ՀԾ-Վաճառքների Կառավարում
Նոր տարբերակ` ՀԾ-Վաճառքների Կառավարում 7 (7.0.02.0): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը
KBA-01572-N9N5V3
Բովանդակություն

ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7․0․2․0 տարբերակի նշանակալի փոփոխությունները

 

Գրասենյակային մաս

  • Համակարգում ավելացել է պահեստների հաշվառում իրականացնելու հնարավորություն
  • Ավելացել է Առևտրային գործակալների համար Առաջադրանքներ գրանցելու հնարավորություն
  • Ավելացել է փոխարկելի ապրանքներ նկարագրելու հնարավորություն
  • Վաճառքի վերադարձ ևՎճարում փաստաթղթերի համար ավելացել է Սևագիր և Գրանցված վիճակ

 

Շարժական մաս

  • Ավելացել է Առաջադրանքներ ստեղծելու և գրասենյակային մասից ստանալու հնարավորություն
  • Գույքագրում փաստաթղթում ավելացել է նկարներ կցելու և գրասենյակային մաս ուղարկելու հնարավորություն
  • Ավելացել է Կարգավորումներ -> Կապ բաժնի պարամետրերը QR կոդի միջոցով լրացնելու հնարավորություն


ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7․0․2․0 տարբերակի գրասենյակային մասի փոփոխությունները

 

Տեղեկատուների ձևավորում

  1. Ավելացել է Գնորդներ տեղեկատուից նշված տողերով Երթուղու ձևանմուշ ստեղծելու կամ արդեն եղած Երթուղու ձևանմուշում նշված գնորդներին ավելացնելու հնարավորություն
  2. Գնորդներ տեղեկատուում  ավելացել են Հիմնական վաճառքի գոտի, Հիմնական վաճառքի գոտու անվանում, Հիմնական կոնտակտի անուն, Հիմնական կոնտակտի հեռախոս և Հիմնական կոնտակտի էլ․ փոստ սյուներ
  3. Ավելացել է Փոխարկելի ապրանքի խումբ տեղեկատու։ Ապրանք տեղեկատուում ավելացել է Փոխարկելի ապրանքի խումբ դաշտ։
  4. Ավելացել է Ավտոմեքենա տեղեկատուի ներմուծման excel ֆայլ

 

Երթուղիներ

  1. Երթուղու ձևանմուշից Նախատեսվող երթուղի ստեղծելիս եթե նշում ենք Թարմացնել արդեն ստեղծվածները ստուգավանդակը, ցուցադրվող հաղորդագրությունում այժմ նշվում  է ստեղծված և թարմացված երթուղիների քանակները։ Նախատեսվող երթուղի փաստաթղթի պատմության Մեկնաբանություն սյունն ընդունում է Թարմացվել է արժեքը փաստաթղթի թարմացման դեպքում։

 

Գնային քաղաքականություն

  1. Գնորդների գնացուցակների փոփոխում մատյանի Նոր գին սյունը դարձել է նկարագրվող

 

Ապրանքների հաշվառում

  1. Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում

  • Տրամադրվող ապրանքներ աղյուսակի Քանակների խմբագրում պատուհանից քանակը խմբագրելիս հայտնվող վերահաշվարկի պատուհանում հնարավոր է տարան հանձնել ի պահ կամ վաճառել
  • Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում Առաքիչին ընտրելիս Ավտոմեքենա դաշտում լռությամբ առաջարկվում է առաքիչի հիմնական ավտոմեքենան
  • Առաքումներ էջում ավելացել են Առաքվող ապրանք, Անվանում, Չափման միավոր և Պատվիրված ապրանք, Անվանում, Չափման միավոր սյուները, իսկ Քանակ սյունը վերանվանվել է Առաքման ենթակա է
  • ավելացել են Առաքման քանակի, Պատվիրված քանակի և Տրամադրվող քանակի հանրագումարը ցույց տվող դաշտեր
  • եթե Առաքումներ էջում նշված Պատվիրված ապրանքն ունի փոխարկելի ապրանքներ, ապա Առաքվող ապրանք սյան արժեքում առաջարկվում է փոխարկելի ապրանքների ցուցակը, որից հնարավոր է փոխարինել Պատվիրված ապրանքը։ Վաճառք ստեղծելիս փոխարինված ապրանքի Զեղչված գին դաշտի արժեքը ժառանգվում է Պատվիրված ապրանքի Զեղչված գին դաշտի արժեքից։

                  Վաճառքներ

  1. Վաճառքի պատվեր փաստաթղթից Վաճառք ստեղծելիս հայտնվող երկխոսության պատուհանում՝
  • Փաստաթղթի վիճակ դաշտի արժեքը դարձել է հիշվող,
  • Ավելացել է Վաճառքի Այլ համակարգ ուղարկման վիճակի ընտրման հնարավորություն,
  • երբ  նշված է Քանակները լրացնել առաքումներից ստուգավանդակը, ապա այժմ հնարավոր է առաջարկվող Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերի ցուցակից ընտրել կոնկրետ փաստաթուղթը և ստեղծվող փաստաթղթի Ապրանքներ աղյուսակը դասավորվում է ըստ ապրանքի կոդի։
         2․ Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի տպվող տեսքերում ավելացել է Լր զեղչի գումարը դաշտ, իսկ Վճարման գումար դաշտում գումարը տրվում է Լրացուցիչ զեղչը հաշվի     առնված
        3․Վաճառք փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս կամ ՀԴՄ կտրոն տպելիս բացվող երկխոսության պատուհանում  ավելացել է Գնացուցակի տեսակ դաշտը, որը լրացնելիս գները լրացվում են ըստ այդ Գնացուցակի տեսակի
        4․ Ավելացել է Վաճառք փաստաթղթի Ամսաթիվ, Առևտրային գործակալ և Առաքող ավտոմեքենա դաշտերի նշված տողերով խմբագրման հնարավորություն
        5․ Ավելացել է Վաճառքի վերադարձ փաստաթղթից Վճարում գնորդին փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն
       6․Վաճառքի պատվեր,Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում արագացել է Ավելացնել ապրանքներ պատուհանի կանչը
       7․ Ավելացել է Վաճառքի վերադարձ փաստաթղթից Մարում կատարելու հնարավորություն։ Այդ նպատակով՝
  • Վաճառք փաստաթղթից նշված տողերով Վաճառքի վերադարձ ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում ավելացել էԿատարել մարում ստուգավանդակ, որն ակտիվանում է Վիճակ դաշտի Գրանցված արժեքն ունենալու դեպքում
  • Վաճառքի վերադարձ փաստաթղթում ավելացել է Մարում կոճակ
  • Վաճառքի վերադարձից Մարում  կատարելիս պարտքի մարման եղանակը որոշվում է Դրույթների Ընդհանուր բաժնի Պարտքի մարման եղանակ պարամետրի արժեքից ելնելով։
       8․ Վաճառքի վերադարձ ևՎճարում փաստաթղթերի համար ավելացել են Սևագիր և Գրանցված վիճակներ։ Վաճառքի վերադարձեր և Վճարումներ թղթապանակներում ավելացել է Վիճակ սյուն։ Դարձնել սևագիր և Գրանցել հրամաններով հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառքի վերադարձ ևՎճարում փաստաթղթերի Վիճակը։ Դրույթների Շարժական սարքեր բաժնում ավելացել է Ստացված փաստաթղթերի գրանցման վիճակ պարամետր Վաճառքի վերադարձ ևՎճարում փաստաթղթերի համար՝ Սևագիր և Գրանցված արժեքներով։
       9․ Փաստաթղթերի Ավելացնել ապրանքներ կոճակով բացվող պատուհանում սյուների ֆիլտրի ցուցակը դարձել է բազմանշումային
      10․ Ավելացել է Վճարում փաստաթղթի տպվող տեսք
      11․ Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վճարում փաստաթղթի Վճարման տեսակ դաշտը
     12․ Ապրանքների գույքագրում փաստաթղթի Ընդհանուր էջում ավելացել է Փաստաթղթի խումբ դաշտ
     13․ Գրասենյակային մասում ավելացել է շարժական մասից նկարներ ստանալու հնարավորություն։ Նկարները երևում են Ապրանքների գույքագրում փաստաթղթի Կցված ֆայլեր պատուհանում, իսկ Ապրանքների գույքագրումներ թղթապանակում ավելացել է Նկար սյուն։
     14․ Ապրանքների գույքագրումներ հաշվետվությունում ավելացել է Չափման միավոր սյուն
     15․ Ավելացել է Առևտրային գործակալների համար Առաջադրանքներ գրանցելու և դրանց կատարմանը հետևելու հնարավորություն։ Այդ նպատակով՝
  • Ավելացել է Առաջադրանքի տեսակներ տեղեկատու: Վաճառքներ Ապրանքների շուկայական առաջխաղացում բաժնում ավելացել է Առաջադրանքներ թղթապանակը, որտեղից հնարավոր է ավելացնել, խմբագրել և հեռացնել առաջադրանքները

  • Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել է Առաջադրանքի առաջարկվող տևողություն (ժամերով) պարամետրը, որի արժեքից կախված լռությամբ առաջարկվում է առաջադրանքի Ավարտը
  • Ավելացել է Առաջադրանքների ներմուծման Task.xlsm ֆայլը։
     16․ Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանում ավելացել է՝
  • Վաճառքի պատվեր փաստաթուղթը խմբագրելու հնարավորություն
  • Մեկնաբանություն սյուն
    17․ Վաճառքի պատվերների աշխատանքային մատյան, Վաճառքների վերլուծություններ, Ապրանքների գույքագրումներ հաշվետվություններում Քանակ սյան համար, Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ հաշվետվությունում Մնացորդ սյան համար և Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ թղթապանակներում Գումար առանց լրացուցիչ զեղչի սյան համար ավելացել է հանրագումար
   18․ Գնորդների գործողություններ հաշվետվությունում ավելացել է Առաքիչ և Առաքիչի անվանում սյուներ


Համակարգային

         1․ Այժմ հնարավոր է QR կոդի միջոցով լրացնել Առևտրային գործակալ տեղեկատուի Սարքի նույնականացման համար դաշտի արժեքը։ Այդ նպատակով՝

  • Դրույթների Շարժական սարքեր բաժնում ավելացել է Վեբ սերվիսի կարգավորումներ ենթաբաժին՝ Սերվեր, Պորտ և Սերվիսի ճանապարհ դաշտերով
  • Առևտրային գործակալ տեղեկատուում ավելացել է   կոճակը

         2․ Համակարգում ավելացել է պահեստների հաշվառում իրականացնելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

  • Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել է Պահեստների հաշվառում իրականացվում է պարամետրը, որի նշված լինելու դեպքում ակտիվանում են ստորև թվարկված փոփոխությունները
  • Ավելացել է Պահեստ տեղեկատուԿոդ, Անվանում, Պահեստապետ, Հասցե դաշտերով և Փակվել է ստուգավանդակով
  • Ավելացել է Պահեստների հասանելիություն ըստ օգտագործողների թղթապանակ
  • Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերում և ներմուծման excel ֆայլերում ավելացել են Պահեստ պարտադիր լրացվող դաշտ և սյուն
  • Շարժական մաս ուղարկվում են միայն տվյալ օգտագործողին հասանելի Պահեստներում ապրանքների առկայությունը
  • Ապրանքների մուտք, Ապրանքների ելք և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերի և Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից տպվողԱռաքման հանձնարարականի տպվող տեսքերում այժմ հասանելի են նաև Պահեստ տեղեկատուի դաշտերը
  • Վաճառքի պատվեր փաստաթղթում ապրանքների առկայության ստուգումը կատարվում է ըստ տվյալ օգտագործողին հասանելի Պահեստների
  • Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տրամադրում առաքիչին,Ապրանքների վերադարձ առաքիչից թղթապանակներում, Ապրանքների գործողություններ, Ապրանքների մնացորդներ, Ապրանքների շրջանառություն հաշվետվություններում և նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել են Պահեստ և Պահեստի անվանում սյուներ
  • Վաճառքի պատվեր փաստաթղթից Ապրանքների տրամադրում առաքիչին և Վաճառքի վերադարձ փաստաթղթից Ապրանքների վերադարձ առաքիչից ստեղծելիս առաջարկվող երկխոսության պատուհաններում ավելացել է Պահեստ պարտադիր լրացվող դաշտ
  • Ապրանքների հաշվառում ենթահամակարգում ավելացել է Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթ
  • Ապրանքների գործողություններ հաշվետվությունում ավելացել է Տեղաշարժ գործողությունը
  • Ապրանքների շրջանառություն հաշվետվությունում ավելացել է Մուտք տեղաշարժից և Ելք տեղաշարժից սյուներ
  • ProductQntRemInStorage ծրագրային բանաձևում ավելացել է Պահեստ պարամետրը

        3․ Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել է Մատակարարման (առաքման) եղանակ դաշտի լրացման եղանակ պարամետրը Չլրացնել և Լրացնել ավտոմեքենայի նկարագրությունը արժեքներով

        4․ Թղթապանակներում ավելացել է Պայմանական ձևաչափման (Conditional formatting) հնարավորություն

        5․ Ավելացել է ընդլայնումների վերնագրերում պարամետրերին հղում տալու հնարավորություն



ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7․0․2․0 տարբերակի շարժական մասի փոփոխությունները

 

Երթուղիներ

         1․ Երթուղիների   կոճակով բացվող գնորդների ցուցակում ավելացել է Նշել բոլորը կոճակ

         2․ Աշխատանքի սկիզբ կոճակն ավելացել է Գնորդի բոլոր էջերում

         3․ Այժմ բացվում է Աշխատանքի ավարտի պատուհանը՝

  • երթուղիներ բաժնի գնորդի տողից Ավարտել հրամանը սեղմելիս,
  • երկրորդ գնորդի մոտ աշխատանքի սկզբի արդյունքում առաջին գնորդի մոտ ավտոմատ աշխատանքի ավարտ կատարելիս
  • երբ արդեն առաջին գնորդի համար տվել ենք սկիզբ, երկրորդ գնորդի էջում առաջին խանութի աշխատանքը ավարտելիս

 

Պատվերներ, Վճարումներ, Վաճառքներ, Վերադարձեր, Գույքագրումներ

         1․ Գույքագրում փաստաթղթում ավելացել է

  • Փաստաթղթի խումբ դաշտ
  • նկարներ կցելու և գրասենյակային մաս ուղարկելու հնարավորություն

         2․ Ծրագրում ավելացել է Առաջադրանքներ ստեղծելու և գրասենյակային մասից ստանալու հնարավորություն։ Այդ նպատակով՝

  • ավելացել է Առաջադրանքներ թղթապանակ,
  • ավելացել է Առաջադրանքների քարտային տեսքից Առաջադրանքն ուղարկելու հնարավորություն,
  • Առաջադրանքների քարտային տեսքում այժմ երևում է նաև Առաջադրանքի վիճակը։

         3․ Փաստաթղթերի Ապրանքների հավաքման պատուհանի Նախընտրելիներ կոճակը տեղափոխվել է ֆիլտր

         4. Ավելացել է փաստաթղթերի թղթապանակներն՝ ըստ Գնորդի խումբ  տեղեկատուի ֆիլտրելու հնարավորություն

         5. Ավելացել է փաստաթղթերի թղթապանակները և հաշվետվություններն՝ ըստ Գտնվելու վայր տեղեկատուի ֆիլտրելու հնարավորություն

 

      Հաշվետվություններ

  1. Ապրանքների հավաքման պատուհանում, Պատվիրված ապրանքներ՝ ամփոփ, Վաճառված ապրանքներ՝ ամփոփ, Վերադարձված ապրանքներ՝ ամփոփ, Փոխանակված ապրանքներ՝ ամփոփ, Ապրանքների շրջանառություն, Ապրանքներ մեքենայում, Ի պահ տրված ապրանքներ հաշվետվություններում ավելացել է Ապրանքները՝ ըստ Արտադրող տեղեկատուի ֆիլտրելու հնարավորություն

 

Համակարգային

  1. Կարգավորումներ -> Կապ (նաև Արագ կարգավորումներ -> Կապ) բաժնի Սերվեր, Պորտ, Վեբ սերվիսի ճանապարհ, Տվյալների բազա և Օգտագործող դաշտերի արժեքներն այժմ հնարավոր է լրացնել գրասենյակային մասի Առևտրային գործակալ տեղեկատուում առկա QR կոդի միջոցով։ QR կոդը հնարավոր է կարդալ Կարգավորումներ -> Կապ բաժնում ավելացած  կոճակով
  2. Արագ կարգավորման Կապ բաժնում ավելացել է Տվյալների բազա նշելու հնարավորություն
  3. Օգնություն բաժնում ավելացել է Գաղտնիության քաղաքականություն բաժին
  4. Եթե և՛ սերվիսի web.config ֆայլում, և՛ շարժական մասի Կարգավորումներում տվյալների բազան նշված չէ, ապա տվյալների փոխանակման ժամանակ այժմ բերում է սխալի մասին հաղորդագրություն
  5. Փաստաթղթերում ապրանքների սկանավորումն իրականացնելու համար այժմ անհրաժեշտ չէ ներբեռնել Barcode Scanner ծրագիրը, այն ինտեգրվել է համակարգին
  6. Գտնվելու վայր ֆիլտրը դարձել է բազմամակարդակ

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր