթացիկ ժամանակաշրջանում այն պետք է լինի ոչ աշխատանքային: Նման պայմաններում անհրաժեշտ է ենթահամակարգերում իրականացնել ոչ աշխատանքային օրերի փոփոխում, որպեսզի խուսափենք սխալ հաշվարկներից, օրինակ` վարկի մարման օրը համընկնում է փոփոխման ենթակա ամսաթվի հետ, և քանի որ ոչ աշխատանքային օրը մարում հնարավոր չէ, ապա վարկը կդառնա ժամկետանց: Ոչ աշխատանքային օրերի փոփոխում հնարավոր է իրականացնել Ենթահամակարգեր «ՀԾ» → Ադմինիստրատիվ մաս → Խմբային գործողություններ → Ոչ աշխատանքային օրերի փոփոխում → Ոչ աշխատանքային օրերի փոփոխում կետից
«Հաջորդ աշխպատանքային օր» դաշտում պետք է լրացվի ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, այսինքն` այն ամսաթիվը, որի դրությամբ կտեղափոխվեն ոչ աշխատանքային օրվա որոշ գործողություններ /օրինակ մարումները/: «Ենթահամակարգ» և «Պայմանագրի» դաշտերի միջոցով հնարավոր է փոփոխությունը տարածել կոնկրետ ենթահամակարգի կամ կոնկրետ պայմանագրի վրա:
«Փոփոխել նաև վերջին մարման ամսաթիվը» նշիչը դրված լինելու դեպքում կփոխվեն այն պայմանագրերի վերջնական մարման ամսաթվերը, որոնց վերջնական մարումը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ:
«Փոփոխել նաև կանխավճարված պայմանագրերը» նշիչը դրված լինելու դեպքում կփոխվեն նաև ոչ աշխատանքային օրը մարում ունեցող, սակայն արդեն իսկ կանխավճարված պայմանագրերը:
«Փոփոխել նաև վարձավճարի գրաֆիկը»- եթե վարձավճարի մարումները համընկնում են ոչ աշխատանքային օրվա հետ, ապա կփոփոխվեն նաև վարձավճարի գրաֆիկները:
«Փոփոխել նաև սահմանաչափի գրաֆիկը»-եթե ոչ աշխատանքային օրը նախատեսված է սահմանաչափի փոփոխում, ապա նշիչը տեղադրված լինելու դեպքում նաև կփոփխվի սահմանաչափի գրաֆիկը:
|