A.2 Աշխատավարձ
Ինչպե՞ս կազմակերպել վարձակալական վճարների արտացոլումը եկամտային հարկի հաշվարկում
KBA-01407-RVGWFY
Բովանդակություն

Եկամտային հարկի հաշվարկում վարձակալական վճարները արտացոլելու համար անհրաժեշտ է նկարագրել համապատասխան հաշվարկներ Բանաձևեր տեղեկատուի 07/ 23a և 07/23b տողերում: Բանաձևերը նկարագրելու համար անհրաժեշտ է ֆիզիկական անձանց վարձակալական գումարները հաշվառել առանձին ենթահաշվով: Դրա համար նախատեսված հաշիվը (5311-Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով) անհրաժեշտ է տրոհել երկու ենթահաշվի` 53111 Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով (Իրավաբանական անձինք), 53112 Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով (Ֆիզիկական անձինք):

Վերոնշյալը իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.Հաշվապահություն ենթահամակարգում բացել Տեղեկատուներ->Հաշվային պլան: Խմբագրել 5311 հաշիվը, միացնել կուտակիչ հաշիվ դրոշակը և սեղմել կատարել կոճակը: Այն դեպքում, երբ 5311 հաշվի վրա կա շարժ, անհրաժեշտ է շարժը տեղափոխել 5311 հաշվի ենթահաշվի վրա. 5311 հաշվի կոնտեքստային ցանկից ընտրել Դարձնել կուտակիչ, տեղափոխել հաշվի շարժը նոր հաշվի վրա հրամանը և նշել այն հաշիվը, որի վրա կժառանգվի տվյալ հաշվի շարժը: Որպես այդպիսին, նշենք 53111 (Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով րավաբանական անձինք)) հաշիվը: Եթե 5311 հաշվով կատարվել են և' իրավաբանական, և' ֆիզիկական անձանց հետ գործարքներ, ապա պետք է առնվազն հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակ) գործառնություննները խմբագրել և առանձնացնել հաշիվները:

KBArticles.Leasing1

2.Ավելացնել վերոնշյալ 53112-Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով (Ֆիզիկական անձինք) ենթահաշիվը:

KBArticles.Leasing2

 

warning_16x16 Ուշադրություն

Անհրաժեշտ է միացնել Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը:

 

3.Բանաձևեր տեղեկատուի 07/23a տողում մուտքագրել (TurnDbCr('53112','25')+TurnDbCr('53112','228')+TurnDbCr('53112','224'))/0.9 բանաձևը

 

KBArticles.Leasing3

 

4.Պահված հարկի գումարի արտացոլման համար խմբագրել 07/23b տողը և Բանաձև դաշտում ավելացնել Sum('07/23a')*0.1

  KBArticles.Leasing4

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր