A.2 Աշխատավարձ
Ինչպե՞ս կազմակերպել վարձակալական վճարների արտացոլումը եկամտահարկի հաշվարկում
KBA-01341-80CKKF
Բովանդակություն

        Եկամտահարկի հաշվարկում վարձակալական վճարները արտացոլելու համար անհրաժեշտ է նկարագրել համապատասխան հաշվարկներ Բանաձևեր տեղեկատուի 07/ 23a և 07/23b տողերում: Բանաձևերը նկարագրելու համար անհրաժեշտ է ֆիզիկական անձանց վարձակալական գումարները հաշվառել առանձին ենթահաշվով: Դրա համար նախատեսված հաշիվն (5311-Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով) անհրաժեշտ է տրոհել երկու ենթահաշվի` 53111 Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով րավաբանական անձինք), 53112 Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով իզիկական անձինք):

        Վերոնշյալը իրականացնելու համար կատարենք հետևյալ քայլերը.

  1. Բացել Տեղեկատուներ->Հաշվային պլան: Խմբագրել 5311 հաշիվը, միացնել կուտակիչ հաշիվ դրոշակը և սեղմել կատարել կոճակը:

     

      Եթե 5311 հաշվի վրա կա շարժ, ապա կուտակիչ հաշիվ դրոշակը միացնելիս կառաջարկվի մուտքագրել հաշիվ, որի վրա պետք է ժառանգել տվյալ հաշվի շարժը: Որպես այդպիսին, նշենք 53111 (Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով (Իրավաբանական անձինք)) հաշիվը: Եթե 5311 հաշվով կատարվել են և' իրավաբանական, և' ֆիզիկական անձանց հետ գործարքներ, պետք է առնվազն հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակ) գործառնություննները խմբագրել և առանձնացնել հաշիվները:

    2Ավելացնել վերոնշյալ 53112-Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով (Ֆիզիկական անձինք) ենթահաշիվը:

     

      Ուշադրություն! Անհրաժեշտ է միացնել Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը:

    3Բանաձևեր տեղեկատուի 07/23a տողում մուտքագրել (TurnDbCr('53112','25')+TurnDbCr('53112','228')+TurnDbCr('53112','224'))/0.9 բանաձևը, 

      

   4. Պահված հարկի գումարի արտացոլման համար խմբագրել 07/23b տողը և Բանաձև դաշտում ավելացնել Sum('07/23a')*0.1     

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր