Նոր OLAP ֆունկցիոնալությունը նախատեսված է MS Office 2007 SP3 կամ ավելի բարձր տարբերակների համար։ Այն լիարժեք համատեղելի է նաև 64 bit տարբերակների հետ։
140414 տարբերակով հնարավոր է զուգահեռ օգտագործել և' հին, և' նոր OLAP-ները: Հին OLAP ֆունկցիոնալությունը կհանվի ՀԾ-Բանկի հետագա տարբերակներով։
Նոր OLAP-ի հետ աշխատելու համար Excel միջավայրում օգտագործվում է հետևյալ գործիքների վահանակը.
Յուրաքանչյուր գործիքի վրա մկնիկի կուրսորը պահելիս բացվում է դրա նկարագրությունը` հայերեն և անգլերեն։
Նոր OLAP-ի գործիքների վահանակում ավելացել են «Կոդավորել» և «Ապակոդավորել» գործողությունները: «Կոդավորել» գործողությունը օգտագործվում է ֆայլը տեղափոխելու կամ պահոցում հիշելու համար, եթե OLAP շաբլոնում լրացված են բանաձևեր: Բանաձևերի կոդավորում իրականացնելու համար անհրաժեշտ է OLAP-ի գործիքների վահանակից ընտրել Կոդավորել կոճակը։ Ապակոդավորելու համար անհրաժեշտ է OLAP-ի գործիքների վահանակից ընտրել Ապակոդավորեկ կոճակը։
Նոր OLAP-ում գործիքների վահանակից վերացվել է «Համակարգի պարամետրեր» կոճակը: Փոխարենը հաշվարկների ժամանակ կհայտնվի «Հաշվարկման պարամետրեր» դիալոգը, որտեղ նշված պարամետրերի համաձայն էլ կկատարվի հաշվարկը:
|