A.1 Հաշվապահություն
Ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը այլ արժույթով
KBA-01339-PK64R1
Խնդրի նկարագրություն

Հաճախակի անհրաժեշտություն է առաջանում ֆինանսական հաշվետվություններում ներառված գումարները ներկայացնել այլ արժույթով: Այդ դեպքերում հիմնականում օգտագործվում է հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկը.

1. Հաշվառել բոլոր գործարքները երկրորդ արժույթով:

2. Դրամային համարժեքով արտահայտված գումարները վերածել երկրորդ արժույթով արտահայտված գումարների: Այս տարբերակի դեպքում բոլոր մնացորդների համար կիրառվում է օրվա փոխարժեքը, իսկ շրջանառությունը ստանալու համար  օգտագործվում է կամ  ամսվա միջին փոխարժեք հասկացողությունը, կամ էլ գործարքի օրվա փոխարժեքը:

Երկրորդ տարբերակով աշխատող կազմակերպությունների համար առաջարկվող լուծումը հետևյալն է:

Խնդրի լուծման քայլեր

1. Օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվություններում 'Գործողությունների մատյան ընդլայնված' հաշվետվության հիման վրա նկարագրել նոր հաշվետվություն, որտեղ կհաշվարկվի յուրաքանչյուր գործողության օրվա փոխարժեքը: Տես ներմուծման համար նախատեսված կցված ֆայլը:  Գործողությունների մատյան USD-ով: Այդ ֆայլը պետք է ներմուծել 'Օգտագործողի կողմից նկարագրված հաշվետվություններից':

 

2. OLAP ադմինիստրատորի ԱՇՏ-ի 'Օգտագործողի խմբերի տեղեկատու'-ում պետք է ստեղծել նոր OLAP խումբ և նկարագրել խմբի կառուցվածքը 'OLAP խումբ (օգտագործողի նկարագրված)' փաստաթղթում: Տես ներմուծման համար նախատեսված համապատասխան կցված ֆայլերը.

2.1 Նոր OLAP խումբ  և  2.2 OLAP խումբ(օգտագործողի նկարագրված)  ֆայլերը պետք է ներմուծել 'Փաստաթղթերի ներմուծում' կանչով, որից հետո OLAP ադմինիստրատորի ԱՇՏ-ի 'Օգտագործողի խմբերի տեղեկատու'-ից TURNCUR տողի համար կիրառել  'Ստեղծել խմբի աղյուսակը' հրամանը:

 

3.  OLAP ադմինիստրատորի ԱՇՏ-ի 'Օգտագործողի բանաձևերի տեղեկատու'-ից  պետք է ստեղծել նոր OLAP բանաձև: Տես ներմուծման համար նախատեսված կցված ֆայլը` Թղթակցությունը կամ շրջանառությունը համարժեք USD-ով: Այդ ֆայլը պետք է ներմուծել 'Փաստաթղթերի ներմուծում' կանչով:

 

4. Նկարագրել Excel-ի միջոցով ֆինանսական հաշվետվությունները` օգտագործելով OLAP բանաձևերում ավելացած նոր TurnDbCrinUSD ֆունկցիան: Այս ֆունկցիայի միջոցով կարելի է ստանալ հաշվային պլանի, դեբիտոր/կրեդիտորների և անալիտիկ խումբ 1-ից մինչև 5-ի շրջանառությունները կամ թղթակցությունների  համարժեքները USD-ով:

 

5.Ֆինանսական հաշվետվությունը կանչելուց առաջ պետք է համոզված լինել, որ  ֆինանսական հաշվետվության ժամանակահատվածի համար OLAP տվյալները արդեն արտահանված են OLAP պահոցում: Արտահանումը կատարվում է OLAP ադմինիստրատորի ԱՇՏ-ից 'OLAP տվյալների արտահանում' հրամանով:

 

Նմանատիպ քայլերով (բազմացնելով եղածը) կարելի է ստեղծել համարժեքները այլ արժույթով ստանալու հնարավորություն:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր