Ընդհանուր
* Ավելացել է “Ստեղծված փաստաթղթեր” թղթապանակից նշված տողերով փաստաթղթերի ջնջման հնարավորություն:
* “ԱԱՀ-ի հաշվարկ” հաշվետվությունը համաձայնեցվել է օրենսդրության փոփոխության պահանջներին:
* Գնման հաշիվ-ապրանքագրերում ավելացել է ծառայության կոդը, որը կարող է օգտագործվել նաև Olap բանաձևերում:
* Հարկային ծրագիր “Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվ” ներմուծելիս այժմ ավտոմատ լրացվում են ակցիզային հարկի դրույքաչափը և ընդհանուր ծավալը լիտրերով:
* Ավելացել է նոր փաստաթուղթ`“ՆԱ-ների ի պահ հանձնում”:
* Ավելացել է նոր հաշվետվություն` “Արտադրատեսակների վրա կատարված նյութածախսերը` բացված ըստ կիսապատրաստուքների (մուտքի խմբաքանակի ամսաթվերով)”:
* Նյութական արժեքների պատվիրման համար ստեղծվել է հարմար միջավայր (պատվիրված քանակը առկայությունը գերազանցելու դեպքում տողը մգանում է):
* Ավելացել է աշխատակիցների համար անհատական տաբելների նկարագրության հնարավորություն, որը ավտոմատ առաջարկվում է տաբելների հաստատման ժամանակ:
* “Ընդունման հրաման”, “Ազատման հրաման”, “Աշխատակցի վերականգնում”, “Արձակուրդային”, “Գործուղման թերթիկ” փաստաթղթերի համար այժմ կարելի է նկարագրել յուրահատուկ տպվող տեսքեր:
* Ավելացել է սինթետիկ հաշիվների, գործընկերների արտարժութային հաշիվների և հաշվարկային հաշիվների ավտոմատ խմբային վերագնահատման հնարավորություն ծրագրային առաջադրանքի միջոցով: |