A.1 Հաշվապահություն
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը
KBA-01076-S6NQQX
Problem

   Ցանկանում եք գրանցել նոր գործառնություն, խմբագրել կամ հեռացնել արդեն գրանցված գործառնությունը, հայտնվում է հաղորդագրություն, որը զգուշացնում է, որ գործողության արդյունքում կխախտվի որևէ հաշվի ակտիվա-պասիվությունը և համակարգը թույլ չի տալիս կատարել այդ գործողությունը: Օրինակ`

Solution

   Այս հաղորդագրությունը նշանակում է, որ 2511 հաշվի դեբետում կա ավելի քիչ գումար, քան օգտագործողը ցանկանում է կրեդիտագրել:
   Համակարգը գործառնություններ գրանցելիս կատարում է մնացորդների ստուգում ոչ միայն գործառնության ամսաթվով, այլև դրան հաջորդող բոլոր ամսաթվերով` մինչև համակարգում գրանցված վերջին գործառնության ամսաթիվը:
   Պարզելու համար, թե որ ամսաթվով է խախտվում հաշվի ակտիվա-պասիվությունը, խորհուրդ ենք տալիս վարվել հետևյալ կերպ: Կանչել տվյալ հաշվի T-հաշիվ հաշվետվությունը` դիալոգ պատուհանում ժամանակահատվածը նշելով գործառնության օրվանից մինչև, օրինակ, տվյալ տարվա վերջը (ժամանակահատվածի վերջի ամսաթիվը ցանկալի է գրել ընթացիկ ամսաթվից ավելի ուշ, որպեսզի եթե համակարգում լինեն պատահաբար սխալ ամսաթվով գրանցված գործառնություններ, նույնպես երևան հաշվետվության մեջ) և նշել Ցույց տալ մնացորդը օրվա վերջում դրոշակը: Հաշվետվությունն այս տեսքով կանչելուց հետո կարելի է տեսնել մնացորդը յուրաքանչյուր օրով և հասկանալ, թե երբ է առաջանում հակասությունը:

   Եթե տվյալ հաշվով վարվում է ըստ գործընկերների հաշվառում, ապա բերվում է հետևյալ տեսքի հաղորդագրություն` 
 
   Այս դեպքում պետք է նայել տվյալ Գործընկերոջ T-հաշիվ հաշվետվությունը նշված հաշվով:

Additional Comments

© 2025 Հայկական Ծրագրեր