A.5 Ադմինիստրատորի գործիքներ
Ինչպե՞ս պահել ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգի տվյալների պահոցներն ու պահեստային պատճենները
KBA-01371-SMTYX4
Բովանդակություն

Նման խնդիր առաջանում է, երբ անհրաժեշտ է լինում վերատեղադրել օպերացիոն համակարգը (Windows), տեղափոխել տվյալները  մի համակարգչից մյուսը, պատճենել  տվյալները էլեկտրոնային հիշողության կրիչի վրա (օրինակ` CD, DVD, flash հիշողություն):

Տվյալների պահոցները և պահեստային պատճեները պահելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

   1. Պարզել տվյալների պահոցների գտնվելու գրադարանը: Դրա համար պետք է

  • Մտնել ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգ: Աշխատանք ցանկից բացել Ադմինիստրատորի գործիքներ -> Տվյալների պահոցներ պատուհանը: Տվյալների պահոցի տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Համակարգային տվյալներ հրամանը: Բացվող պատուհանում նշվում են տվյալների պահոցի և պահեստային պատճեների ճանապարհները: Տվյալների պահոցները սովորաբար գտնվում են հետևյալ գրադարանում` C:\Program Files\Microsoft SQL Server\MSSQL.1\MSSQL\Data :

   

   2. Պահոցների ճանապարհը պարզելուց հետո, նշված գրադարանը անհրաժեշտ է տեղափոխել էլեկտրոնային հիշողության կրիչի վրա: Այդ անելու համար.

  • Պետք է նախ Stop անել SQL-ի Service-ը, դրա համար ստեղնաշարի վրա սեղմեք Start + R ստեղները, բացված պատուհանում հավաքել services.msc և սեղմեք Enter:

  

  • Բացված պատուհանում պետք է գտնել SQL Server (ASACC) անունով տողը, մկնիկի աջ կտտոցով բացել կոնտեքստային մենյուն և ընտրել Stop հրամանը:
  • Տեղափոխումը կատարելուց հետո Service-ը պետք է Start անել:

  

   3. Հիշողության կրիչի վրա անհրաժեշտ է պահել նաև պահեստային պատճեները: Դա անելու համար.

  • ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգում պահեստային պատճեների գտնվելու ճանապարհը կարելի է տեսնել  Աշխատանք -> Ադմինիստրատորի գործիքներ -> Պահեստային պատճեներ պատուհանի վերնագրում կամ վերը նշված Համակարգային տվյալներ պատուհանում:

  

  • Եթե ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգ մտնել անհնար է, ապա պահեստային պատճենների գտնվելու վայրը պարզելու համար անհրաժեշտ է համակարգի աշխատանքային գրադարանում  (սովորաբար այդ ճանապարհը հետևյալն է` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 2011 ) գտնել Config.xml ֆայլը և բացել Notepad ծրագրով: Config.xml ֆայլում ճանապարհը գրված է <BackupPath>  և  </BackupPath> ծառայողական հրամանների միջև:

  

4. Եթե օգտագործողի կողմից ձևափոխվել են փաստաթղթերի տպվող ձևերը, ապա անհրաժեշտ է պահել նաև C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 2011-ում բոլոր AccTemplates անվանումը ընդգրկող գրադարանները:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր