A.2 Հարկային հաշիվներ, տեղեկանք, e-Invoicing
Ինչպե՞ս ՀԾ-Հաշվետար 2012 համակարգից արտահանել հարկային հաշիվները և բեռնել e-Invoicing ծրագիր
KBA-01329-Z6W09Z
Բովանդակություն

ՀԾ-Հաշվետար 2012 համակարգը թույլ է տալիս դուրսգրված հաշիվ-ապրանքագրերն արտահանել XML ֆորմատով և բեռնել Հարկային հաշիվներ (e-Invoicing) ծրագիր և այդպիսով խուսափել միևնույն փաստաթուղթը կրկնակի անգամ ձեռքով մուտքագրելուց:

XML ֆայլի արտահանման և e-Invoicing ծրագիր բեռնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.     ՀԾ-Հաշվետար 2012 համակարգում բացել Հարկային հաշիվների մատյանը (Հաշվետվություններ –> Հարկային հաշիվների մատյան): 

2.  Մատյանում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Հարկային հաշիվների XML արտահանում հրամանը:

3.  Հարկային հաշիվների XML արտահանում  դիալոգ պատուհանում նշել XML ֆայլի արտահանման ճանապարհը և անունը:

Առաջարկվող անունը պարունակում է կազմակերպության ՀՎՀՀ-ն, արտահանման ամսաթիվը, ժամը և րոպեն: Օրինակ`

Հարկային հաշվի տեսակ դաշտը կարելի է չնշել, քանի որ արտահանելիս այն լրացվում է ավտոմատ` գնացուցակի տողերի հիման վրա:

Հարկային հաշվի տեսակ դաշտը պետք է նշել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է արտահանելիս փոխել հարկային հաշվի տեսակը: Օրինակ, եթե ապրանքների վաճառքն իրականացվել է հաշիվ-ապրանքագրում ծառայություն նշելով, ապա արտահանելիս Հարկային հաշվի տեսակ դաշտը պետք է նշել         1- Ապրանքների մատակարման Հ/Հ:

4.   Սեղմել Կատարել կոճակը: XML ֆայլ արտահանվում են միայն դրամային հաշիվ-ապրանքագրերը, որոնք ունեն ԱԱՀ-ի գումար:

5.   Գործողության ավարտից հետո արտահանված տողերի Դուրս գրման եղանակ դաշտերին վերագրվում է Էլետրոնային արժեքը:

6.   Մտնել e-Invoicing ծրագիր: Հաշիվ ցանկից ընտրել Ներմուծել XML… հրամանը:

7.      Պատուհանում նշել ՀԾ-Հաշվետար 2012 համակարգից արտահանված XML ֆայլը և սեղմել Open կոճակը:

Հաշիվները կներմուծվեն Սևագիր հաշիվների մատյան:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր