Ինչպես ճիշտ հաշվել աշխատակցի (կամ աշխատակիցների) աշխատավարձը, երբ ամսվա որոշակի ամսաթվից սկսած նրա համար սահմանվել է վեցօրյա աշխատանքային օր` նախկին հնգօրյայի փոխարեն:
Տարբերակ 1. Երբ անհրաժեշտ է, որ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում յուրաքանչյուր աշխատակցի տվյալներն արտացոլվեն մեկ տողով.
1. Տաբելներ տեղեկատուից բացել նոր տաբել` նշելով ժամերի քանակը կամ նկարագրելով գրաֆիկ:
2. Փակել աշխատակցի (կամ աշխատակիցների) գործող հրամանը` հնգօրյա տաբելի գործողության դադարեցման ամսաթվով:
3. Աշխատակցին (կամ աշխատակիցներին) տալ նոր հավելման հրաման` “Տաբելի կոդ” դաշտում նշելով նոր` վեցօրյա տաբելի կոդը:
4. “Տաբելների հաստատում” աշխատանքային մատյանը կանչելիս բացվող նախնական ֆիլտրացման պատուհանում դնել “Ցույց տալ միայն նշված տաբելի կոդը ունեցող աշխատակիցներին” նշիչը և “Տաբելի կոդ” դաշտում լրացնել հնգօրյա տաբելի կոդը,
5. Բերված ցանկից ընտրել այն աշխատակցին (կամ աշխատակիցներին), ում համար նախատեսված է նշված փոփոխությունը և հաստատել տաբելը` օգտագործելով օրացուցային տաբելներից որևէ մեկը.
6. Տաբելի հաստատման երկխոսության պատուհանի “ժամանակահատված” դաշտում լրացնել հնգօրյա տաբելի գործողության ժամանակահատվածը:
7. Կատարել 4-5 քայլերը վեցօրյա տաբելի համար:
8. Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը պահանջվող տեսքով ստանալու համար “Տաբելի փաստաթղթեր” թղթապանակում նշել անհրաժեշտ տաբելի փաստաթղթերը (այդ թվում` այն երկու տաբելների փաստաթղթերը, որոնք ստեղծվել են փոփոխության ենթարկված աշխատակցի (կամ աշխատակիցների) համար).
9. Կատարել աշխատավարձի հաշվարկ
Տարբերակ 2. Երբ օգտագործողը չի կիրառում ծրագրի կողմից առաջարկվող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը.
1. Կատարել 1-3 քայլերը:
2. Կանչել “Տաբելների հաստատում” աշխատանքային մատյանը ` առանց լրացուցիչ ֆիլտրացիայի:
3. Բերված ցանկից ընտրել այն աշխատակցին (կամ աշխատակիցներին) , ում համար նախատեսված է նշված փոփոխությունը:
4. Կատարել տաբելի հաստատում` նախնական ֆիլտրացման պատուհանի “Տաբելի կոդ” դաշտում լրացնելով հնգօրյա տաբելի կոդը:
5. Կատարել տաբելի հաստատում` նախնական ֆիլտրացման պատուհանի “Տաբելի կոդ” դաշտում լրացնելով վեցօրյա տաբելի կոդը:
6. Կատարել աշխատավարձի հաշվարկ:
|