ՀԾ-Հաշվապահ 6
2014 թվականի անցման հետ կապված ՀԾ-Հաշվապահ 6 համակարգում անհրաժեշտ կարգավորումները
KBA-01451-3HQ0QV
Բովանդակություն

1. ՀԾ-Հաշվապահ 6 համակարգում հաշվարկները Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքին համապատասխանեցնելու համար կատարվող քայլերին ծանոթացեք ուսումնական հոլովակում: Դիտել

2. 2014 թվականից փաստաթղթերի ավտոհամարակալումը 001-ից սկսելու համար պետք է Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում փաստաթղթերի առաջարկվելիք հերթական համարները փոխարինել 001-ով  (կամ այն համարով, որից ուզում եք սկսել փաստաթղթերի ավտոհամարակալումը). 

Այն օգտագործողները, որոնք վարում են վճարման հանձնարարագրերի առանձին համարակալում` ըստ հաշվարկային հաշիվների, պետք է առաջարկվելիք հերթական համարները փոխեն Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուում` յուրաքանչյուր տողում խմբագրելով Հերթական փաստաթղթի համարը դաշտի արժեքը:

Դրամարկղի մուտքի օրդեր և դրամարկղի ելքի օրդեր փաստաղթերի հերթական համարները կարգավորվում են ըստ դրամարկղերի: Հերթական համարների կարգավորութմը կատարվում է Դրամարկղեր տեղեկատուից.

3. 2014 թվականի աշխատավարձի հաշվարկները կատարելու համար անհրաժեշտ է համակարգ մուտքագրել այդ տարվա աշխատանքային օրերի և ժամերի քանակները: Այդ անելու համար պետք է Աշխատավարձ ենթահամակարգի Տաբելներ տեղեկատուի մեջ խմբագրել 01 կոդով տաբելը` Տարի դաշտում լրացնելով 2014 և ամիսների աշխատանքային օրերի քանակները փոխարինելով հետևյալով.

Աշխատանքային ժամերի քանակները մուտքագրելու համար պետք է խմբագրել 02 կոդով տաբելը` Տարի դաշտում լրացնելով 2014 և ամիսների աշխատանքային ժամերի քանակները փոխարինելով հետևյալով.  

Տեղեկություն:  Օրինակում բերված թվերը համապատասխանում են 5-օրյա աշխատանքային շաբաթվան և 8-ժամյա աշխատանքային օրվան:

4. Փաստաթուղթը 2014 թվականով գրանցելու ժամանակ հնարավոր է, որ հայտնվի «Ամսաթիվը աշխատանքային ժամանակահատվածում չէ ... »  հաղորդագրությունը: Աշխատանքային ժամանակահատվածը կարգավորելու համար կարելի է օգտվել «Փաստաթուղթը գրանցելիս հայտնվում է «Ամսաթիվն աշխատանքային ժամանակահատվածում չէ ...» հաղորդագրությունը» հոդվածից:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր