Համակարգում օգտագործողի անունը փոփոխելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը`
Նախ անհրաժեշտ է ակտիվացնել SQL Server Management Studio ծրագիրը, այնուհետև Security → Logins –ում ավելացնել նախընտրելի անունով Login-ը:
Այնուհետև ՀԾ Բանկ ծրագրի Ադմինիստրատորի ԱՇՏ → Օգտագործողներ և ԱՇՏ → Օգտագործողներ կետն ակտիվացնելուց հետո ընտրել այն օգտագործողին, որի անունը անհրաժեշտ է փոխել, օգտագործողի վրա բացվող մենյուում ընտրել Փոխել օգտագործողի անուն կետը և լրացնել նոր ստեղծված Login-ին համապատասխան անունը: