Համաձայն ՀՀ
Կառավարության 23 նոյեմբերի 2017թ․ 1467 -Ն որոշման՝ հիմնական միջոցների վրա
կատարված` դրանց շահագործման ապահովման համար անհրաժեշտ ծախսերը համարվում են
սպասարկման ծախսեր, եթե դրանք նույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում
կապիտալ ծախսեր:
Հարց 1։ Կազմակերպությունը
2017թ. ընթացքում իրեն պատկանող մեքենան շահագործելու նպատակով կատարել է 240,000
դրամի վառելիքի
(բենզինի) ծախս (յուրաքանչյուր ամիս 20,000 դրամի չափով) և մեկ անգամ իրականացրել մեքենայի
շարժիչի յուղի փոխարինում՝ 51,000 դրամի չափով։ Մեքենայի սկզբնական արժեքը 1,000,000 դրամ է։
2017թ-ի
ընթացքում այդ մեքենայի շահագործումն ապահովելու նպատակով կատարված բենզինի ծախսը
կազմակերպությունը դասակարգել է որպես սպասարկման ծախս և վերագրել հաշվետու
ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքին։ Յուղի փոխարինումը դիտարկել է կապիտալ
ծախս, քանի որ այն գերազանցել է տվյալ մեքենայի սկզբնական արժեքի 5 տոկոսը՝
համաձայն վերը նշված որոշման ա) ենթակետի, ուստի 51,000 դրամը ավելացվել է մեքենայի հաշվեկշռային արժեքին։
Վերոնշյալ
հաշվարկները արդյո±ք ճիշտ են և համապատասխան վերը նշված որոշման պահանջներին:
Հարց 2։ 2018թ-ի ընթացքում
այդ նույն մեքենան շահագործելու նպատակով կատարվել է 240,000 դրամի բենզինի ծախս (յուրաքանչյուր ամիս 20,000 դրամի չափով), որը գերազանցում է այդ մեքենայի սկզբնական արժեքի 15 տոկոսը։ Համաձայն
հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի՝ կազմակերպությունն այդ ծախսը համարել է
կապիտալ բնույթի և 90,000 դրամը (240,000
- 1,000,000*0,15) ավելացվել է մեքենայի հաշվեկշռային արժեքին:
Վերոնշյալ հաշվարկները արդյո±ք համապատասխանում
են Հարկային օրենսգրքի դրույթներին:
Պատասխան
|