ՀԾ համակարգերի Microsoft SQL Server սերվերային մասի տեղադրում
1. ՀԾ համակարգերի MS SQL Server 2016/2017 սերվերային մասի տեղադրում ConfigurationFile.ini ֆայլի օգնությամբ ConfigurationFile.ini ֆայլի օգնությամբ MS SQL Server տեղադրելու դեպքում, տեղադրման ընթացքում լռելիությամբ նշված կլինեն ՀԾ համակարգերի համար անհրաժեշտ MS SQL Server-ի կարգավորումները, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոփոխել : 2. ՀԾ համակարգերի MS SQL Server 2016 և բարձր սերվերային մասի տեղադրում չօգտագործելով ConfigurationFile.ini ֆայլը Ցանկության դեպքում կարող եք MS SQL Server-ը տեղադրել չօգտագործելով ConfigurationFile.ini ֆայլը, սակայն ՀԾ համակարգերի անխափան աշխատանքը ապահովելու և հետագա խնդիրներից խուսափելու համար MS SQL Server -ի տեղադրումը անհրաժեշտ է կատարել խիստ հետևելով հոդվածի քայլերին, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով 2.6 կետում նշվող Windows collation designator sort order արժեքին, որտեղ անհրաժեշտ է ընտրել Latin1_General Binary
1. ՀԾ համակարգերի MS SQL Server 2016/2017 սերվերային մասի տեղադրում ConfigurationFile.ini ֆայլի օգնությամբ 1.1 Հարկավոր է ներբեռնել Ձեր MS SQL Server-ի տարբերակին համապատասխան ConfigurationFile.ini ֆայլը` SQL_2016_ConfigurationFile.ini SQL_2017_ConfigurationFile.ini 1.2 Բացել CMD և աշխատացնել հետևյալ հրամանը ` E:\setup.exe /ConfigurationFile=C:\SQL2016ConfigurationFile.ini որտեղ E:\setup.exe MS SQL Server-ի տեղադրման ֆայլի ճանապարհն է իսկ C:\SQL2016ConfigurationFile.ini ներբեռնած կոնֆիգուրացիոն ֆայլի ճանապարհը: 1.3 Հրամանը աշխատացնելուց հետո կբացվի MS SQL Server-ի տեղադրման պատուհանը: Տեղադրման ընթացքում մինչև Database Engine Configuration պատուհանը բոլոր պատուհանները հարկավոր է թողնել անփոփոխ: 1.4.Database Engine Configuration պատուհանում հարկավոր է մուտքագրել Sa օգտագործողի գաղտնաբառը և սեղմելով Add Current User կոճակը ընթացիկ օգտագործողին սարքել SQL Server-ի ադմինիստրատոր, կամ Add կոճակի օգնությամբ ընտրել այլ օգտագործող:
1.5 Սեղմել Data Directories կոճակը և նշել կոշտ սկավառակի այն հատվածը, որը պետք է հատկացվի տվյալների պահոցների համար: Սեղմել Next կոճակը: 1.6 Մնացած պատուհանները թողնել անփոփոխ և սեղմել տեղադրման կոճակը: 1.7 Տեղադրել MS SQL Server-ի վերջին Service Pack-ը, թարմացումները և վերաբեռնավորել համակարգիչը:
2. ՀԾ համակարգերի MS SQL Server 2016 և բարձր սերվերային մասի տեղադրում չօգտագործելով ConfigurationFile.ini ֆայլը 2.1 Աշխատացնել setup.exe ֆայլը 2.2 SQL Server Installation Center պատուհանի ձախ մասում ընտրել Installation այնուհետև աջ մասում New SQL Server stand-alone installation or add features to an existing installation
2.3 Բոլոր պատուհանները թողնել անփոփոխ մինչև Feature Selection պատուհանին հասնելը
Այստեղ նշել Database Engine Services նշիչը և սեղմել Next կոճակը 2.4 Instance Configuration պատուհանում թողնել նշիչը Default instance կետի վրա, եթե տվյալ համակարգչի վրա SQL Server տեղադրված չէ: Հակառակ դեպքում նշիչը պետք է տեղափոխել Named Instance կետի վրա և լրացնել Instance Name
Սեղմել Next: 2.5 Server Configuration պատուհանում SQL Server Agent և SQL Server Browser սերվիսների Startup Type-ը ընտրել Automatic:
2.6 Սեղմել Collation և Database Engine հատվածում սեղմել Customize կոճակը:
Նոր բացված Customize the SQL Server 2016 Database Engine Collation պատուհանում նշել Windows collation designator and sort order կետը, ընտրել Latin1_General և նշել Binary նշիչը: Սեղմել OK կոճակը
2.7 Database Engine Configuration պատուհանում նշել Mixed Mode (SQL Server authentication and Windows аuthentication ) և 2 անգամ լրացնել Sa օգտագործողի գաղտնաբառը: Սեղմել Add Current User կոճակը և ընթացիկ օգտագործողին սարքել SQL Server-ի ադմինիստրատոր, կամ Add կոճակի օգնությամբ ընտրել այլ օգտագործող:
2.8 Սեղմել Data Directories կոճակը և նշել կոշտ սկավառակի այն հատվածը, որը պետք է հատկացվի տվյալների պահոցների համար: Սեղմել Next կոճակը: 2.9 Մնացած պատուհանները թողնել անփոփոխ և սեղմել տեղադրման կոճակը: 2.10 Տեղադրել MS SQL Server-ի վերջին Service Pack-ը, թարմացումները և վերաբեռնավորել համակարգիչը:
MS SQL Server Management Tools-ի տեղադրում
1. Աշխատացնել MS SQL Server 2016/2017 -ի setup.exe ֆայլը 2. SQL Server Installation Center պատուհանի ձախ մասում ընտրել Installation այնուհետև աջ մասում Install SQL Server Management Tools
3. Բացված կայքից անհրաժեշտ է ներբեռնել SQL Server Management Studio - ի տեղադրման ֆայլը, աշխատացնել այն և սեղմել Install կոճակը: Ֆայլը ներբերնելու համար հարկավոր է ինտերնետ հասանելիություն :
MS SQL Server -ի կարգավորում
1. Աշխատացնել SQL Server Management Studio և միանալ sql server-ին 2. Պատուհանի ձախ մասում սերվերի անվան վրա սեղմել մկնիկի աջ ստեղնը և նշել Properties 3. Server Properties պատուհանի Processors մասում դնել Boost SQL server priority նշիչը և սեղմել OK
4. Բացել SQL Server Configruration Manager-ը 5. Աջ հատվածում ընտրել SQL Server Network Configuration և enable անել համապատասխան instance-ի Named Pipes-ը, TCP/IP-ն և վերաբերնավորել համակարգիչը կամ MS SQL Server-ի սերվիսները
Եթե օպերացիոն համակարգում միացված է Firewall, անջատել այն կամ բացել SQL-ի port-ը ` օրինակ 1433 Default instance-ի դեպքում |