Տարբերակ 6.0.16 (29.11.2013-16.12.2013)
Նոր հնարավորություններ
· Ավելացել է հնարավորություն անմիջապես Ստացված հարկային հաշիվ փաստաթղթից ավելացնել կամ խմբագրել նյութական արժեքը և ծառայությունը: Նոր տող ավելացնելուց անվանումը և չափման միավորը լրացվում են տողում նշված տեղեկության հիման վրա:
· Ստացված հարկային հաշվի փաստաթղթում ավելացել է հնարավորություն պատճենել ցուցակի Անվանում դաշտի արժեքը:
· Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի ցուցակում ծառայության կամ հիմնական միջոցի տող ավելացնելիս կամ խմբագրելիս կատարվում է կոդի կրկնության ստուգում: Կրկնություն հայտնաբերելիս առաջարկվում է հաստատել կրկնությունը կամ ուղղել տվյալները:
· Աշխատանք աշխատակիցների հետ մատյանում ավելացել է Հաշվարկային հաշիվ սյունը:
· Աշխատակիցների ցուցակ հաշվետվության մեջ ավելացվել են Քաղաքային հեռախոս, Բջջային հեռախոս և Էլեկտրոնային հասցե սյուները: Սյուները ցուցադրվում են հաշվետվության ընդլայնված տարբերակում:
· Ավելացել է հնարավորություն հաշվարկային ամսաթվից դուրս գրանցված Հաստատել հավելում/պահում, Ավտոհավելում/պահում և Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթերում խմբագրել Փաստաթղթի N և Մեկնաբանություն դաշտերը:
· Այժմ Աշխատավարձ ենթահամակարգի նոր փաստաթուղթ գրանցելիս Ամսաթիվ դաշտում լրացվում է դրույթներում նշված Հաշվարկային ամսաթիվը:
· Այժմ թույլատրվում է նոր ստեղծվող կամ սևագիր ՀՄ-ի ձեռքբերում և ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի համար դիտել տպելու ձևը առանց փաստաթուղթը հիշելու:
Լուծված խնդիրներ
· Տեղեկատուներում տող ավելացնելիս կոդի վերջից բացատանիշերի հեռացման կարգավորում:
· Փաստաթղթերում Հիշել և նոր հրամանը կիրառելիս Տիպային գործողության դաշտի դատարկման կարգավորում:
· Թվային և ամսաթիվ տիպի դաշտերում մկնիկի անիվի (mouse wheel) կիրառման արգելափակում:
Հաշվապահություն
· Ստացված հարկային հաշիվների մատյանից Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանով Պահեստի մուտքի օրդերի գրանցման կարգավորում:
· Վճարման հանձնարարագիր փաստաթուղթը ՀԾ-ԿլիենտԲանկ արտահանման կարգավորում, երբ գործընկերոջ հաշվարկային հաշիվը սկսվում է 21700 կոդով (Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ):
· Խմբագրման ռեժիմում Հաշիվ-Ապրանքագրի Սերիա դաշտում արժեքի մուտքագրման շտկում:
Պահեստ
· ՆԱ առկայության մասին տեղեկանքից Հաշիվ-Ապրանքագիր գրանցելիս Մատակարար էջի տվյալների լրացման կարգավորում:
Աշխատավարձ
· Աշխատակիցների ցուցակից նշված աշխատակիցների համար հաշվարկային տվյալների ցուցադրման շտկում:
· Աշխատանք աշխատակիցների հետ մատյանում և Աշխատակիցների ցուցակ հաշվետվությունում քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատակիցների ֆիլտրման շտկում:
· Նոր կամ սևագիր Վճարումներ փաստաթուղթը Աշխատավարձի վճարացուցակ կամ վճարային տեղեկագիր արտահանելիս ցուցակում տողի հերթական համարների շտկում:
· Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի և Աշխատակիցներ տեղեկատուի կոնտեքստային հրամանների իրավասությունների կարգավորում:
Տվյալների փոխարկում
· Փաստաթղթերի ցուցակների և ՆԱ գործողությունների մատյանի քանակների անհամապատասխանության վերաբերյալ տեղեկության արտացոլում սխալների մատյանում: Սխալներն արտացոլվում են առանց փոխարկման գործընթացը դադարեցնելու:
· Փաստաթղթերի հերթական համարների վերագրման կարգավորում:
· Հիմնական միջոցների հարկային հաշվառման օգտակար ծառայության ժամկետի վերագրման կարգավորում:
|