ՀԾ-Ձեռնարկություն
Ինչպես կառավարել պաշարների համալրման գործընթացը
KBA-01311-ZXQ2F0
Բովանդակություն

Պաշարների համալրումը հնարավորություն է տալիս կազմակերպությանը ապահովել անընդհատ աշխատանք, կրճատել պահպանման ծախսերը և պլանավորել ֆինանսական ծախսերը: ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգում ավելացել է պաշարների համալրման գործընթացի արդյունավետ կառավարման հնարավորություն, որը կատարվում է կատարվող պլանավորումների և համակարգում գրանցված փաստացի հաշվառման տվյալների հիման վրա: Համակարգում ավելացել են .

1.“Գնման կատարման ժամկետներ” տեղեկատուն

2.“Պաշարների համալրման պայմաններ”տեղեկատուն

3.“Պաշարների համալրում” թղթապանակը

1.“       Գնման կատարման ժամկետներ” տեղեկատուում սահմանվում է, թե որ նյութական արժեքի պատվերը որ մատակարարը քանի օրվա ընթացքում է իրականացնում: Տեղեկատուում ցույց են տրվում նախկինում տարբեր նյութական արժեքների համար սահմանված գնումների կատարման ժամկետները, որոնք հնարավոր է խմբագրել, ինչպես նաև ավելացնել նոր նյութական արժեքների մատակարարման ժամկետներ.

“Ավելացնել” հրամանով տեղեկատուում  սահմանվում են նոր գնումների կատարման ժամկետներ.

Տեղեկատուում մուտքագված արժեքները մասնակցում են պաշարների համալրման ժամանակ պատվիրման ենթակա քանակի որոշման համար կատարվող հաշվարկում,  եթե “Պաշարների համալրման պայմաններ”  տեղեկատուում նշվում է, թե որ մատակարարներից են կատարվելու ձեռքբերումները:

      Պաշարների համալրման պայմաններ” տեղեկատուում նկարագրվում է, թե պաշարների համալրումը որ մեթոդով է կատարվում և մուտքագրվում են համապատասխան մեթոդով պլանավորում իրականացնելու համար անհրաժեշտ ելակետային տվյալները: Տեղեկատուում ցույց են տրվում արդեն նկարագրված պաշարների համալրման պայմանները, որոնք կարելի է խմբագրելև ջնջել, ինչպես նաև ավելացնել նոր պայմաններ.

Նոր պայմանները նկարագրվում են “Ավելացնել” հրամանով բացվող“Պաշարների համալրման պայմաններ” փաստաթղթում.

Եթե պաշարների համալրումը պլանավորվում է ըստ պահեստների, ապա “Պահեստ” դաշտում լրացվում է համապատասխան պահեստի կոդը:

“Նյութական արժեք” դաշտում նշվում է այն նյութականարժեքի կոդը, որի hամալրման պայմանները նկարագրվում են տվյալ փաստաթղթով:

“Պլանավորման տեսակ” դաշտում նշվում է պաշարների համալրման տեսակը: Համակարգում լռությամբ նախատեսված են պաշարների համալրման հետևյալ երկու տեսակները`

1.      Մինիմալ-մաքսիմալ

2.   Պատվիրման կետ

Մինիմալ-մաքսիմալ մոդելի համաձայն պատվերները կատարվում են ժամանակի որոշակի պլանավորված պահերին, և եթե տվյալ պահին ընթացիկ առկայության և մատակարարներից սպասվող պաշարների հանրագումարը փոքր կամ հավասար է պատվիրման կետից (մինիմալ պաշարից), ապա տրվում է նոր պատվեր պաշարների համալրման համար: Պատվերի ծավալը որոշվում է մաքսիմալ պաշարի մակարդակը համալրելու սկզբունքով` հաշվի առնելով մատակարարման ժամկետի ընթացքում պլանավորված սպառման ծավալը:

Տվյալ մեթոդի  ընտրության դեպքում փաստաթղթում անհրաժեշտ է  մուտքագրել ապահովագրական պաշարի մեծությունը, որը նախատեսված է անկանխատեսելի դեպքերից (մատակարարման ժամկետների, ծավալների և որակի շեղումներ) ապահովագրման համար, մաքսիմալ պաշարի մեծությունը, որը այն մաքսիմալ ծավալն է, մինչև որը պաշարները պետք  է համալրել յուրաքանչյուր պատվերի ժամանակ, ինչպես նաև միջին օրական ծախսի մեծությունը, որը նույնպես տվյալ մոդելի դեպքում պետք է հաշվի առնել պատվիրման ենթակա պաշարի քանակի որոշման ժամանակ:

“Մատակարար” դաշտը լրացվում է այն դեպքում, երբ նախապես հայտնի է, թե որ մատակարարին է պատվիրվելու նյութական արժեքը: Դաշտը լրացնելու դեպքում “Կատարման ժամկետ (օրով)” դաշտը ապաակտիվանում է և որպես կատարման ժամկետ լռությամբ ընդունվում է “Գնման կատարման ժամկետներ” տեղեկատուում տվյալ նյութական արժեքի համար սահմանված տվյալ մատակարարից գնման ժամկետը, հակառակ դեպքում, եթե մատակարարը չի լրացվում, “Կատարման ժամկետ” դաշտը ակտիվանում է, որտեղ լրացվում է, թե քանի օրվա ընթացքում է սպասվում պատվերի կատարումը: Տվյալ մեթոդի ընտրության դեպքում պատվիրման ենթակա պաշարի քանակը կախված է նաև պատվերի կատարման ժամկետից:

 Պատվիրման կետ  - պաշարների համալրման տվյալ մեթոդի ընտրության դեպքում տեղեկատուում անհրաժեշտ է սահմանել ապահովագրական պաշարի մեծությունը, քանի որ պատվիրման ենթակա պաշարի ծավալի որոշման համար այն հիմնական ելակետային պարամետրն է: Տվյալ դեպքում հիմնական խնդիրը ապահովագրական պաշարից բարձր պաշարների մակարդակ ապահովելն է:

“Միջին օրական ծախս” և“Մաքսիմալ պաշար”արժեքները տվյալ դեպքում պատվիրման ենթակա քանակի և պատվիրման կետի որոշման համար ոչ մի նշանակություն չունեն: Տվյալ դեպքում նույնպես կարող է նշվել, թե որ մատակարարին է պատվիրվելու նյութական արժեքի մատակարարումը:

       Անհրաժեշտ տեղեկատուների նկարագրությունից հետո հետագա աշխատանքը կատարվում է  “Պաշարների համալրում” թղթապանակից, որտեղ վերևում կատարված պլանավորումների և փաստացի հաշվառման տվյալների հիման վրա բանաձևերի միջոցով հաշվարկվում է պաշարների պատվիրման կետը (մինիմալ պաշարների մակարդակը) և պատվիրման ենթակա պաշարների քանակը: 

Կախված պաշարների համալրման ընտրված մեթոդից, թղթապանակի որոշ սյուների արժեքների հաշվարկման բանաձևերը և նշանակությունները փոփոխվում են:

Մինիմալ-մաքսիմալ մեթոդի դեպքում թղթապանակի սյուները նկարագրվումեն հետևյալ կերպ.

   1.Պատվիրման կետ/Մինիմալ պաշար  = Ապահովագրական պաշար + միջին օրական ծախս * կատարման ժամկետ (օրով)

   2.Մաքսիմալ պաշար – առաջարկվում է “Պաշարների համալրման պայմաններ” տեղեկատուում նշված արժեքը

   3.Առկայություն– ցույց է տրվում տվյալ նյութական արժեքի ընթացիկ առկայությունը

   4.Մատակարարներից սպասվող քանակ– ցույց է տրվում հաստատված  մատակարարների պատվերներով սպասվող քանակը

   5.Միջին օրական ծախս – առաջարկվում է “Պաշարների համալրման պայմաններ” տեղեկատուում նշված արժեքը

   6.Պլանավորված ծախս – գնման հայտերով հաստատված քանակն է, որը մինիմալ-մաքսիմալ մեթոդի դեպքում պաշարների պլանավորման քանակների վրա ազդեցություն չի թողնում

   7.Անհրաժեշտ է պատվիրել – Եթե առկայության և մատակարարներից սպասվող քանակի գումարը փոքր է տվյալ նյութական արժեքի պատվիրման կետից, ապա  պատվիրման ենթակա պաշարների քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Անհրաժեշտ է պատվիրել = Մաքսիմալ պաշար-(Առկայություն+ Մատակարարներից սպասվող քանակ–Միջին օրական ծախս * Կատարման ժամկետ (օրով))

 

Պատվիրման կետ մեթոդի դեպքում պատվերները կատարվում են ելնելով ստորաբաժանումների կողմից ներկայացվող պլանավորված ծախսերից: Այս մեթոդի դեպքում.

 Պատվիրման կետ = Ապահովագրական պաշար + Պլանավորված ծախս  (պլանավորված ծախսը տվյալ դեպքում գնման հայտերով հաստատված քանակն է)

 Անհրաժեշտ է պատվիրել = Ապահովագրական պաշար -  (Առկայություն + Մատակարարներից սպասվող քանակ):

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր