A.1 Հաշվապահություն
Հարկային հաշիվների համարների հաշվառումը ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգով
KBA-01251-X58NVQ
Բովանդակություն

ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում ավելացել է ձեռք բերված հարկային հաշիվների համարները մուտքագրելու, հետևելու և օգտագործված հարկային հաշիվների համարների  վերաբերյալ հաշվետվություն ստանալու հնարավորություն:

Նշված հնարավորությունը գործում է, եթե Invoice - 'Հաշիվ-ապրանքագրերի պարամետրեր' խմբի MAINTAINTAXSNUM - 'Հարկային հաշիվների հաշվառումը վարվում է' պարամետրի արժեքը 'Այո' է: Հակառակ դեպքում համակարգը աշխատում է նախկին ձևով:

Եթե նման հաշվառում կազմակերպությունում վարվում է, ապա նախ անհրաժեշտ է  ձեռքբերված հարկային հաշիվների համարները մուտքագրել 'Հաշիվ-ապրանքագրերին վերաբերող' տեղեկատուների խմբում ավելացած 'Հարկային հաշիվների ձեռքբերման ստացականներ' տեղեկատուում: Մուտքագրումը հնարավոր է իրականացնել ինչպես ծրագրում, այնպես էլ ներմուծման միջոցով` նախապես ներմուծման համար անհրաժեշտ ֆորմատի վերածելով ձեռքբերված հարկային հաշիվների համարները:

'Ամսաթիվ' դաշտում լրացվում է այն հայտի ամսաթիվը, որի հիման վրա ստացվել են հարկային հաշիվները:

'Հայտի համար'  դաշտում լրացվում է հարկային հաշիվների ձեռքբերման հայտի համարը:

'Մեկնաբանություն'  դաշտում  կարող է լրացվել կամայական մեկնաբանություն:

Հարկային հաշիվների համարներ աղյուսակում լրացվում են տվյալ ստացականով ձեռքբերված հարկային հաշիվների վերաբերյալ տվյալներ:

'Սերիա' սյունում լրացվում են ձեռքբերված հարկային հաշիվների սերիաները:

'Համար' սյունում լրացվում են ձեռքբերված հարկային հաշիվների համարները:

'Տիպ' սյունում լրացվում են հարկային հաշիվների տիպերը (1 - 'Ապրանքների մատակարարման Հ/Հ', 2 - 'Ակցիզային հարկով հարկվող ապր. Հ/Հ', 3 - 'Ծառայությունների մատուցման Հ/Հ'): Հարկային հաշիվների տիպերի նշումը կարևոր է դուրսգրվող հարկային հաշիվներում համարների ավտոմատ առաջարկման համար: Եթե հստակ է, որ որոշակի համարներ ապրանքների մատակարարման հաշիվների համարներ են, որոշակի համարներ` ծառայության, իսկ որոշակի մնացած համարները ակցիզային հարկով հարկվող ապրանքների, ապա տեղեկատուում տիպերը նշելու դեպքում հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ համարները առաջարկվում են  համապատասխան տիպի հաշիվների ազատ համարներից, իսկ եթե հարկային հաշվի տիպը տեղեկատուում չի նշվում, ապա հարկային հաշիվը դուրս գրելիս տվյալ տիպի հաշիվների չօգտագործված համարների բացակայության դեպքում ավտոմատ առաջարկվում են չնշված տիպով հարկային հաշիվների չօգտագործված համարները:

'Հատուկ համար' սյան համապատասխան ստուգավանդակները նշվում են, եթե ձեռք բերված հարկային հաշիվները հատուկ հարկային հաշիվներ են:

Ստեղծված փաստաթուղթը ցույց է տրվում 'Հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման ստացականներ' տեղեկատուում, որտեղ ցույց են տրվում հայտի ամսաթիվը, համարը, տվյալ հայտով ձեռքբերված հարկային հաշիվների քանակը և մեկնաբանությունը:

Տվյալ տեղեկատուից հնարավոր է միայն ավելացնել, դիտել փաստաթղթերը և դրանց փոփոխությունների պատմությունը, ինչպես նաև ջնջել այն փաստաթղթերը, որոնցով մուտքագրված որևէ համար դեռևս չի օգտագործվել հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ:

Մուտքագրված հարկային հաշիվների համարները երևում են 'Հաշիվ-ապրանքագրերին վերաբերող' տեղեկատուների խմբում ավելացած 'Հարկային հաշիվների համարներ' տեղեկատուում, որտեղից էլ հասանելի է հարկային հաշիվների համարների խմբագրման ֆունկցիան: Տեղեկատուն կանչելիս բացվում է հետևյալ նախնական ֆիլտրացման պատուհանը.

'Ցույց տալ միայն չօգտագործվածները' ստուգավանդակը նշելու դեպքում տեղեկատուում ցույց կտրվեն միայն այն հարկային հաշիվների համարները, որոնք որևէ դուրսգրված հարկային հաշվում օգտագործված չեն: Դրանց մեջ ներառվում են նաև ռեզերվացված համարները:

'Հարկային հաշիվների համարներ' տեղեկատուն ունի հետևյալ տեսքը.

'Հերթական համար' սյունում ցույց են տրվում հարկային հաշիվների համարներին ծրագրի կողմից վերագրված հերթական համարներ, որոնք խմբագրման ենթակա չեն:

'Սերիա և համար' սյունում ցույց են տրվում ձեռքբերված հարկային հաշիվների սերիաները և համարները:

'Տիպ' սյունում ցույց են տրվում հարկային հաշիվների տիպերը (1 - 'Ապրանքների մատակարարման Հ/Հ', 2 - 'Ակցիզային հարկով հարկվող ապր. Հ/Հ', 3 - ՙ'Ծառայությունների մատուցման Հ/Հ'):

'Կարգավիճակ' սյունում ցույց են տրվում հարկային հաշիվների կարգավիճակները:  Սյան հնարավոր արժեքներն են.

·         U - հարկային հաշվի համարը ազատ է: Այն կարելի է  լրացնել վաճառքի հաշիվ - ապրանքագրի համապատասխան դաշտում կամ ավտոմատ կառաջարկվի ծրագրի կողմից հաշիվ-ապրանքագրի դուրսգրման ժամանակ

·         R - հարկային հաշվի համարը ռեզերվացված է: Այն հնարավոր է լրացնել վաճառքի  հաշիվ- ապրանքագրի համապատասխան դաշտում, բայց ավտոմատ չի առաջարկվի հաշիվ-ապրանքագրի դուրսգրման ժամանակ:

'Հատուկ համար' սյունում ցույց  են տրվում, թե որ հարկային հաշիվների համարներն են հատուկ:

'Ամսաթիվ' սյունում ցույց են տրվում այն հայտերի ամսաթվերը, որոնց հիման վրա ստացվել են հարկային հաշիվները:

'Հայտի համար' սյունում ցույց են տրվում այն հայտերի համարները, որոնց հիման վրա ստացվել են հարկային հաշիվները:

'Գրանցված փաստաթղթի ISN'  (համակարգում գրանցված հաշիվ ապրանքագրի ներքին համարը) սյունում ցույց են տրվում այն վաճառքի հաշիվ-ապրանքագրերի ISN-ները, որոնք գրանցվել են համապատասխան համարներով: Այն համարների դիմաց, որոնք դեռևս չեն օգտագործվել հարկային հաշիվներում, տվյալ սյունում ցույց է տրվում -1:

Սխալ մուտքագրված հարկային հաշիվների համարների խմբագրումը հնարավոր է կատարել միայն այս տեղեկատուից: Խմբագրման ռեժիմում ակտիվ են 'Սերիա', 'Համար', 'Տիպ' և 'Հատուկ համար' դաշտերը:

Տեղեկատուն հնարավոր է խմբագրել և փոփոխության ենթարկել միայն ծրագրից:

Տեղեկատուում հնարավոր է լինեն ռեզերվացված չօգտագործված համարներ: Այդպիսի համարները առաջանում են այն դեպքում, երբ վաճառքի հաշիվ-ապրանքագրում օգտագործվում են, սակայն որևէ պատճառով փաստաթուղթը ջնջվում է, և որպեսզի այն չօգտագործվի մեկ այլ հարկային հաշվում, ռեզերվացվում է: Այդ ռեզերվացված չօգտագործված համարները հնարավոր է ազատել ռեզերվացումից: Որևէ որոշակի համար ռեզերվացումից հանելու համար անհրաժեշտ է կանգնել համապատասխան համարի վրա և մկնիկի աջ ստեղնի տակ բացվող ցանկից ընտրել 'Ազատել չօգտագործված, ռեզերվացված համարը' հրամանը, իսկ եթե անհրաժեշտ է ռեզերվացումից ազատել բոլոր ռեզերվացված չօգտագործված համարները, ապա պետք է ընտրել 'Ազատել բոլոր ռեզերվացված, չօգտագործված համարները' հրամանը: Վերջին դեպքում համակարգի կողմից տրվում է բոլոր ռեզերվացված համարների ազատման հաստատումը պահանջող հաղորդագրություն, որի դրական պատասխանի դեպքում բոլոր չօգտագործված ռեզերվացված համարները ազատվում են ռեզերվացումից: Նշված հրամանների արդյունքում նախկինում ռեզերվացված չօգտագործված հարկային հաշիվների համարները վերադառնում են U կարգավիճակի և նախկինում չօգտագործված այլ հարկային հաշիվների համարների նման առաջարկվում են հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ:

Տեղեկատուից հնարավոր է ջնջել չօգտագործված համարները մկնիկի աջ ստեղնի տակ բացվող 'Ջնջել' հրամանի միջոցով: Այս գործողությունը կարելի է օգտագործել անվավեր ճանաչված և սխալ մուտքագրված հարկային հաշիվների համարների հեռացման համար:

Այստեղից հնարավոր է նաև դիտել այն վաճառքի հաշիվ-ապրանքագրերը, որոնք ստեղծվել են տեղեկատուում նշված համարներով: Դրա համար անհրաժեշտ է կանգնել համապատասխան համարի վրա և մկնիկի աջ ստեղնի տակ բացվող ցանկից ընտրել 'Դիտել գրանցված փաստաթուղթը' հրամանը:

Թղթային եղանակով դուրսգրվող հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ տեղեկատուում մուտքագրված համարները ավտոմատ առաջարկվում են: Այն համարները, որոնցով հարկային հաշիվներ են գրանցվել, կամ որոնք ռեզերվացված են, չեն առաջարկվում, իսկ չօգտագործված համարներից ընտրությունը կատարվում է կամայական  ձևով: Համարները կարող են լրացվել նաև օգտագործողի կողմից:

Հարկային հաշիվների սերիան և համարը լրացվում են վաճառքի հաշիվ-ապրանքագրի 'Լրացուցիչ' էջի համապատասխանաբար 'Սերիա' և 'Համար' դաշտերում, իսկ արտահանման եղանակը` 'Արտահանման եղանակ' դաշտում: Եթե կազմակերպությունում հարկային հաշիվները մեծամասամբ դուրս են գրվում թղթային եղանակով, ապա Invoice խմբի INVTAXDEFEXPTYPE - 'Հարկային հաշվի արտահանման եղանակ' պարամետրի արժեքը կարելի է դնել 2 'Թղթային', որպեսզի նոր ստեղծվող վաճառքի հաշիվ-ապրանքագրերում տվյալ արժեքը ավտոմատ առաջարկվի: Պարամետրի 1 - 'Էլեկտրոնային' և դատարկ արժեքների դեպքում նոր վաճառքի հաշիվ-ապրանքագրերում 'Արտահանման եղանակ' դաշտը լռությամբ չի լրացվի: Դա անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով ներկայացվող հարկային հաշիվների համար:

'Արտահանման եղանակ' դաշտում 'Թղթային' արժեքը նշված լինելու դեպքում 'Կատարել' կոճակը սեղմելիս հարկային հաշվի համարը համակարգի կողմից  ավտոմատ առաջարկվում է 'Հարկային հաշիվների համարներ' տեղեկատուում մուտքագրված չօգտագործված համարների ցանկից:  Առաջարկվող համարների ընտրությունը համակարգը կատարում է համապատասխան տիպի հաշիվների ազատ համարներից, օրինակ, եթե դուրս է գրվում ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, ապա համարը առաջարկվում է 1 'Ապրանքների մատակարարման Հ/Հ' տիպի հաշիվների չօգտագործված համարներից, իսկ ծառայության և ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվների չօգտագործված համարները տվյալ դեպքում անտեսվում են: Եթե հարկային հաշվի տիպը տեղեկատուում չի նշված, ապա հարկային հաշիվը դուրս գրելիս տվյալ տիպի հաշիվների չօգտագործված համարների բացակայության դեպքում համարը ավտոմատ առաջարկվում է չնշված տիպով հարկային հաշիվների չօգտագործված համարներից:

Ինչպես նշվեց, հարկային հաշվի համարը կարող է ընտրվել նաև օգտագործողի կողմից: Ընտրությունը կատարվում է 'Համար' դաշտին կից սլաքով բացվող ցանկից, որտեղ առաջարկվում են բոլոր չօգտագործված համարները (այդ թվում` ռեզերվացված):

Փաստաթուղթը գրանցելուց հետո համապատասխան հարկային հաշվի համարը համարվում է օգտագործված և այն այլևս հնարավոր չի գրանցել որևէ այլ վաճառքի հաշիվ-ապրանքագրում:

Համարները ավտոմատ առաջարկվում են միայն հարկային հաշիվներում: ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգում ստեղծվող այն վաճառքի հաշիվ-ապրանքագրերը, որոնց արժույթը տարբերվում է դրամից (000) և այն վաճառքի հաշիվ-ապրանքագրերը, որոնց հաշվարկի ձևը  4 - 'Առանց ԱԱՀ' է, հարկային հաշիվներ չեն համարվում և դրանցում համարները ավտոմատ չեն առաջարկվում, սակայն օգտագործողը անհրաժեշտության դեպքում կարող է սովորական հարկային հաշիվների նման համարը լրացնել առաջարկվող համարների ցանկից:

Փաստաթուղթը գրանցելուց հետո խմբագրման ժամանակ սերիան և համարը հնարավոր է խմբագրել` նոր համարն ընտրելով 'Համար' դաշտին կից սլաքով բացվող ցանկից, իսկ ՙԱրտահանման եղանակ՚ դաշտի արժեքը 2 - 'Թղթային' թողնելու և 'Համար' դաշտի արժեքը ջնջելու դեպքում 'Կատարել' կոճակը սեղմելիս առաջարկվում է նոր համար:

Եթե անհրաժեշտ է որևէ ստեղծված վաճառքի հաշիվ-ապրանքագիր ջնջել, ապա համակարգում հնարավորություն կա տվյալ վաճառքի հաշիվ-ապրանքագրում օգտագործված համարը ռեզերվացնել, որպեսզի այն ավտոմատ չառաջարկվի այլ հաշիվ-ապրանքագրում: Invoice խմբում այս հարցի կարգավորման համար ավելացել է  FREETAXSNUMONDEL  - 'Ազատել հարկային հաշվի համարը փաստաթուղթը ջնջելուց' պարամետրը, որի 'Այո' արժեքի դեպքում վաճառքի հաշիվ-ապրանքագիրը ջնջելիս նրանում օգտագործված համարը անմիջապես ազատվում է և նախկինում երբևէ չօգտագործված համարների նման առաջարկվում է նոր վաճառքի հաշիվ-ապրանքագրերում համարների առաջարկման ժամանակ, իսկ պարամետրի 'Ոչ' արժեքի դեպքում վաճառքի հաշիվ-ապրանքագրի ջնջման ժամանակ կատարվում է հետևյալ զգուշացումը`

'Ոչ' կոճակը սեղմելու դեպքում հարկային հաշվի համարը ռեզերվացվում է և 'Հարկային հաշիվների համարներ'  տեղեկատուում համարի կագավիճակը դառնում է R, սակայն, ինչպես արդեն նշվել է, նույն տեղեկատուից հնարավոր է համարը ազատել ռեզերվացումից: 

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր