Ինչպե՞ս ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծել ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը
Արդյունավետությունը բարձրացնելու համար առևտրային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում առկա է օպերատիվ և հաշվապահական հաշվառումներն ավտոմատացնելու անհրաժեշտություն: Այդ նպատակով բազմաթիվ կազմակերպություններ ձեռք են բերում ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր համակարգերը: Վերջինս թույլ է տալիս մանրակրկիտ հաշվառել և վերլուծել մեծածախ և մանրածախ առևտուրը:
Միևնույն վաճառքի փաստաթուղթը երկու համակարգերում ձեռքով չմուտքագրելու համար հնարավորություն է տրված այն արտահանել ՀԾ-Առևտուր համակարգից և ներմուծել ՀԾ-Հաշվապահ համակարգ:
Փաստաթղթերի տեղափոխումն իրականացնելու համար անհրաժեշտ է.
1. Մուտք գործել ՀԾ-Առևտուր համակարգի համապատասխան տվյալների պահոց և ընտրել Աշխատանք→Ադմինիստրատորի գործիքներ→Արտահանել տվյալներ→Արտահանել փաստաթղթեր հրամանը.
2. Նշել անհրաժեշտ պարամետրերը և բացել արտահանման համար նախատեսված մատյանը.
3. Նշել արտահանման ենթակա փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Արտահանել տվյալներ հրամանը.
4. Save As պատուհանում մուտքագրել XML ֆայլի անունը, նշել արտահանման ճանապարհը և սեղմել Save կոճակը.
5. Այնուհետև մուտք գործել ՀԾ-Հաշվապահ համակարգի համապատասխան տվյալների պահոց և ընտրել Աշխատանք→Ադմինիստրատորի գործիքներ→Ներմուծել տվյալներ հրամանը.
6. Բացված պատուհանի ձախ բաժնում ընտրել թղթապանակը, որտեղ արտահանվել է ֆայլը, իսկ աջ բաժնում անհրաժեշտ ֆայլը: Պատուհանի ներքևի բաժնում նշել Փաստաթղթեր տողը և սեղմել Կատարել կոճակը.
7. Ներմուծելուց հետո գալիս է արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, որում նշվում են ներմուծված փաստաթղթերի քանակը և չներմուծված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություն և պատճառը: Փաստաթղթերը ներմուծվում են սևագիր վիճակով:
Դիտողություն: Փաստաթղթերի ներմուծումը չի կատարվի, եթե.
-
Փաստաթղթում նշված նյութական արժեքները, պահեստները, չափման միավորները, գործընկերները, արտարժույթները, բանկերը գոյություն չունեն ՀԾ-Հաշվապահ համակարգի համապատասխան տեղեկատուում: Նյութական արժեքներ և Գործընկերների տեղեկատուները ևս կարելի է ներմուծել ՀԾ-Առևտուր համակարգից:
-
ՆԱ տեղեկատուում նշված չափման միավորների տեսակը կամ կոտորակային մասը չեն համընկնում,
-
Հաշիվ-Ապրանքագրերում ԱԱՀ հաշվարկի ձև հայտանիշը դրված է 2` ԱԱՀ-ն այդ թվում,
-
Փաստաթղթի արժույթը դրամը չէ,
-
Ամսաթիվը (օգտագործողի) աշխատանքային ժամանակահատվածից դուրս է,
-
Փաստաթղթի նույն համարով նույն տարում գրանցված փաստաթուղթ կա: |