A.1 Հաշվապահություն
Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման նոր կարգ
KBA-01239-7JD02N
Բովանդակություն

01.01.2011թ -ից  ուժի մեջ է մտնում “էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մաuին” ՀՀ կառավարության որոշումը (1504-Ն 11.11.2010թ):

Ներկայացնենք Հայկական Ծրագրերի պատկերացումը և ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում կատարվող աշխատանքները այս փոփոխությունների հետ կապված:

Մինչև այս օրենքի փոփոխությունը հարկ (ԱԱՀ) վճարողը հարկային հաշիվ դուրս գրելուց կատարում էր հետևյալ քայլերը՝

1.      ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում ստեղծում էր վաճառքի հաշիվ-ապրանքագիր (հարկային հաշիվներ)

2.      Ստեղծված հաշիվը տպվում էր

3.      Ստորագրվում էր և տրվում գնորդին

 

2011թ. հունվարից անհրաժեշտ է լինելու կատարել հետևյալ քայլերը.

1.   ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում ստեղծել  վաճառքի հաշիվ-ապրանքագիր:

2.   Արտահանել այդ հաշիվը XML ֆորմատով ֆայլ (ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում մոտակա տարբերակում կստեղծվի այդ հնարավորությունը):

3.   Ակտիվացնել (կամ բեռնել) հարկային ծրագիրը, որը պետք է տեղադրված լինի ինտերնետային կապի հնարավորություն ունեցող համակարգչի վրա: Ներմուծել համապատասխան XML ֆորմատի ֆայլը:

4.   Հարկայինի ծրագրի միջոցով գեներացնել հարկային հաշվի սերիան և համարը (այդ պահին ինտերնետային կապը անհրաժեշտ է):

5.   Արտահանել հարկային հաշիվը PDF ֆորմատով և տպել այդ փաստաթուղթը:

Տեսականորեն այդ փաստաթուղթը կարելի է և չտպելԴրա համար անհրաժեշտ է, որպեսզի հարկային հաշվում մասնակցող երկու կողմերն էլ՝

a.   Հանդիսանան ԱԱՀ վճարող

b.   Ունենան ինտերնետային կապ

c.   Ունենան հարկայինի ծրագրով (էլեկտրոնային ստորագրություններ) աշխատելու իրավունք

d.  Վստահեն, որ իրենց մոտ չպահպանված հարկային հաշիվների էլեկտրոնային տվյալները չեն փոփոխվի  և չեն կորի:

6.   Ստորագրել և տալ գնորդին (եթե 5-րդ կետը կատարվել է):

7.   4-րդ կետով գեներացված հարկային հաշվի սերիան և համարը նորից գրանցել ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում, որպեսզի հետագայում “Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ” հաշվետվությունը  լրացվի ճիշտ և ապահովվի հետադարձ կապը:

Եվս մեկ անգամ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն բանին, որ այս տարբերակով աշխատելիս դժվարանում է գնորդին վաճառք կազմակերպելը, քանի որ երկարում են հաշիվ ապրանքագրի ստեղծման հետ կապված քայլերը, ավելանում են պահանջները տեխնիկական լուծումների և մարդկային գործոնի նկատմամբ:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր