A.5 Տվյալների պահոցներ
ՀԾ-Հաշվետար 2012 համակարգի տվյալների ամբողջականության խախտում
KBA-01315-DVP41T
Բովանդակություն

   Աշխատանքի ընթացքում կա ռիսկ, որ հաշվապահական տվյալների ամբողջականությունը կարող է խախտվել:

   Տվյալների ամբողջականության խախտման հիմնական պատճառներ են.

  • Windows օպերացիոն համակարգի աշխատանքի խափանումը, երբ ՀԾ-Հաշվետար 2012 համակարգը բաց է
  • համակարգիչների անսարքությունը
  •  ՀԾ-Հաշվետար 2012 համակարգի աշխատանքի վթարային ավարտը, կոդում սխալի պատճառով
  •  վիրուսների վնասակար ազդեցությունը տվյալների պահոցի ֆայլի վրա:

   Ստորև բերված են տվյալների ամբողջականության խախտման հայտանիշները.

  • երբ փորձում եք մտնել համակարգ, գալիս է Unrecognized database format հաղորդագրությունը
  • տեղեկատուների, հաշվետվությունների կամ փաստաթղթերի հետ աշխատելիս համակարգը փակվում է
  • տեղեկատուների տողերի կամ փաստաթղթերի կորուստը
  • գործառնությունների և գործողությունների կորուստը
  • հաշվետվություններում թվաբանական գործողությունների անհամապատասխանությունը

   Նման խախտումները նվազեցնելու համար խորհուրդ է տրվում

1.      հաճախակի գրանցել պահեստային պատճեններ: Պատճենման հաճախականությունը ամեն օգտագործող պետք է որոշի իր դեպքի համար առանձին` հաշվի առնելով տվյալների մուտքագրման ինտենսիվությունը: Այն տվյալների պահոցների համար, որոնց հետ ինտենսիվ աշխատանքներ են վարվում, ցանկալի է հաճախ` օրինակ ամեն օր գրանցել պահեստային պատճեններ, 

2.      որոշակի պարբերականությամբ, օրինակ շաբաթական 1 անգամ կատարել տվյալների պահոցների ինդեքսավորում: Այս գործողության արդյունքում փոքրանում է տվյալների պահոցի չափսը:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր