ՀԾ-Առևտուր
Ինչպե՞ս ՀԾ-Առևտուր համակարգից արտահանել հարկային հաշիվները և բեռնել e-Invoicing ծրագիր
KBA-01259-QJ3QLW
Բովանդակություն

ՀԾ-Առևտուր համակարգի 3.4.1 տարբերակը թույլ է տալիս դուրս գրված հաշիվ-ապրանքագրերն արտահանել XML ֆորմատով և բեռնել Հարկային հաշիվներ (e-Invoicing) ծրագիր և այդպիսով խուսափել միևնույն փաստաթուղթը կրկնակի ձեռքով մուտքագրելուց:

XML ֆայլի արտահանման և e-Invoicing ծրագիր բեռնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.     ՀԾ-Առևտուր համակարգում բացել Հարկային հաշիվների մատյանը (Հաշվետվություններ –> Հարկային հաշիվների մատյան):

2.Մատյանում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Հարկային հաշիվների XML արտահանում հրամանը:

3.Հարկային հաշիվների XML արտահանում  դիալոգ պատուհանում նշել XML ֆայլի արտահանման ճանապարհը և անունը:

Առաջարկվող անունը պարունակում է կազմակերպության ՀՎՀՀ-ն, արտահանման ամսաթիվը, ժամը, րոպեն և վարկյանը: Օրինակ`

Հարկային հաշվի տեսակ դաշտը կարելիէ չնշել, քանի որ  արտահանելիս այն լրացվում  է ավտոմատ` գնացուցակի տողերի հիման վրա:

Հարկային հաշվի տեսակ դաշտը պետք է նշել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է արտահանելիս փոխել հարկային հաշվի տեսակը: Օրինակ, եթե ապրանքների վաճառքն իրականացվել է հաշիվ-ապրանքագրում ծառայություն նշելով, ապա արտահանելիս Հարկային հաշվի տեսակ դաշտը պետքէ նշել 1- Ապրանքների մատակարման Հ/Հ:

4.Սեղմել Կատարել կոճակը: XML ֆայլ արտահանվումեն միայն դրամային հաշիվ-ապրանքագրերը, որոնք ունեն ԱԱՀ-ի գումար:

5.Գործողության ավարտից հետո արտահանված տողերի Դուրսգրման եղանակ դաշտերին վերագրվում է Էլետրոնային արժեքը:

6.Մտնել e-Invoicing ծրագիր: Հաշիվ ցանկից ընտրել Ներմուծել XML… հրամանը:

7.      Պատուհանում նշել ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված XML ֆայլը և սեղմել Open կոճակը:

Հաշիվները կներմուծվեն Սևագիր հաշիվների մատյան:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2024 Հայկական Ծրագրեր