Տվյալների պահոցների(ՏՊ) փոխարկում կատարելու համար անհրաժեշտ է, որ համակարգչի վրա տեղադրված լինի ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգը, ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգի սերվերը (MS SQL Server 2005 Express) և ՀԾ-Հաշվապահ 3.11.3 տարբերակը:
ՏՊ-ները փոխարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Բացել ՀԾ-Հաշվապահ 3.11.3:
2. Բոլոր ՏՊ-ների համար կատարել տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում:
Ուշադրություն: Խախտված ամբողջականությամբ ՏՊ-ները խորհուրդ չի տրվում փոխարկել:
3. Փակել ՀԾ-Հաշվապահ 3.11.3:
4. Աշխատացնել ASAccDbConverter.exe ծրագիրը: Ծրագիրը գտնվում է AS-Accountant 2011 համակարգի աշխատանքային գրադարանում (C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 2011):
ASAccDbConverter.exe ծրագրի պատուհանն ունի հետևյալ տեսքը.
5. Սեղմել Convert Master կոճակը:
Այս հրամանով կատարվում է օգտագործողների և ՏՊ-ների ցուցակների փոխարկում:
6. Database ցուցակից ընտրել ՏՊ-ն, որը պետք է փոխարկել:
7. Սեղմել Convert DB կոճակը: Այս հրամանով կատարվում է նշված ՏՊ-ի փոխարկում:
8. Փոխարկման վերջում հայտնվում է հաղորդագրության պատուհան այն մասին, որ գործողությունը բարեհաջող ավարտվել է:
6-րդ և 7-րդ քայլերը պետք է կրկնել յուրաքանչյուն փոխարկվող ՏՊ-ի համար:
Դիտողություն: Եթե սերվերի Windows օպերացիոն համակարգում Regional and Language Options պատուհանի Advanced էջի Language for non-Unicode programs բաժնում նշված է English (United States) ապա փոխարկման ժամանակ կարելի է նշել Use Linked server դրոշակը: Այս դեպքում մեծ չափ ունեցող ՏՊ-ների (> 70 ՄԲ) փոխարկումը կկատարվի արագ:
Ուշադրություն: Եթե Language for non-Unicode programs բաժնում նշված է այլ լեզու (օրինակ Russian), ապա փոխարկման արդյունքում հայերեն տեքստերը կաղավաղվեն:
Windows XP-ի դեպքում
Windows 7-ի դեպքում
Ուշադրություն: Եթե փոխարկված ՏՊ-ն փորձեք կրկին փոխարկել, ապա կհայտնվի պատուհան, որում առաջարկվում է հեռացնել նշված ՏՊ-ն: ՏՊ-ն հեռացնելուց հետո կարելի է կրկին կատարել փոխարկումը:
9. Բացել ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգը:
10. Բոլոր ՏՊ-ների համար Կատարել տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում: