ՀԾ-Բանկ
Փաստաթղթերի համարի կրկնություն
KBA-01065-D1YTCF
Question

Երբեմն հայտնաբերվում են նույն հերթական համարով (խոսքը 6-անիշ համարի մասին է) փաստաթղթեր` հիշարար օրդերներ, դրամարկղի օրդերներ և այլն: Ընդ որում դրանց “Կատարողի կոդ” և “Ամսաթիվ” դաշտերը համընկնում են: Ինչո՞վ է դա բացատրվում:

Answer

Համակարգը հաջորդաբար համարակալում է նույն կատարողի միատիպ փաստաթղթերը: Ամեն անգամ նոր փաստաթուղթ լրացնելիս առաջարկվում է նոր համար: Եթե կատարողը, ունենալով կիսատ լրացված փաստաթուղթ, ստեղծի նույն տիպի ևս մեկ փաստաթուղթ, ապա երկուսի հերթական համարները կլինեն նույնը:

Կոնկրետ տիպի փաստաթղթերի համարակալման հաշվիչը ավելանում է 1-ով, այն դեպքում, երբ հերթական նոր փաստաթղթի մուտքագրումը ավարտվում է(այսինքն, փաստաթղթի դաշտերը լրացվում են և սեղմվում է “Կատարել” կոճակը):

Նման դեպքերից խուսափելու համար պետք է սկիզբից ավարտել մի փաստաթղթի մուտքագրումը և միայն դրանից հետո սկսել նույն տիպի նոր փաստաթղթի ստեղծումը: Խորհուրդ է տրվում նաև չբացել ՀԾ-Բանկ համակարգի մի քանի օրինակ, եթե դա խիստ անհրաժեշտ չէ, քանի որ դա կարող է շփոթմունք առաջացնել:

Additional Comments

© 2025 Հայկական Ծրագրեր