Կլիենտ-Բանկ, Ինտերնետ-Բանկ
Ի՞նչ է անհրաժեշտ ՀԾ-Հաշվապահ 2011 և ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգերում ստեղծված փաստաթղթերը ՀԾ-ԻնտերնետԲանկ արտահանելու համար
KBA-01355-FMHVBT
Question
Ի՞նչ է անհրաժեշտ ՀԾ-Հաշվապահ 2011 և ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգերում ստեղծված փաստաթղթերը ՀԾ-ԻնտերնետԲանկ արտահանելու համար
Answer

ՀԾ-Հաշվապահ 2011 և ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգերում ստեղծված փաստաթղթերը ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգ արտահանելու համար Ձեզ նախևառաջ անհրաժեշտ է ունենալ գործարքներ կատարելու իրավասությամբ Ինտերնետ Բանկինգ համակարգից օգտվելու գործող պայմանագիր, ինչպես նաև, օգտագործողի անուն, գաղտնաբառ և անվտանգության սարք (օրինակ՝ Digipass GO-3):

Արտահանման համար անհրաժեշտ է տեղադրել ՀԾ-ԻնտերնետԲանկ Կապ ծրագիրը: Տեղադրման քայլերը նկարագրված են «ՀԾ-ԻնտերնետԲանկ Կապ ծրագրի տեղադրում» (KBA-01354-VRM13P) հոդվածում:

Տեղադրումից հետո անհրաժեշտ է աշխատացնել ՀԾ-ԻնտերնետԲանկ Կապ ծրագիրը՝ սեղմելով Windows-ի աշխատասեղանի (desktop) վրա առաջացած AS-InternetBank Link պիտակը կամ առաջնորդվել Start | Programs | Armenian Software | AS-InternetBank Link ճանապարհով:

Առաջին անգամ բացելուց ՀԾ-ԻնտերնետԲանկ Կապ ծրագիրն առաջարկում է ընտրել այն բանկերը, որոնց ծառայություններից Դուք օգտվելու եք փաստաթղթերի արտահանման համար:

Անհրաժեշտ բանկերը նշելուց հետո սեղմեք Կատարել: Ընտրված բանկերը կհայտնվեն ծրագրի հիմնական պատուհանում և կհիշվեն հետագա օգտագործման համար:

Այս ցուցակը կարելի է փոփոխել հետագա աշխատանքի ընթացքում՝ ընտրելով Գործողություններ | Բանկերի ցուցակ ... մենյուի կետը և նշելով կամ հանելով նշումը անհրաժեշտ բանկ(եր)ի համար:

Վճարումները արտահանելու համար Դուք պետք է մուտք գործեք բանկի Ինտերնետ Բանկինգ ծառայությունում՝ օգտագործելով Ձեր անունը, գաղտնաբառը և անվտանգության սարքը: Դրա համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  1. Ընտրել բանկը և սեղմել Մուտք... կոճակը կամ ընտրել Գործողություններ | Մուտք ... մենյուի կետը:
    Բացված պատուհանում մուտքագրեք օգտագործողի անունն ու գաղտնաբառը և սեղմեք Մուտք
  2. Բացված պատուհանում մուտքագրեք անվտանգության սարքի պատասխանը՝ հետևելով նշված հրահանգներին և սեղմեք Մուտք
  3. Բարեհաջող մուտք լինելու դեպքում կարտապատկերվի ՀԾ-ԻնտերնետԲանկ Կապ ծրագրի հիմնական պատուհանը, իսկ ընտրված բանկի վիճակը կփոխվի Միացված:

Այժմ կարելի է արտահանել ՀԾ-Հաշվապահ 2011 և ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգերում ստեղծված փաստաթղթերը ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգ, ինչպես նկարագրված է այդ համակարգերի օգտագործողի ձեռնարկներում:

Արտահանված փաստաթղթերը դիտելու և ստորագրելու համար պետք է մուտք լինել Ինտերնետ Բանկինգ համակարգ բանկի կայքէջից:

Additional Comments

Ստորև բերված է այն բանկերի ցուցակը, որոնց հետ աշխատում է ՀԾ-ԻնտերնետԲանկ Կապ ծրագիրը.

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
  • ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
  • ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ
  • ԲՏԱ ԲԱՆԿ
  • ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ
  • ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ
  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
  • ՊՐՈՄԵԹԵՅԲԱՆԿ

  • © 2025 Հայկական Ծրագրեր