Համակարգային
Ինչպե ՞ս է աշխատում Launcher-ը և ի ՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ
KBA-01512-67XNS8
Բովանդակություն

Այժմ արդեն հնարավոր է մեկ սերվերի վրա ունենալ Հայկական Ծրագրերի մի քանի ծրագրեր և/կամ նույն ծրագրի մի քանի տարբերակներ և չունենալ խնդիրներ որևէ ծրագրի տարբերակի փոփոխումից հետո Launcher-ի կողմից մնացած ծրագրերի ենթագրադարաններում տեղադրվող ֆայլերի տարբերակների հետ: Տարբերակների խառնաշփոթից խուսափելու համար նույն ենթագրադարանում կարելի է ունենալ միայն մեկ ծրագրի մեկ տարբերակ, որով կարելի է աշխատել այդ տարբերակի մի քանի բազաների հետ:

Որպեսզի տարբերակի փոփոխությունից հետո Launcher ծրագիրը թարմացնի համապատասխան ենթագրադարանի ֆայլերը, անհրաժեշտ է.

1.      Որոշել, թե որ բազայի համար պահված ֆայլերը պետք է բերվեն լոկալ ենթագրադարան` ֆայլերի տարբերակների անհամապատասխանության դեպքում: Դրա համար նախ անհրաժեշտ է ստուգել, թե Config.as ֆայլի Launcher {…} բաժնում ավելացված է արդյոք Database=”DbName”; նկարագրությունը:

      Եթե այն կա, ապա որպես թարմացման աղբյուր ընտրվելու են հենց DbName բազայի համար պահված ֆայլերը:

      Եթե Database=”DbName”; նկարագրությունը բացակայում է, ապա ընտրվելու են Launcher {…} բաժնում նշված սերվերի համար COMMON {...}; բաժնի առաջին  CONFIG{…}; նկարագրության DATABASE==”DbName”; բազայի համար պահված ֆայլերը: Օրինակ`դիցուք ունենք Config.as-ի հետևյալ նկարագրությունը.

COMMON {

   DESCRIPTION = 'Initialization';

   LANGUAGE = 1;

   CONFIG{ NAME='DB1Alias';  SERVER=Server1;  DATABASE=DB1;  CONTEXT = ASENTERPRISE;};

   CONFIG{ NAME='DB2Alias';  SERVER=Server1;  DATABASE=DB2;  CONTEXT = ASENTERPRISE;};

   CONFIG{ NAME='DB3Alias';  SERVER=Server2;  DATABASE=DB1;  CONTEXT = ASENTERPRISE;};

   CONFIG{ NAME='DB4Alias';  SERVER=Server2;  DATABASE=DB2;  CONTEXT = ASENTERPRISE;};

      };  

 

LAUNCHER {

       DESCRIPTION='Launching';

       SERVER= Server2;

       DATABASE= DB2;

       UPDATE{ NAME='AsBux.exe';                  ='SELFREG';};

};

 

Launcher {…} բաժնի DATABASE= DB2; նկարագրության առկայության դեպքում կընտրվի Server2 սերվերի DB2 բազան, իսկ եթե այն չլինի` Server2 սերվերի DB1 բազան (3-րդ տող):

Առաջին դեպքում Launcher {…} բաժնում կարող է նշվել նաև սերվերի IP հասցեն, սակայն վերջին դեպքում անպայման պետք է նշված լինի սերվերի անունը, ոչ թե IP հասցեն, և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ Launcher {…} և COMMON {...}; բաժիններում սերվերի անունը լրիվությամբ համընկնի` հաշվի առնելով նաև մեծատառերը և փոքրատառերը:

 

2.      Որոշել, թե ինչ ֆայլեր են թարմացվելու: Թարմացվող ֆայլերի ցուցակը ստանալու համար վերցվում են Launcher {…} բաժնի UPDATE{...}; նկարագրությունները և դրանց ավելացվում են 1-ին քայլում ընտրված բազայի համար պահված և որպես պարտադիր նշված ֆայլերը: Եթե ֆայլը նկարագրված է և Launcher {…} բաժնում և սերվերում պահված ցուցակում նկարագրված է որպես պարտադիր, ապա ռեգիստրացման անհրաժեշտությունը որոշվում է ըստ Launcher {…} բաժնում նկարագրվածի:

Այնուհետև այն ֆայլերը, որոնք չկան լոկալ կատալոգում, կամ կան, բայց տարբերակը նույնը չէ, ինչ սերվերում պահվածներինը, սերվերից բերվում են լոկալ կատալոգ: Եթե Upgrade.Exe-ն փոխվել է, աշխատեցվում է այն, հակառակ դեպքում` Launcher {…} բաժնի առաջին UPDATE{...}; նկարագրության համապատասխան ֆայլը:

 

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր