1. Բացեք Հաշվային պլան տեղեկատուն.
2. Հաշվային պլանում մկնիկի աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկից ընտրեք Ավելացնել հրամանը.
3. Հաշիվ (Նոր) բացված պատուհանի Ընդհանուր էջի Հաշիվ դաշտում մուտքագրեք անհրաժեշտ հաշիվը
Ուշադրություն: Հաշիվ դաշտի արժեքը գրանցումից հետո խմբագրման ենթակա չէ:
4. Անվանում դաշտում նշեք ավելացվող հաշվի անվանումը.
5. Կուտակիչ դաշտում նշեք ավելացվող հաշվի կուտակիչ հաշիվը.
Համակարգը Տիպ դաշտում կլրացնի Կուտակիչ հաշվի տիպը: Այս դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել միայն այն դեպքում, երբ կուտակիչ հաշվի տիպը “Ակտիվային կամ Պասիվային” է:
Տեղեկություն: Յուրաքանչյուր ենթահաշվի տիպը պետք է համապատասխանի իր կուտակիչ հաշվի տիպին: Այսպես` եթե կուտակիչ հաշվի տիպը նշված է “1- Ակտիվային”, ապա ենթահաշվի տիպը չի կարող լինել “2 - Պասիվային” կամ “3 – Ակտիվային կամ Պասիվային”:
Տվյալ հաշվով ըստ գործընկերների հաշվառում վարելու համար անհրաժեշտ է միացնել Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը:
Ուշադրություն: Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը միացնելուց և այդ հաշվով գործառնություններ գրանցելուց հետո այն այլևս հնարավոր չէ անջատել:
6. Հասանելի արտարժույթներ էջից ակտիվացրեք նրանք, որոնցով պետք է տարվի տվյալ հաշվի հաշվառումը.
7. Սեղմեք Կատարել կոճակը նոր հաշիվը գրանցելու համար: