ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգը թույլ է տալիս ստանալ դուրս գրված կամ ստացված հարկային հաշիվների վերաբերյալ XML ֆորմատի ֆայլ, որը հնարավոր է բեռնել www. taxservice.am (Հարկային Ծառայության ինտերնետային համակարգ):
Հաշվետվությունը XML ֆորմատով կարելի է ստանալ երկու ճանապարհով.
1.Տարբերակ՝
'Գլխավոր հաշվապահի ԱՇՏ' աշխատատեղի 'Ֆինանսական հաշվետվություններ' բաժնում ավելացել է նոր կետ` 'Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ XML', որն աշխատեցնելու դեպքում բացվում է հետևյալ երկխոսության պատուհանը.
Պատուհանի 'Ժամանակահատված' դաշտում պարտադիր լրացվում է հաշվետու ժամանակահատվածը, 'Ճանապարհ' դաշտում նշվում է այն ճանապարհը, որտեղ պետք է արտահանվի ֆայլը, իսկ 'Ֆայլի անուն' դաշտում լրացվում է ստեղծվող ֆայլի անվանումը: 'Կատարել' կոճակը սեղմելիս ստեղծվում է նշված անվանումով XML ֆորմատի ֆայլ, որը կարելի է ·տնել նախապես նշված ճանապարհով: Ստեղծված ֆայլը կարելի է բեռնել հարկային մարմնի տեղեկատվական համակար· պաշտոնական կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնից:
2.Տարբերակ՝
OLAP-ի հաշվետվությունների թղթապանակում ավելացել է հաշվետվությունների նոր խումբ` ՙ0004 - Հարկային հաշվետվություններ էլեկտրոնային՚, որտեղ ավելացել է նոր շաբլոն` ՙՏեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ՚: Տվյալ հաշվետվությունը հաշվարկելուց հետո հնարավոր է հիշել XML ֆորմատով OLAP-ի “Export report as XML' ստեղնով: ԱԱՀ վճարողի կողմից հաշվետու (ճշ•րտման) ժամանակաշրջանում դուրս •րված հարկային հաշիվները երևում են InvoiceOut, իսկ մատակարարներից հաշվետու (ճշ•րտման) ժամանակաշրջանում ստացված հարկային հաշիվները` InvoiceIn էջում: “Export report as XML” ստեղնը սեղմելիս հարկային հաշիվները հիշվում են XML ֆորմատով օ•տա•ործողի կողմից նշվող որոշակի ճանապարհով, որը կարելի է բեռնել հարկային մարմնի տեղեկատվական համակար• պաշտոնական կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնից:
Հարկային Ծառայության համակարգ բեռնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Մտնել Հարկային Ծառայություն հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգ և հաշվետվությունների ձևերի ցանկից բացել տեղեկանքի էջը (կետ 8):
2. Սեղմել վերևի աջ անկյունում գտնվող (Հաշվետվության XML ֆայլի բեռնում) նշանը:
3. Հաշվետվության XML ֆայլի բեռնում պատուհանում սեղմել Browse… կոճակը:
4. Choose File to Upload պատուհանում նշել արտահանված XML ֆայլը և սեղմել Open կոճակը:
5. Հաշվետվության XML ֆայլի բեռնում պատուհանում սեղմել Բեռնել կոճակը:
|