ՀԾ-Հաշվապահ
CRM համակարգի հետ աշխատանքի կարգը
KBA-01234-R98CQJ
Բովանդակություն

1.      Նոր Contact ավելացնելիս Ադմինիստրատիվ էջում Էլ.Նամակ և Խմբային էլ. Նամակ տողերի համար ակտիվացնել Թույլատրել դրոշակը, եթե տվյալ անձը պետք է ստանա ՀԾ-Հաշվապահի կամ ՀԾ-Առևտրի հետ կապված խմբային ուղարկվող էլ.նամակները:

Այստեղ խնդիր առաջանում է բանկերի կամ Հաշվապահություն 4.0-ի պատվիրատուների հետ կապված, որոնք օգտագործում են նաև մեր համակարգերը: Սովորաբար այն անձանց համար, որոնց մենք ենք ավելացնում CRM համակարգում, այս դրոշակները պետք է միացված լինեն: 

Եթե Contact-ն արդեն գրանցվածէ CRM-ում, բայց չունի էլ. փոստի հասցե և դուք այն ավելացնում եք, նույնպես պետք է ստուգել Էլ. Նամակ և Խմբային էլ. Նամակ-ի թույլատրված լինելը:

 

 2.      Ցանկացած դաշտում հեռախոսահամար լրացնելիս պետք է նշել նաև կոդը:

 3.      Եթե կոնտակտային անձը տվել է իր անձնական էլ. փոստի հասցեն և ոչ թե կազմակերպության, այն պետք է լրացնել Contactէլ. փոստ դաշտում: Accountէլ. փոստ դաշտերում պետք է լրացնել կազմակերպության էլ. փոստի հասցեները:

4.        4. Կոնտակտային անձի տվյալները լրացնելուց կամ թարմացնելուց հետո Կոնտակտի տվյալները թարմացվել են դաշտում ընտրեք տվյալ օրվա ամսաթիվը:

 

 5.      ՀԾ-Հաշվապահ համակարգի պատվիրատուներին CRM-ում գրանցելիս պետք է ընտրել Գործունեության ոլորտը:

 6.      ՀԾ-Հաշվապահի կամ ՀԾ-Առևտրի պատվիրատուներին CRM-ում գրանցելիս ավելացնել Product-ը և Բանալին:

 7.      Եթե վաճառքը կատարվել է մեր գործընկերներից որևէ մեկի միջնորդությամբ, պատվիրատուի տվյալները գրանցելուց հետո պետք է նշել նաև կապը միջնորդի հետ: Դրա համար Relationships պատուհանից պետք է կանչել New Customer Relationship հրամանը, բացված պատուհանի Party 2 դաշտում ընտրել միջնորդ կազմակերպության կամ անհատի անունը և Role 2-ում ընտրել Միջնորդ արժեքը:

 8.      Կազմակերպության կոնտակտային անձանց տվյալները կարելի է ավելացնել անմիջապես AccountDetails|Contacts էջից: Եթե կազմակերպությունն ունի աշխատակից, որն արդեն գրանցված է CRM-ում, պետք է Relationship էջից ընտրել New Customer Relationship հրամանը, Party 2 դաշտում ընտրել համապատասխան Contact-ին, Role 2 դաշտում ընտրել Աշխատակից արժեքը և եթե հայտնի է կոնտակտային անձի պաշտոնը, լրացնել այն Description 2 դաշտում: 

 9. Եթե էլ. նամակ եք ստացել պատվիրատուից կամ ուղարկել եք էլ. նամակ, պետք է այն կապել CRM-ի հետ: Այդ անելու համար պետք է Outlook-ում կանգնել տվյալ նամակի տողի վրա, սեղմել Track In CRM կոճակը, ապա Set Regarding կոճակը և բացված պատուհանում ընտրել համապատասխան Account-ը կամ Contact-ը:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր