ՀԾ-Բանկ
Windows Exporter + Prometheus մոնիտորինգի տեղադրում և կարգավորում
KBA-01645
Բովանդակություն

Կարճ այն քայլերի մասին, որոնք նշված են ներքևում ներկայացված հրահանգում:
AS-Bank -ի մոնիտորինգի համակարգը կարգավորելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը

1. AS-Bank համակարգի Services8x սերվիսների համար նախատեսված բոլոր IIS սերվերների վրա հարկավոր է

    • Խմբագրել հիմնական բազայի սերվիսի appsettings.json ֆայլը :
    • Տեղադրել Windows Exporter ծրագիրը և ստուգել աշխատանքը:

2. Բարձրացնել ՀԾ-ի կողմից տրամադրված մոնիտորինգի սերվերը` monitoring.vhdx, որի վրա տեղադրված են մոնիտորինգի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ գործիքները: Կարգավորել և ստուգել տեղադրված Prometheus համակարգը:

3. Կարգավորել AS-Bank համակարգի պարամետրերը:

4. Մոնիտորինգի արդյունքների դիտում Grafana համակարգով:

Լրացուցիչ մեկնաբանություն

1.    AS-Bank համակարգի Services8x սերվիսների IIS սերվերի կարգավորում

Appsettings.json ֆայլի
կարգավորում

  1. Հարկավոր է բացել IIS Manager-ը, ընտրել հիմնական բազայի service-ը և մկնիկի աջ ստեղնի օգնությամբ սեղմել Explore:
2. Բացված թղթապանակում գտնել appsettings.json ֆայլը և խմբագրել այն:


3. Հարկավոր է appsettings.json ֆայլում ավելացնել կարմիրով նշված հատվածը ճիշտ տեղում` վերջին ձևավոր փակագծից առաջ:

................................

},

"OTLP": {
  "Metrics": {
    "EnableDefaultInstrumentations": true,
    "PeriodicExporting": {
      "ExportIntervalMilliseconds": 15000
    },
    "CachedItemsCountEnabled": true,
    "CBMessages": {
      "Enabled": true,
      "IntervalMilliseconds": 10000
    }
  },
  "Tracing": {
    "EnableDefaultInstrumentations": true, 
    "SqlClientInstrumentation": {
      "Enabled": true,
      "AddSqlParameters": true
    }
  }
}

}

Մեկից ավել Service8xIIS սերվեր ունենալու դեպքում միայն մեկ սերվերի վրա "CBMessages" հատվածում  "Enabled": -ի արժեքը թողնել true, իսկ մյուս սերվերների վրա խմբագրել false

"CBMessages": {
      "Enabled": false,
      "IntervalMilliseconds": 10000
    }

4. Հարկավոր է պահպանել և փակել ֆայլը։


Windows Exporter-ի տեղադրում IIS Server-ի վրա

1. Հարկավոր է ներբեռնեք setup ֆայլը և աշխատացնել այն:

 


2. Բացված պատուհանում հարկավոր է ընտրել Will be installed on local hard drive կամ Entire feature will be installed on local hard drive տարբերակները և սեղմել Next կոճակը: Հակառակ դեպքում հարկավոր է տեղադրումից հետո Firewall-ում բացել 9182 port

 

3. Հաջորդ պատուհանում հարկավոր է մուտքագրել հետևյալ պարամետրերը

Comma-separated list of collectors to use - [defaults], iis, performancecounter
Additional command line flags - թողնել դատարկ
Port to listen - 9182
Path to config file - config.yaml

4. Սեղմել Finish կոճակը և ավարտել տեղադրումը:


   Windows Exporter-ի աշխատանքի ստուգում
  1. Հարկավոր է սեղմել Win + R, մուտքագրել services.msc և սեղմել OK կոճակը:
  2. Գտնել windows_exporter սերվիսը և համոզվել, որ այն աշխատում է։



  3. Բրաուզերում բացել հետևյալ հղումը՝ http://iisservername:9182/metrics որտեղ iisservername-ը այն համակարգչի անուն է, որտեղ տեղադրված է Windows Exporter-ը:
  4. Նման էջ բացվելու դեպքում նշանակում է, որ հավաքագրումը աշխատում է։

2. ՀԾ-ի կողմից տրամադրված մոնիտորինգի սերվերի` monitoring.vhdx, բարձրացում և Prometheus համակարգի կարգավորում

      1. Հարկավոր է նույն ցանցում ստեղծել վիրտուալ մեքենա` օգտագործելով տրամադրված monitoring.vhdx ֆայլը,

Hyper-V
Configuration Version: 10.0
Generation:2
առաջարկվող նվազագույն պարամետրերը վիրտուալ մեքենայի համար` CPU- 4 core, RAM-8Gb:

2.Միացնել մեքենան (login:administrator, Pass:111) և բացել C:\prometheus թղթապանակը, գտնել և խմբագրել prometheus.yml ֆայլը։
3. prometheus.yml ֆայլում անհրաժեշտ է գտնել - job_name: 'iis_windows_exporter' նշված հատվածը և այդ հատվածում խմբագրել  - targets: -ի արժեքը` նշել IIS Server-ի ip-ին կամ անունը, որտեղ տեղադրված է Windows Exporter-ը:

  - job_name: 'iis_windows_exporter'

    scrape_interval: 10s

    scrape_timeout: 10s

    static_configs:

      - targets: ['<ip or hostname>:9182']    

Օրինակ`  - targets: ['iiservername:9182'] որտեղ iisservername-ը այն համակարգչի անուն է, որտեղ տեղադրված է Windows Exporter-ը։

4. Հարկավոր է պահպանել փոփոխությունները և փակել ֆայլը։
5. Փոփոխությունները կատարելուց հետո անհրաժեշտ է վերագործարկել Prometheus համակարգի սերվիսը:

Prometheus -ի աշխատանքի ստուգում

1. Հարկավոր է բացել՝ http://monitoringservername:9090/ , որտեղ monitoringservername-ը մոնիտորինգի սերվերի անունն է:

2. Բացել Status ->Targets բաժինը, գտնել ' iis_windows_exporter ' տողը և համոզվել, որ կարգավիճակը նշված է UP։


Հարկավոր է բացել iis_windows_exporter – ի Endpoint -ում նշված հղումը , և համոզվել, որ բացվում է այս էջը։ Ինչը նշանակում է, որ Prometheus-ը հաջողությամբ ստանում է տվյալներ Windows Exporter-ից։

 3. As Bank համակարգերի պարամետրերի կարգավորում

1. Հարկավոր է մուտք գործել As Bank համակարգ և բացել Ադմինիստրատորի ԱՇՏ -> Պարամետրեր – >Համակարգի պարամետրերի ուղղորդիչ



2. Բացված պատուհանում հարկավոր է գտնել բոլոր OTLP պարամետրերը:



Այնուհետ կարգավորել ինչպես ցույց է տրված ներքևի նկարում:



OTLPDOCSTRACING
– արժեքը նշել «-»



OTLPDSTRACING  – արժեքը նշել «-»



OTLPAUTOPROCTRACING  – արժեքը նշել «-»



OTLPENABLED - արժեք դաշտում նշել նշիչը



OTLPDOCSMETERENABLED - արժեք դաշտում նշել նշիչը



OTLPDPRMETERENABLED - արժեք դաշտում նշել նշիչը



OTLPDSMETERENABLED
- արժեք դաշտում նշել նշիչը


OTLPJOBMETERENABLED
- արժեք դաշտում նշել նշիչը


OTLPENDPOINT
- արժեք դաշտում գրեք http://monitoringservername։4320 կամ http://IP։4320, որտեղ monitoringservername -ը մոնիտորինգի սերվերն է:



OTLPPROTOCOL-արժեք դաշտում
գրել «0»

3. Այնուհետ պետք է վերագործարկել IIS-ը և նորից մուտք գործել As-Bank՝ մի քանի պատահական հաշվետվություն կանչելու համար, որպեսզի As-Bank համակարգից տվյալ ուղարկվի դեպի մոնիտորինգի համակարգ։ Ստուգելու համար անհրաժեշտ է բացել Prometheus-ի էջը http://monitoringservername:9090/ որտեղ monitoringservername-ը մոնիտորինգի սերվերի անունն է:

4.  Բացել Status ->Targets բաժինը, գտնել 'asbank' տողը և համոզվել, որ կարգավիճակը նշված է UP։

5.  Հարկավոր է բացել asbank – ի Endpoint -ում նշված հղումը , և համոզվել, որ բացվում է այս էջը։ Ինչը նշանակում է, որ Prometheus-ը հաջողությամբ ստանում է տվյալներ As- Bank -ից։

4.    Մոնիտորինգի արդյունքների դիտում Grafana համակարգով

1.       Մոնիտորինգի սերվերի վրա տեղադրված Grafana համակարգ մուտք գործելու համար հարկավոր է բրաուզերում բացել http://monitoringservername:3000/ որտեղ monitoringservername -ը մոնիտորինգի սերվերն է (եթե պահանջվի մուտքանուն և գաղտնաբառ, երկու դաշտում էլ կարող ենք մուտքագրել՝ admin)



2.     Մոնիտորինգի արդյունքներին հետևելու համար անհրաժեշտ է բացել Dashboards բաժինը, որտեղ կարգավորված են առաջարկվող վահանակները:

Հնարավոր է որ  tracing-ի հետևանքով Service8x ի սերվերը գերծանրաբեռնվի, այդ դեպքում անհրաժեշտ է անջատել tracing -ը appsettings.json ում

"Tracing": {

    "EnableDefaultInstrumentations": false,     (true  աշժեքը  փոխել false)
    "SqlClientInstrumentation": {
    "Enabled": false,                                         (true աշժեքը  փոխել false)
    "AddSqlParameters": true
   
}

OTLPDOCSTRACING
–  «-» արժեքը հեռացնել



OTLPDSTRACING  –  «-» արժեքը հեռացնել


OTLPAUTOPROCTRACING  – «-» արժեքը հեռացնել




© 2026 Հայկական Ծրագրեր