ՀԾ-Հաշվապահ 6
Նոր տարբերակ` ՀԾ-Հաշվապահ 6 (6.1.4): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը (25.05.2015)
KBA-01517-59ML7Q
Բովանդակություն

Տարբերակ 6.1.4 (25.05.2015)

Նոր հնարավորություններ

  • Փաստաթղթերի գործառնություններում ավելացվել է ընթացիկ տողի դեբետային, կրեդիտային հաշիվների և գործընկերների անվանումները ցուցադրելու հնարավորություն:

 

  • Ավելացվել է հնարավորություն խմբագրել ոչ հիմնական տեղեկատուների կոդը, եթե տվյալ տեղեկատուով չկան կապեր:
  • Այժմ Գործընկերների և Նյութական արժեքների հաշվետվություններ կարելի է կանչել անմիջապես տեղեկատուից:

     

Հաշվապահություն

  • Ավելացվել է հնարավորություն Ստացված ծառայություններ փաստաթղթի հիման վրա ստեղծել Դրամարկղի ելքի օրդեր:
  • Ավելացվել է Մնացորդներ և Շրջանառություն հաշվետվությունները ըստ գործընկերների արտացոլելու հնարավորություն:

 

  • T-հաշիվ հաշվետվության մեջ ավելացվել է հնարավորություն ցույց տալ Ամսական շրջանառությունը:

  • Ավելացվել է Վճարման հանձնարագիր և Ստացված ծառայություններ փաստաթղթերը Excel-ից ներմուծելու հնարավորություն:

 

Պահեստ

  • Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում ավելացվել է հնարավորություն գումարը բաշխել ըստ քանակների և ըստ գործակցի:

  • Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի Ապրանքների ցուցակի ընտրման սյան համար ավելացվել է  բոլոր տողերի նշումը հանելու հնարավորություն` տվյալ սյան վերևում մկնիկի կտոցով:
  • Ավելացվել է հնարավորություն Վաճառքների մատյանը ձևավորել ըստ գործընկերոջ խմբի:

  • Վաճառքների մատյանում ավելացել են Գործընկերոջ խումբ և Գնորդի հաշիվ սյուներ:
  • ՆԱ գործողությունների մատյանում ավելացվել է փաստաթղթերը սևագիր դարձնելու և խմբային հեռացնելու հնարավորություն:

  •  

Աշխատավարձ

  • Ավելացվել է հնարավորություն աշխատակիցների աշխատավարձի հաշիվը (5271) հաշվառել անալիտիկ` ըստ աշխատակիցների: Անհրաժեշտ է Աշխատակցի տեղեկատուում լրացնել Ֆիզ. անձ (գործընկեր) դաշտը:
  • Ավելացվել է հնարավորություն Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերի հիման վրա ստեղծել Դրամարկղի ելքի օրդեր, Դրամարկղի ելքի օրդերներ (ըստ աշխատակիցների) և Վճարման հանձնարարագրեր (ըստ աշխատակիցների):
  • Ավելացվել է հնարավորություն Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերում տալ հաշվապահական ձևակերպումներ:
  • Աշխատակիցներ տեղեկատուի օրենսդրական էջում ավելացվել է Նվազեցնել կուտակային գումարը եկամտային հարկից դրոշակ: Դրոշակն ակտիվանում է նշման համար, եթե աշխատակցի ծննդյան ամսաթիվը 01.01.1996թ.-ից հետո է:
     

Բանկ

  • Ավելացվել է ինտերնետ բանկից ներմուծված գործառնությունները Վճարման հանձնարարագրերին ավտոմատ համապատասխանեցնելու հնարավորություն:
  • Ավելացվել է հնարավորություն ինտերնետ բանկից ներմուծված գործառնությունների հիման վրա ստեղծել Արտարժույթի փոխարկում փաստաթուղթ:


 Լուծված խնդիրներ

 

Հաշվապահություն

  • Կարգավորում փաստաթղթերին Օրվա հերթական համարներ վերագրելիս:
  • Կարգավորում հաշվային պլանի հաշվի տիպը փոխելիս կատարվող ստուգման մեջ:
  • Արտարժույթի փոխարկում փաստաթղթում կլորացման սխալի շտկում:
  • Ընդհանրացված փաստաթղթերի մատյանի ցուցադրման շտկում, երբ դիալոգ պատուհանում նշված է Գործընկեր:

 

Պահեստ

  • Պահեստի ելքի օրդերի գրանցման կարգավորում` կապված ելքագրվող նյութական արժեքի հաշվի ստուգման հետ:
  • Հաշիվ ապրանքագիր և Վաճառք մանրածախ փաստաթղթերում Դիալոգ ռեժիմով աշխատանքի կարգավորում:
  • Դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարների վերագրման կարգավորում:
  • Պահեստի մուտքի օրդերի Անվանացուցակում կոդ դաշտը դատարկելիս բերվող հաղորդագրության շտկում:
  • Excel-ից ներմուծված Պահեստի մուտքի օրդերում Գործընկերոջ ցուցադրման շտկում:
  • Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում Մատակարարի և Կանխավճարի հաշիվների արտացոլման կարգավորում:
  • Տեղեկանք ՆԱ առկայության մասին-ից ստեղծված վաճառքի փաստաթղթում լռությամբ առաջարկվող արժեքների արտացոլման կարգավորում:

 

Աշխատավարձ

  • Կարգավորում Աշխատակիցներ տեղեկատուի Excel-ից ներմուծման ֆայլում:
  • Աշխատակցի Արձակուրդայինի հաշվարկում եկամտային հարկից կուտակային գումարի նվազեցման կարգավորում:

 

Ադմինիստրատորի գործիքներ

 

  • Օգտագործողի իրավասության կարգավորում, երբ օգտագործողը չունի Աշխատակիցներ տեղեկատուի հետ գործողություններ կատարելու հասանելիություն:
  • Գլխավոր էջում իրավասությունների վերականգնման կարգավորում, երբ Օգտագործողի վրա միացվում է Ադմինիստրատոր է դրոշակը:
Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր