A.3 Ապրանքանյութական արժեքներ
Ինչպե՞ս ծառայության գումարը բաշխել նյութական արժեքների վրա, որոնք ստացվել են նույն հաշիվ ապրանքագրով
KBA-01175-2LS1T5
Բովանդակություն

    Ի լրումն հավելյալ ծախսերի բաշխման ստանդարտ դեպքերի (տրանսպորտային ծառայություններ, մաքսատուրք)` ստորև ներկայացնենք այն դեպքը, երբ մեկ հաշիվ-ապրանքագրով ստացվում են և' նյութեր, և' ծառայություններ, որը պետք է նույնությամբ գրանցել համակարգում և արտացոլել «Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ» հաշվետվությունում: Անհրաժեշտություն է առաջանում հաշիվ-ապրանքագրով ստացված ծառայությունների արժեքը բաշխել նույն ապրանքագրով մուտքագրված նյութական արժեքների ձեռքբերման արժեքի վրա: Այս խնդիրը կարելի է լուծել երկու եղանակով.

    1. Անհրաժեշտ է. 

  •  Հաշվային պլանում ավելացնել 001 «Այլ հաշիվներ» բնութագրիչով որևէ տարանցիկ ակտիվային հաշիվ:
  • Ստեղծել «Գնման Հ/Ա (միացյալփաստաթուղթը` ծառայությունների համար նշելով այդ տարանցիկ հաշիվը:
  • «Հավելյալ ծախսերի բաշխման մատյան» թղթապանակից ստեղծել «Հավելյալ ծախսի գնման Հ/Ա գլխ. գրքի հաշվից» փաստաթուղթը` նշելով ընտրված հաշիվը, և բաշխումը կատարել համապատասխան մեթոդով:

    2. Համակարգում հնարավոր է ստեղծել նույն ամսաթվին նույն կոդով գործընկերոջից ստացված նույն համարով մեկից ավելի գնման հաշիվպրանքագրեր, որոնք «Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ» հաշվետվությունում երևում են մեկ տողով: Այս պարագայում հաշիվ-ապրանքագիրը պետք է տրոհել երկու մասի, նախ' մուտքագրել նյութական արժեքները, իսկ ծառայությունների գրանցման համար ստեղծել «Հավելյալ ծախսի գնման Հ/Ա մատակարարից (մարումներով) ստեղծելու համարփաստաթուղթը, այնուհետև դրանց արժեքը բաշխել ստացված նյութական արժեքների վրա: Սակայն պետք է նշել, որ այս դեպքում հնարավոր չի լինի ապահովել տեղեկատվություն ստացված ծառայությունների տեսակի, գնի և քանակի մասով: Նշված եղանակը կարելի է օգտագործել այն կազմակերպություններում, որտեղ գոյություն ունի հաշիվ-ապրանքագրերի տեսակների հետ կապված գործողությունների հստակ բաժանում ըստ օգտագործողների (օրինակ, նյութական արժեքների հաշվառումը  և ծառայությունների գրանցումները իրականացվում են  տարբեր օգտագործողների կողմից):

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր