Բանկերում հիմնական միջոցները ժամանակավորապես շահագործումից հանվում են հաշվեկշռային արժեքով, քանի որ բանկերի հաշվային պլանում բացակայում է ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցի մաշվածության հաշիվը: ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգով այն մեկ` ժամանակավորապես շահագործումից հանման գործողությամբ հնարավոր չէ իրագործել: Համակարգում այն կարող է գրանցվել երկու ճանապարհով.
1. Կատարել հիմնական միջոցի վերագնահատում կամայական մեթոդով, ապա ժամանակավորապես շահագործումից հանման ակտով այն հանել շահագործումից:
2. Հաշվային պլանում բացել համապատասխան մաշվածքի հաշիվ (512 բնութագրիչով), այնուհետև ժամանակավորապես շահագործումից հանման ժամանակ ակտում նշել այդ հաշիվը:
1. Այս մեթոդի դեպքում նախ պետք է կատարել հիմնական միջոցի վերագնահատում, որի համար անհրաժեշտ է “Հիմնական միջոցների հաշվառում” ԱՇՏ-ի “Աշխատասեղան”-ից կանչել “Վերագնահատման, հետագա ծախսումների բաշխման, ընթացիկ վերանորոգումների մատյան” թղթապանակը, կանգնել համապատասխան հիմնական միջոցի վրա և մկնիկի աջ ստեղնի տակ բացվող հրամաններից ընտրել “ՀՄ-ի վերագնահատում” հրամանը: Բացվող երկխոսության պատուհանում անհրաժեշտ է ընտրել վերագնահատման 3-րդ (կամայական) ձևը, որից հետո բացվող “ՀՄ-ի վերագնահատում” փաստաթղթի “Վերագնահատվող հաշիվ” դաշտում նշել որևէ տարանցիկ հաշիվ, որը պետք էր նախապես բացել հաշվային պլանում` որպես պատկանելիության բաժին նշելով 1 “Հաշվեկշռային”, իսկ որպես բնութագրիչ` 001 “Այլ հաշիվներ” արժեքները: Այնուհետև “Գույքահամարներ”աղյուսակի “Նոր սկզբնական արժեք” դաշտում պետք է լրացնել հիմնական միջոցի` տվյալ պահի դրությամբ առկա հաշվեկշռային արժեքը, իսկ “Նոր մաշվածքի գումար” դաշտում պետք է զրոյացնել կուտակված մաշվածության գումարը, որից հետո փաստաթուղթը կարող է գրանցվել: Նշված գործողություններից հետո անհրաժեշտ է համապատասխան հիմնական միջոցը ժամանակավորապես շահագործումից հանել: Դրա համար “Աշխատասեղան”-ի “Շահագործվող ՀՄ-ներ” թղթապանակում պետք է ընտրել տվյալ հիմնական միջոցը և մկնիկի աջ ստեղնի տակ բացվող հրամաններից ընտրել “Ժամանակավորապես շահագործումից հանման ակտ” հրամանը: Բացված փաստաթղթի “Հաշիվներ” ներդիրում պետք է փոխել սկզբնական արժեքի հաշիվը, որից հետո լրացնել բոլոր անհրաժեշտ դաշտերն ու գրանցել փաստաթուղթը:
2. Այս մեթոդի դեպքում նախ պետք է հաշվային պլանում բացել մաշվածքի հաշիվ: Դրա համար անհրաժեշտ է “Գլխավոր հաշվապահի ԱՇՏ”-ի “Տեղեկատուներ”-> “Հաշվային պլանին վերաբերվող” -> “Հաշվային պլան” տեղեկատուից մկնիկի աջ ստեղնի տակ բացվող հրամաններից ընտրել “Ավելացնել Հ/Պ վերջին մակարդակի հաշիվ” հրամանը` անպայման նշելով 512 “Հիմնական միջոցների մաշվածության հաշիվ” բնութագրիչը: Այնուհետև հիմնական միջոցի ժամանակավորապես շահագործումից հանման համար անհրաժեշտ է “Հիմնական միջոցների հաշվառում” ԱՇՏ-ի “Աշխատասեղան”-ից կանչել “Շահագործվող ՀՄ-ներ” թղթապանակը, ընտրել համապատասխան հիմնական միջոցը և մկնիկի աջ ստեղնի տակ բացվող հրամաններից ընտրել “Ժամանակավորապես շահագործումից հանման ակտ” հրամանը: Բացվող երկխոսության պատուհանում կամ փաստաթղթի “Հաշիվներ” ներդիրում պետք է փոխել սկզբնական արժեքի և մաշվածքի հաշիվները, որից հետո պետք է լրացնել բոլոր անհրաժեշտ դաշտերը և գրանցել փաստաթուղթը: |