Համակարգային սպասարկում
HTTP Error 500.30 և 500.31- ANCM In-Process Start Failure սխալի հաղորդագրություն
KBA-01635
Problem
Service8x - ի սերվիսի էջը https://IISServerName/servicename/swagger չի բացում, բերում է սխալի հաղորդագրություն
Solution
Սխալը հիմնականում առաջանում է հետևյալ դեպքերում.

1. Սերվիսի appsettings.json ֆայլը սխալ է լրացված
2. IIS_ IUSRS և LOCAL SERVICE օգտագործողները չունեն համապատասխան իրավասություններ անհրաժեշտ թղթապանակների վրա
3. Hosting Bundle-ի տեղադրման խնդիր
4. SQL Server-ը անհասանելի է

Additional Comments
Դեպք 1.

Հարկավոր է բացել սերվիսի appsettings.json ֆայլը և կրկին լրացնել SQL Server-ին միանալու անհրաժեշտ տվյալները:
1.1 Հնարավոր է ֆայլում տվյալները լինեն ծածկագրված, այդ դեպքում հարկավոր է հեռացնել կարմիրով նշված հատվածները և ֆայլը բերել սկզբնական վիճակի: 

"db": {

"server": "SQLSERVERNAME",

"database": "dbname",

"login": "FR9LOgP1/pYLFxi5h5oTSw==",

"customerId":"bbankcode",

"encryptedPassword": "dlpFN3c9P3xdTKnnXnEVog==",

"passwordEncrypted": "fHcLF1xuS9bCvasd5GXu4Q==" ,

"comment": "If you change the password, change the case 'passwordEncrypted' to the case 'password'.",

"loginEncrypted": "wpsWHBonTda0dkUOv/A2gw==",

"maxPoolSize":50000

},

Ծածկագրված հատվածները հեռացնելուց հետո appsettings.json-ը պետք է ունենա այս կառուցվածքը, հարկավոր է ուշադրություն դարձնել ստորակետներին

"db": {

"server": "SQLSERVERNAME",

"database": "dbname",

"customerId":"bbankcode",

"password": "password" ,

"login": "sa",

"maxPoolSize":50000

},

SQLServer -  տվյալների պահոցների սերվեր (server instance-ի պարագայում՝ "server": "SQLServer\instancename")
dbname - հիմնական տվյալների պահոց (օրինակ` asbank)
sa- sql server-ի system administrator օգտագործող
password - sa օգտագործողի գաղտնաբառ
bbankcode - բանկի կոդը (օրինակ` b123456)

1.2 appsettings.json ֆայլը խմբագրելուց հետո հարկավոր է համապատասխան սերվիսի Application poolRecycle անել
  •  Բացել Sites->Default Web Sites հանգույցը, կանգնել անհրաժեշտ սերվիսի վրա և մկնիկի աջ ստեղնի օգնությամբ բացել Manage Application -> Advanced Settings բաժինը:



  • Advanced Settings պատուհանում դիտել սերվիսի Аpplication Pool-ը, անցնել IIS-ի Application Pools բաժին, ընտրել համապատասխան Application Pool-ը և Recycle անել այն: 
      




Դեպք 2.

Հարկավոր է համոզվել, որ IIS_ IUSRS և LOCAL SERVICE օգտագործողները ունեն իրավասություն Service8X-ի թղթապանակների վրա:
2.1 Service8X-ի թղթապանակների ճանապարհը հնարավոր է տեսնել, եթե սերվիսի վրա մկնիկի աջ ստեղնի օգնությամբ բացել Manage Application -> Advanced Settings բաժինը և դիտել Physical Path դաշտը 

2.2 Իրավասությունները ստուգելու համար հարկավոր է համապատասխան թղթապանակի վրա աջ ստեղնի օգնությամբ սեղմել Properties -> Security և համոզվել որ IIS_ IUSRS և LOCAL SERVICE օգտագործողները ունեն Full Control իրավասություն, հակառակ դեպքում հարկավոր է `
    • Բացված պատուհանում ընտել Security բաժինը, սեղմել Edit այնուհետև Add կոճակները
    • From this location դաշտում ընտրել համակարգչի անունը
    • Enter the object names to select դաշտում մուտքագրել LOCAL SERVICE և IIS_IUSRS օգտագործողներին, սեղմել Check Names և OK կոճակները
    • LOCAL SERVICE և IIS_IUSRS օգտագործողներին տրամադրել Full Contrօl իրավասություն
  • Սեղմել Advanced կոճակը, նշել "Replace all child object permission entries with inheritable permission entries from this object" նշիչը, սեղմել OK կոճակը
2.3 Համապատասխան թղթապանակից հեռացնել Read Only նշիչը:


Դեպք 3.

Հարկավոր է վերատեղադրել .Net Core Hosting Bundle 8.0 - ի վերջին տարբերակը: Կարող եք ներբեռնել այն կայքից` սեղմելով կայքում գտնվող Hosting Bundle հղումը:


Hosting Bundle փաթեթը իր մեջ ներառում է.

Microsoft .NET Core 8.0.XX
Microsoft .NET Core Runtime-8.0.XX(x64)
Microsoft .NET Core Runtime-8.0.XX(x86)

Եթե տեղադրումից հետո Service8x-ի սերվիսի աշխատանքը կարգավորվի այդ դեպքում հավանական է, որ խնդիրը առաջացել է  .Net Core Hosting Bundle 8.0-ը չթարմանալու պատճառով: Հետագայում նույն խնդիրը չունենալու համար հարկավոր է կարգավորել  .Net Core Hosting Bundle 8.0-ի թարմացումները:
Windows Update-ի օգնությամբ .NET (.NET Core) հարթակի թարմացումները ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել Update.zip -ը և աշխատացնել NetUpdate.reg ֆայլը, որը ռեեստրում կավելացնի անհրաժեշտ կարգավորումը:
 
ՀԾ Բանկ 23.12.28.000 տարբերակից ցածր տարբերակների համար հարկավոր է տեղադրել նաև .Net Core Hosting Bundle 3.0 -ի և .Net Core Hosting Bundle 6.0  վերջին տարբերակները:


Դեպք 4.

Հարկավոր է համոզվել, որ SQL Server-ը հասանելի է:
4.1 SQL Server-ի պորտը բացելու համար անհրաժեշտ է բացել SQL Server Network Configuration-ը, enable անել համապատասխան instanceName Pipes-ը, TCP/IP-ն  և վերաբեռնավորել համակարգիչը կամ SQL Server համակարգը


4.2 SQL Server-ի հասանելիությունը ցանցում ապահովելու համար հարկավոր է անջատել Windows Defender Firewall-ը կամ բացել SQL Server-ի պորտը` 1433 default instance-ի դեպքում
 

© 2025 Հայկական Ծրագրեր