Նոր տարբերակ` ՀԾ-Առևտուր 6 (6.1.12): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը (10.10.2016-21.12.2016) | KBA-01561-Y5B1M7 | Բովանդակություն | Նոր հնարավորություններ
Փաստաթղթեր
- Վաճառք կտրոնում ավելացվել է սկաներով Վաճառող դաշտը լրացնելու հնարավորություն:
- Վաճառք կտրոնի ապրանքացուցակում ավելացվել է հնարավորություն ցուցադրել Նկարագրություն անվանումով տեքստային դաշտ:
- Վերադարձ գնորդից փաստաթղթի ՀԴՄ կտրոնի տպում բաժում ավելացվել է հնարավորություն նշել դրամարկղից ելքագրվող գումարը, այն դեպքում, երբ նշված չէ Հիմք փաստաթուղթը: Ավտոմատ առաջարկվում է Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում նշված Դրամարկղը:
- Ավելացվել է հնարավորություն Վերադարձ գնորդից փաստաթուղթը արտահանել որպես ճշգրտող հաշիվ` e-invoicing համակարգ ներմուծելու համար:
- Ավելացվել է e-invoicing համակարգից արտահանված Ճշգրտող հարկային հաշիվները ներմուծելու և դրա հիման վրա Վերադարձ մատակարարին ստեղծելու հնարավորություն:
- Ավելացվել է բնապահպանական վճարների հաշվարկի հնարավորություն վաճառքի փաստաթղթերում: Հաշիվ-ապրանքագրում լրացված վճարները արտահանվում են e-invoicing համակարգ:
- Ավելացվել է հնարավորություն Անկանխիկ կանխավճար ստանալիս տպել ՀԴՄ կտրոն:
- Այժմ Դրամարկղի մուտքի և Ելքի օրդերներում լռությամբ առաջարկվում է Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված Դրամարկղը:
- Ավելացվել է հնարավորություն Տրված պատվերների հիման վրա ստեղծել Պահեստի մուտքի օրդեր:
- Ապրանքների գույքագրում փաստաթղթերում ավելացվել է Ապրանքի խմբով գույքագրում կատարելու հնարավորություն:
- Պահեստի մուտքի և ելքի օրդերներ, Ապրանքների տեղաշարժ, Վերադարձ գնորդից, Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթերի տպելու ձևանմուշներում ավելացվել են բանաձևեր: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել ձևանմուշը և կատարել կարգավորումներ:
- Պատճենված կամ մեկ այլ փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթում այժմ առաջարկվում է ընթացիկ ամսաթիվը, բացառությամբ Պահեստի մուտքի օրդերի հիման վրա ստեղծված Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի:
Հաշվետվություններ, Մատյաններ - Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվությունը կարելի է տեսնել Քարտային տեսքով:
- Ավելացվել է հնարավորություն Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվությունից արտահանել տվյալներ Գույքագրման տերմինալի ֆորմատով: Նշենք, որ արտահանվում են նաև ապրանքների քանակային մնացորդները:
- Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում ավելացվել է գծիկավոր կոդով ապրանքը փնտրելու հնարավորություն: Անհրաժեշտ է սկաներով կարդալ գծիկավոր կոդը կամ օգտվել կոնտեքստային ցանկի` Փնտրել գծ. կոդով հրամանից:
- Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում այժմ ցուցադրվում է նաև Ապրանքի Բնութագիրը:
- ՀԴՄ կտրոններ մատյանի դիալոգ պատուհանում ավելացվել է Պահեստը և Դրամարկղը ֆիլտրելու հնարավորություն:
Տեղեկատուներ
- Գործընկերոջ տեղեկատուում կոդ դաշտը երկարացվել է մինչև 12 նիշ:
- Գործընկերներ տեղեկատուում նոր Գործընկեր գրանցելիս Անձնագրի համարի կրկնություն հայտնաբերելու դեպքում համակարգը բերում է զգուշացում:
- Մատակարարի ապրանքացանկի դիալոգ պատուհանում եթե նշված է Մատակարար, ապա նոր ապրանք ավելացնելիս այժմ առաջարկվում է տվյալ Մատակարարին:
- Մատակարարների ապրանքացանկում ներքին կոդի համապատասխանեցում կարելի է կատարել նաև գծիկավոր կոդի հիման վրա:
b2b.armsoft.am
- Ավելացվել է հնարավորություն b2b հարթակի միջոցով ուղարկել Հաշիվ-ապրանքագրեր:
Ադմինիստրատորի գործիքներ, Օգտագործողի իրավասություններ - Ավելացվել է հնարավորություն ՀԴՄ կտրոններ մատյանում տեսնել միայն տվյալ Օգտագործողի ստեղծած վաճառքները:
- Օգտագործողին ՀԴՄ կտրոններ մատյանը դիտելու կարգավիճակով հասանելի լինելու դեպքում թույլատրվում է տպել ՀԴՄ կտրոն:
- Հավաստիությունը տեղափոխելիս փաստաթղթերի պատմության Մեկնաբանություն դաշտում այժմ լրացվում է դրա մասին ինֆորմացիա:
- Հավաստիության ամսաթիվը տեղափոխելիս այժմ պահպանվում է մինչ տեղափոխումը փաստաթղթերի վերջին օգտագործողը:
- Ադմինիստրատորի գործիքներում ավելացվել է Ընդլանումների բաժին:
Լուծված խնդիրներ
- b2b հարթակից ստացված Պատվերի հիման վրա Հաշիվ-ապրանքագիր ստեղծելիս Ապրանքի չափման միավորի լրացման կարգավորում:
- Ապակոմպլեկտավորում փաստաթղթում բաղադրամասերի գների հաշվարկի շտկում:
- Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ ապրանքը մուտքագրված է լրացուցիչ չափման միավորով:
- Ապրանքն ունի երկնիշ կոդով չափման միավոր: Այդ չափման միավորով գծիկավոր կոդ ավելացնելիս տողի պահպանման կարգավորում:
- Ստացված հաշիվների մատյանում Ստեղծված փաստաթղթերի քանակի ցուցադրման շտկում:
| Լրացուցիչ մեկնաբանություն | |
|
|