Տարբերակ 6.0.14 (30.10.2013-15.11.2013)
Նոր հնարավորություններ
· Ավելացել է ՆԱ տեղաշարժ փաստաթղթի տպման նոր ձև, որում միաժամանակ ցուցադրվում են ինքնարժեք, վաճառքի գին և համապատասխան գումար սյուները.
· Փաստաթղթերի պատուհանում այժմ կարելի է կիրառել հետևյալ ստեղների համադրությունները.
§ Ctrl+O – բացվում է դրույթների պատուհանը
§ Ctrl+G - ակտիվանում է գործառնությունների ցուցակը: Դատարկ ցուցակի դեպքում ավելացվում է գործառնության նոր տող
§ Ctrl+Shift+D – հեռացվում են գործառնությունների բոլոր տողերը:
· Գործընկերներ, Նյութական արժեքներ, Ծառայություններ, Աշխատակիցներ տեղեկատուներում ավելացել են Օգտագործող և Վերջին փոփոխություն սյուները:
· Այժմ թույլատրվում է նոր ստեղծվող և սևագիր փաստաթղթերի համար դիտել տպելու ձևը առանց այն հիշելու:
· Այժմ ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթում Պահեստ ելքի դաշտը պարտադիր լրացման ենթակա չէ, եթե ցանկում միայն ծառայություններ են:
· Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի Excel-ից ներմուծման InvoiceImport.xls և InvoiceGroupImport.xls ֆայլերում ավելացվել են Ստացված կանխավճարի հաշիվ և ԱԱՀ հաշվարկի ձև դաշտերը:
· Վաճառք մանրածախ փաստաթղթի Excel-ից ներմուծման InvoiceRetailImport.xls ֆայլում ավելացվել է ԱԱՀ հաշվարկի ձև դաշտը:
· Այժմ ՀՄ-ի շրջանառություն բացված ըստ գործողությունների հաշվետվությունում նշված ժամանակահատվածից ավելի շուտ դուրս գրված ՀՄ-ները չեն ցուցադրվում:
· Աշխատակիցներ տեղեկատուում ավելացել է Պաշտոնի սկիզբ դաշտ, որն արտացոլվում է աշխատակիցների գրանցման հայտում:
Լուծված խնդիրներ
· Ցուցակի Excel արտահանելիս տողերի ֆոնտի չափը նշվում է 9:
· Մի շարք կարգավորումներ oգտագործողի իրավասություններում:
· Տվյալների XML արտահանման կարգավորումներ:
Ինտերֆեյս
· Alt+Տ (հայերեն) ստեղների համադրությամբ Ժապավենի Տվյալներ էջի ցուցադրման շտկում:
· Փաստաթղթերում և դրույթներում ցուցակների սյուների ընտրման աշխատանքի կարգավորում:
· Փաստաթղթերի ցուցակներում խմբագրվող տողերի և գործառնությունների գույների կարգավորում:
Հաշվապահություն
· Տիպային գործողություններ տեղեկատուում SumROE և ROE ֆունկցիաների հաշվարկման կարգավորում:
· Բանաձևեր տեղեկատուում RemDbS, RemCrS, CurRemDbS և CurRemCrS ֆունկցիաների հաշվարկման կարգավորում:
· Տվյալների պահոցը փոխելուց բանաձևերի հաշվարկման կարգավորում:
· Համակարգային գործառնություններ ունեցող փաստաթուղթը սևագիր դարձնելիս գործառնությունների ցուցադրման կարգավորում:
· Վճարման հանձնարարագրի գործառնություններում գործընկերոջ վերագրման շտկում:
· Գործառնությունների մատյանում Օգտագործող սյան արժեքի վերագրման շտկում:
· Excel-ից ներմուծվող փաստաթղթերում հաշիվների ստուգման շտկում:
· T-հաշվից կրկնակի կտտոցով բացված փաստաթղթի պատուհանի ցուցադրման շտկում:
· T-հաշիվը թարմացնելուց հետո Ctrl+E-ով խմբագրելուց փաստաթղթի պատուհանի ցուցադրման կարգավորում:
Պահեստ
· Սևագիր Պահեստի ելքի օրդերը գրանցելիս գործառնությունների գրանցման շտկում:
· Հաշիվ-Ապրանքագրում ստացված կանխավճարի փոխմարման շտկում, երբ գները նշված են ԱԱՀ-ն այդ թվում:
· Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք մանրածախ փաստաթղթերը Excel-ից ներմուծելիս կազմակերպության հաշվարկային հաշվի վերագրման կարգավորում:
· Սևագիր ՆԱ գույքագրում փաստաթղթում պահեստի խմբագրման կարգավորում:
· Նյութական արժեքների և Արագամաշ առարկաների ելքագրման փաստաթղթերի պատճենման շտկում:
· Կարգավորումներ արխիվացված և փոխարկված Պահեստի մուտքի օրդեր և ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթերում:
· Փոխարկված Պահեստի մուտքի օրդերի հիման վրա Հավելյալ ծախսերի գրանցման կարգավորում:
Աշխատավարձ
· Աշխատավարձի փաստաթղթերում աշխատակիցների ցուցակի դասավորության կարգավորում:
· Հաստատել հավելում/պահում, Ավտոհավելում/պահում փաստաթղթերի գրանցման շտկում:
· Վճարումներ փաստաթղթի հեռացման կարգավորումներ:
· Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից Ավտոհավելում/պահման խմբագրման կարգավորում:
· Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից Հաստատել հավելում/պահում փաստաթղթի ցուցակի ձևավորման շտկում:
· Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից հաշվարկային տվյալներ կամ վճարումներ հեռացնելիս փաստաթղթերի գումարների վերահաշվարկի կարգավորում:
· Աշխատակցին հեռացնելիս ցուցադրվող սխալի մասին հաղորդագրության շտկում:
· Արձակուրդայինի և նպաստների տպվող տեսքերում ցուցադրվող գումարների շտկում:
· Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում «Օրը, ամիսը, տարեթիվը» դաշտում օրվա և ամսվա ցուցադրման կարգավորում:
· Եկամտային հարկի սանդղակի տողերի հեռացման և խմբագրման շտկում: |