ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգում հիմնական միջոցի տեսակի փոփոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
1. Նախ “Հիմնական միջոցների հաշվառում” ԱՇՏ-ի “Գույքային քարտեր” տեղեկատուից կանգնել համապատասխան գույքային քարտի վրա, մկնիկի աջ ստեղնի միջոցով ընտրել “Խմբագրել” հրամանը և բացված փաստաթղթում հիմնական միջոցի տեսակը փոխել մեկ այլ տեսակով: 2. Այնուհետև, քանի որ տվյալ հիմնական միջոցի մուտքագրման ժամանակ նրան որոշակի հաշիվներ են տրվել (սկզբնական արժեքի, մաշվածքի, ծախսի և արժեզրկման), ապա սովորաբար նաև անհրաժեշտություն է առաջանում կատարել հիմնական միջոցների հաշիվների փոփոխություն: Այն կատարվում է “Ներքին տեղափոխման ակտ” փաստաթղթի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է “Հիմնական միջոցների հաշվառում” ԱՇՏ-ի “Աշխատասեղան”- ում գտնվող թղթապանակներից ընտրել համապատասխան թղթապանակը (“Շահագործման չհանձնված ՀՄ-ներ”, “Շահագործվող ՀՄ-ներ” կամ “Ժամանակավորապես շահագործումից հանված ՀՄ-ներ”), կանգնել համապատասխան հիմնական միջոցի վրա և մկնիկի աջ ստեղնի միջոցով ընտրել “Ներքին տեղափոխման ակտ” հրամանը: Բացվող նախնական ֆիլտրացման պատուհանում կամ փաստաթղթի “Հաշիվներ” ներդիրում պետք է փոխել համապատասխան հաշիվները (“Սկզբն. արժ. Հաշիվ”, “Մաշվածքի հաշիվ”, “Ծախսի հաշիվ”, “Արժեզրկման հաշիվ”) նոր հաշիվներով, որից հետո փաստաթուղթը կարող է գրանցվել: |