Համակարգի օգտագործման ժամանակ երբեմն անհրաժեշտություն է առաջանում գրանցված փաստաթղթերում խմբագրել նյութական արժեքների գները կամ քանակները: Դա սովորաբար լինում է այն դեպքում, երբ գրանցված փաստաթղթում սխալ է թույլ տրված: ՀԾ-Հաշվապահ համակարգում նյութական արժեքների գները կամ քանակները թույլ է տրվում խմբագրել միայն երբ փաստաթուղթը գտնվում է սևագիր վիճակում: Գրանցված փաստաթղթերում խմբագրումը թույլ չի տրվում, քանի որ դա կարող է բերել նյութերի ինքնարժեքի սխալ հաշվարկին:
Դիտարկենք օրինակ, թե ինչպես կարելի է ուղղել փաստաթղթում հայտնաբերված սխալը:
Ենթադրենք պարզվել է, որ մուտքի օրդերի մեջ նյութական արժեքի գինը 39000.00 փոխարեն պետք լիներ 39300.00: Ուղղումը կատարելու համար անհրաժեշտ է փաստաթուղթը դարձնել սևագիր:
Դրա համար պետք է բացել Նյութական արժեքների փաստաթղթերի մատյանը (Հաշվետվություններ à Նյութական արժեքների հաշվետվություններ à ՆԱ փաստաթղթերի մատյան), գտնել մուտքի օրդերի տողը և Խմբագիր ցանկից կամ կոնտեքստային ցանկից կատարել Դարձնել սևագիր հրամանը:
Դիտողություն: Կարելի է կիրառել սևագիր դարձնելու այլ եղանակ` փաստաթուղթը խմբագրելիս սեղմել Սևագիր կոճակը:
Ինչպես հայտնի է, փաստաթուղթը սևագիր դարձնելիս, համակարգը հեռացնում է գործառնությունները և նյութական արժեքների գործողությունները: Կան դեպքեր, երբ ստուգումների արդյունքում փասատթուղթը չի լինում դարձնել սևագիր:
Օրինակ` սևագիր դարձնելիս կարող է հայտնվել նման հաղորդագրություն`
Սա նշանակում է, որ 10001 կոդով նյութական արժեքի` 21/01/08 ամսաթվի մուտքից եղել են ելքեր, և մուտքի հեռացնելը կբերի պահեստում այդ նյութական արժեքի բացասական քանակի: Այս պրոբլեմը կարգավորելու համար նախ պետք է սևագիր դարձնել այս մուտքին վերաբերվող բոլոր ելքի փաստաթղթերը: Համակարգում ելքի փաստաթղթեր են հանդիսանում Հաշիվ-Ապրանքագիրը, Վաճառք (Մանրածախը), Պահեստի ելքի օրդերը, Հավելյալ ծախսերի բաշխումը, Նյութական արժեքների տեղաշարժը, Նյութական արժեքների կոմպլեկտավորումը, Նյութական արժեքների վերագնահատումը, ԱԱ-ի շահագործման հանձնումը:
Պրակտիկայում պարզել, թե տվյալ մուտքի հետ ո՞ր ելքերի փաստաթղթերն են կապված բարդ և ժամանակատար խնդիր է: Հետևաբար խորհուրդ է տրվում սևագիր դարձնել ավելի մեծ բազմությամբ փաստաթղթեր, քան անհրաժեշտ է: Օրինակ` կարելի է բացել Նյութական արժեքների փաստաթղթերի մատյանը, որը կներառի մուտքի օրդերի ամսաթվից սկսած բոլոր փաստաթղթերը: Բոլոր ելքի փաստաթղթերը` սկսած վերջինից մինչև մուտքի օրդերը (գրանցման հաջորդականությանը հակառակ) դարձնել սևագիր: Խորհուրդ է տրվում Նյութական արժեքների փաստաթղթերի մատյանում պահպանել լռությամբ առաջարկվող աճողական դասավորությունը` ըստ Ամսաթվի և ըստ Օրվա հ/հ-ի:
Դիտողություն: Եթե նյութական արժեքի բացասական քանակի ստուգման պատճառով Հավելյալ ծախսերի բաշխում, Նյութական արժեքների տեղաշարժ, Նյութական արժեքների կոմպլեկտավորում կամ Նյութական արժեքների վերագնահատում փաստաթուղթը չի լինում դարձնել սևագիր, սակայն այդ փաստաթղթից հետո գրանցված բոլոր փաստաթղթերը սևագիր վիճակում են, ապա դա նշանակում է, որ տվյալ օրվա փաստաթղթերի գրանցման հերթականությունը (Օրվա հ/հ) խախտված է: Նախ պետք է փորձել սևագիր դարձնել ավելի փոքր հերթական համարով գրանցված փաստաթղթերը, ապա անդրադառնալ նշված փաստաթղթին: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը սևագիր դարձնելուց հետո, խորհուրդ է տրվում կարգավորել փաստաթղթերի օրվա միջի հերթական համարները` օգտագործելով Վերև կամ Ներքև հրամանները: Այս հրամանները մեկով փոքրացնում կամ մեծացնում են փաստաթղթի օրվա մեջ հերթական համարը:
Փաստաթուղթը սևագիր դարձնելիս կարող են հայտնվել նաև նման հաղորդագրություններ`
կամ
Սա նշանակում է, որ փաստաթղթի գործառնությունների հեռացնելը կբերի նշված հաշվի մնացորդի ակտիվա-պասիվություն խախտմանը:
Որպեսզի հնարավոր դառնա փաստաթղթի սևագիր դարձնելը և ավելորդ գործառնություններ չհեռացնել, խորհուրդ է տրվում հաղորդագրության մեջ նշված հաշիվը (մեր օրինակում` 2211 կամ 5243) ժամանակավորապես դարձնել ակտիվային կամ պասիվային: Ուղղումները կատարելուց հետո խորհուրդ է տրվում հետ վերականգնել նշված հաշիվների տիպերը:
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը սևագիր դրաձնելուց հետո կարելի է մուտքի օրդերում կատարել ուղղումը (մեր օրինակում խմբագրել գինը), ապա վերագրանցել բոլոր սևագիր դարձված փաստաթղթերը:
Քանի որ փաստաթղթերը սևագիր դարձնելիս հեռացվում են գործառնությունները, ապա փաստաթուղթը վերագրանցելիս պետք է վարագրանցել նաև գործառնությունները:
Ուշադրություն: Եթե օգտագործողը փաստաթղթերում խմբագրում է ավտոմատ առաջարկվող գործառնությունները, կամ ավելացնում է այլ գործառնություններ,
ապա հնարավոր է, որ վերագրանցելիս օգտագործողը մոռանա դրանց մասին: Այդ պատճառով փաստաթղթերը սևագիր դարձնելուց առաջ կարևոր է ուշադրություն դարձնել նրանում գրանցված գործառնություններին: Համակարգը շահագործելիս խորհուրդ է տրվում փաստաթղթում գրանցել միայն կոճակով առաջարկվող գործառնությունները, իսկ լրացուցիչ գործառնությունները գրանցել Հիշարար Օրդեր փաստաթղթի միջոցով` մեկնաբանությունում նշելով նյութական արժեքի փաստաթղթի համարը և ամսաթիվը:
Խմբային աշխատանք նյութական արժեքների փաստաթղթերի հետ:
Հաճախ, ուղղումները կատարելիս անհրաժեշտ է լինում սևագիր դարձնել և վերագրանցել մեծ թվով փաստաթղթեր: Այս աշխատանքը հեշտացնելու համար համակարգում ընձեռնված է հնարավորություն Նյութական արժեքների փաստաթղթերի մատյանում տողերը խմբային սևագիր դարձնել կամ գրանցել:
Այդ հնարավորությունը կիրառելու համար, անհրաժեշտ է դրույթների Ընդհանուր էջում նշել ՆԱ փաստաթղթերի խմբային վերագրանցում դրոշակը:
Նյութական արժեքների փաստաթղթերի մատյանում անհրաժեշտ տողերը նշելուց հետո, Խմբագիր ցանկից կամ կոնտեքստային ցանկից պետք է ընտրել Դարձնել սևագիր կամ Գրանցել հրամանը:
Ուշադրություն: Դարձնել սևագիր կամ Գրանցել հրամանները կիրառելիս անհրաժեշտ է Նյութական արժեքների փաստաթղթերի մատյանում պահպանել լռությամբ առաջարկվող աճողական դասավորությունը` ըստ Ամսաթվի և ըստ Օրվա հ/հ-ի:
Դիտողություն: Նյութական արժեքների փաստաթղթերի մատյանում տողերը նշելու կամ նշումը հանելու համար կարելի օգտագործել Insert, Shift+Insert, Shift+սլաք վերև, Shift+սլաք ներքև ստեղները:
Դարձնել սևագիր հրամանը ընտրելուց հետո գալիս է հետևյալ հաղորդագրության պատուհանը.
Այո սեղմելուց հետո նշված փաստաթղթերը կդառնան սևագիր:
Փաստաթղթերը սևագիր են դարձվում` սկսած այդ պահին փաստաթղթերի մատյանում ամենաներքևում գտնվողից: Փաստաթուղթը սևագիր դարձնելուց հետո տողի նշումը հանվում է:
Գրանցել հրամանը ընտրելուց հետո գալիս է հետևյալ հաղորդագրության պատուհանը.
Այո սեղմելուց հետո գալիս է հաջորդ հաղորդագրության պատուհանը:
Եթե երկրորդ հաղորդագրության պատուհանում սեղմել Այո, ապա նշված փաստաթղթերը կվերագրանցվեն և ավտոմատ կտրվեն գործառնությունները: Ոչ կոճակը սեղմելիս նշված սևագիր փաստաթղթերը կվերագրանցվեն առանց գործառնությունների:
Փաստաթղթերը գրանցվում են` սկսած այդ պահին փաստաթղթերի մատյանում ամենավերևում գտնվողից: Փաստաթուղթը գրանելուց հետո տողի նշումը հանվում է:
|