ՀՀ տարածք ներմուծվող նյութերն ու ապրանքները մուտքագրվում են Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի միջոցով:
Դիտարկենք հետևյալ օրինակը.
Աստղ ՍՊԸ-ն ՀՀ տարածք է ներմուծել հետևյալ ապրանքները.
· Կանացի վերարկու - 20 հատ գինը 200 ԱՄՆ դոլար` ընդամենը 4000 ԱՄՆ դոլար
· Տղամարդու վերարկու - 20 հատ գինը 220 ԱՄՆ դոլար` ընդամենը 4400 ԱՄՆ դոլար
Ապրանքները մատակարարվել է BENTEC S.p.A. ընկերության կողմից, որը 10/09/2009 ա/թ-ով դուրս է գրել հաշիվ (invoice) N 12954 : Նախապես BENTEC S.p.A. ընկերությանը` համաձայն պայմանագրի, վճարվել է կանխավճար 8400 ԱՄՆ դոլար գումարի չափով` որը հաշվապահությունը ձևակերպել է 2242 “Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար” հաշվի դեբետով:
25/09/2009 -ին ապրանքները մուտքագրվել են կազմակերպության Գլխավոր պահեստ համաձայն մուտքի օրդեր N ՊՄ034:
Նյութական արժեքների ցուցակ էջում ՆԱ ձեռքբերման տեսակը ընտրվում է Մատակարարից` Հ/Ա-ով, իսկ ԱԱՀ-ի հաշվարկի ձև` Առանց ԱԱՀ ,որպեսզի այս ձեռքբերումը չներառվի հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի մեջ:
Գործառնություններ էջում ավտոձևակերպման կոճակը սեղմելիս գրանցվում են երկու գործառնություն` դ-տ 2161 “Ապրանքներ պահեստում” և կ-տ 52122 “Կրեդիտորական պարտքեր ապրանքների գնումների գծով (ներմուծում)” մատակարարից ձեռքբերված ապրանքների գումարի չափով և դ-տ 52122 “Կրեդիտորական պարտքեր ապրանքների գնումների գծով (ներմուծում)” և կ-տ 2242 “Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար” տրված կանխավճարի փոխմարումը կրեդիտորական պարտքով:
Դիտողություն: Հարկ է նշել, որ համաձայն ՀՀ հաշվապահական հաշվառման 21 «Արտարժույթի փոխանակաման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ստանդարտի, վերոնշյալ փոխմարման գործառնությունը գրանցելուց առաջ անհրաժեշտ է 2242 հաշվի մնացորդը վերագնահատել “Գործընկերոջ հաշվի վերագնահատում” փաստաթղթի միջոցով:
Բացի այս վերոնշյալ գործառնություներց պետք է ավելացնել երկուսը.
ա) Դ-տ 999 “ԱՐՏՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԹՂԹԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ” և կ-տ 9521 “ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեք” մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքը: Այս արտահաշվեկշռային հաշիվներով թղթակցությունը օգտագործվում է ԱԱՀ-ի հաշվարկի ձևի մեջ 15 տողի (Ա) վանդակում գումարը լրացնելու համար:
բ) Դ-տ 22613 “ՀՀ տարածք ներմուծված ապրանքների հաշվանցման ենթակա ԱԱՀ” և կ-տ 25211 “Հաշվարկային հաշիվ” ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն
Ներմուծման ժամանակ ապրանքների ինքնարժեքի մեջ ներառվող ծախսումները (մաքսավճար, մաքսատուրք, տրանսպորտային, բեռնման, բեռնաթափման և այլ ծախսումները) մուտքագրվում են Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի միջոցով:
Համաձայն մաքսային հայտարարագրի Աստղ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ներմուծված ապրանքների համար վճարվել է` մաքսավճար` 5500 դրամ և մաքսատուրք` 333790 դրամ:
Որպեսզի այս վճարները ներառվեն ինքնարժեքի մեջ, անհրաժեշտ է գրանցել երկու Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթուղթ:
Մաքսավճարը գրացելիս Հավելյալ ծախսի բաշխման մեջ Հիմք փաստաթուղթ դաշտում նշվում է 25/09/09-ին գրանցված N ՊՄ034 պահեստի մուտքի օրդերը
Մաքսատուրքը գրանցելիս Հավելյալ ծախսի բաշխման մեջ Հիմք փաստաթուղթ դաշտում նշվում է 25/09/09-ին գրանցված N ՀԾ025 Հավելյալ ծախսի բաշխումը:
Կարևոր է իմանալ: “ՀԾ-Հաշվապահ” համակարգում ամեն հաջորդ հավելյալ ծախսի համար որպես հիմք փաստաթուղթ նշվում է նախորդ հավելյալ ծախսի փաստաթուղթը:
Աստղ ՍՊԸ-ն ապրանքների տեղափոխման համար կնքել է պայմանագիր Սլացք Տրանս ՍՊԸ-ի հետ և վճարել է 154840 դրամ կանխավճար 2243 “Տրված կանխավճար աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար” հաշվով: Սլացք Տրանս ՍՊԸ-ն ապրաքները հանձնելուց հետո ներկայացրել է կատարված բեռնափոխադրման համար 25/09/2009 ա/թ-ով դուրս գրված հարկային հաշիվ N 156` 154840 դրամ և 5000 դրամ ԱԱՀ-ը:
Պետք է ուշադրություն դարձնել Գնացուցակ դաշտում Գումար ԱԱՀ տողի գումարի վրա, որը համակարգը 20% է հաշվարկում: Այդ գումարը պետք է ձեռքով ուղղել:
|