A.2 Հիմնական միջոցներ
2014թ հունվարի 1-ից հետո ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների վերաբերյալ Հայկական Ծրագրերի կողմից ֆիննախին ուղարկված նոր հարց և պատասխան
KBA-01509-2GNMDM
Բովանդակություն

Հարց 5.

Խնդրում ենք պարզաբանել հետևյալ հարցը.

 

Կազմակերպությունը 2014թ. Ընթացքում ձեռք է բերել հետևյալ հիմնական միջոցները, որոնք Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 12.1 հոդվածի 2-րդ կետի համաձայն ընդգրկվում են Այլ հիմնական միջոցներ խմբում`

                                                                             

 

Հիմնական միջոցներ

Քանակ

Միավորի արժեքը (դրամ)

Գումար (դրամ)

1.

Սեղան

1

100,000

100,000

2.

Գրապահարան

1

1,000,000

1,000,000

3.

Աթոռ

2

10,000

20,000

 

 

 

 

 

 

Ընդամենը

4

 

1,120,000

 

Վերոնշյալ հիմնական միջոցներից բացի 01.02.14թ. ձեռք են բերվել նաև 40 հատ հեռախոսներ, որոնք նույնպես Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 12.1 հոդվածի 2-րդ կետի համաձայն ընդգրկվում են Այլ հիմնական միջոցներ խմբում: Հեռախոսներից յուրաքանչյուրի արժեքը 100,000 դրամ է, որոնցից 30-ը  փաթեթավորված վիճակում գտնվում են պահեստում, իսկ 10 հեռախոսները հանձնվել են շահագործման 01.07.14թ.-ին:

 

2014 թ. դեկտեմբերի 31-ին կատարվել են հետևյալ հաշվարկները`

Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկի նպատակով կատարվել է հիմնական միջոցների հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հաշվարկ`

0 (հաշվեկշռային (մնացորդային) արժեք տարվա սկզբում) + 2,120,000 (ձեռքբերված հիմնական միջոցներ`1,120,000+10*100,000) =  2,120,000 դրամ:

Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը կազմում է`

2,120,000 * 30% = 636,000 դրամ:

 

2015թ. հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների տվյալ խմբի հաշվեկշռային

(մնացորդային) արժեքը  հավասար է`

0 (հաշվեկշռային (մնացորդային արժեք) 2014թ. տարվա սկզբում) + 2,120,000  (2014թ. ձեռքբերված հիմնական միջոցներ)     636,000 (2014թ. ամորտիզացիոն մասհանումներ) = 1,484,000 դրամ:

 

01.02.2015թ. -ին շահագործման են հանձնվել 2014թ. ձեռքբերված հեռախոսներից 25-ը, աթոռներից մեկը իրացվել է 05.05.2015թ-ին, իսկ 2014թ-ին շահագործման հանձնված հեռախոսներից 3 հատը վերանորոգման նպատակով շահագործումից  հանվել են 01.01.15թ-ին, սակայն 2015թ. ընթացքում չեն վերաշահագործվել:

 

2015թ. ամորտիզացիայի հաշվարկման նպատակով կատարվել է օտարված հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հաշվարկ`

 

1(Օտարվող ՀՄ-ների թիվ) / 14 (Այլ հիմնական միջոցներ խմբի ՀՄ-ների թիվ` 4+10= 14) *1,484,000 (Այլ հիմնական միջոցներ խմբի հաշվեկշռային արժեք) = 106,000 դր.

 

2015 թ. դեկտեմբերի 31-ին կատարվել են հետևյալ հաշվարկները`

Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկի նպատակով կատարվել է հիմնական միջոցների հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հաշվարկ`

1,484,000 (հաշվեկշռային (մնացորդային) արժեք տարվա սկզբում) + 2,500,000 (2014թ. ձեռքբերված 2015թ-ին  շահագործման հանձնված հիմնական միջոցներ` 25*100,000) – 106,000  (օտարված ՀՄ-ի հաշվեկշռային (մնացորդային) արժեք) = 3,878,000 դրամ: 

Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը կազմում է`

3,878,000 * 30% = 1,163,400

 

2016թ. հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների տվյալ խմբի հաշվեկշռային

(մնացորդային) արժեքը  հավասար է`

 

 1,484,000 (հաշվեկշռային (մնացորդային) արժեք 2015թ. տարվա սկզբում) + 2,500,000 (2014թ. ձեռքբերված 2015թ-ին  շահագործման հանձնված հիմնական միջոցներ` 25*100,000) –106,000 (2015թ. օտարված հիմնական միջոցներ) - 1,163,400 (2015թ. ամորտիզացիոն մասհանումներ) = 2,714,600 դրամ:

 

Վերոնշյալ հաշվարկները արդյոք ճիշտ են կատարված ըստ Շահութահարկի մասին ՀՀ օրենքի:

 

Պատասխան

https://support.armsoft.am/KBAttach/KBAttach/0EC6D6C8-E845-40CD-909A-B01BA2C98956.docx
Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր