A.2 Հիմնական միջոցներ
Ինչպե՞ս ստանալ հիմնական միջոցների երկրորդ և ավելի հաշվառումների մաշվածքի տվյալները առաջին հաշվառման ծախսի հաշիվներով
KBA-01180-VJRQT8
Question

Ինչպե՞ս ստանալ հիմնական միջոցների երկրորդ և ավելի հաշվառումների մաշվածքի տվյալները առաջին հաշվառման ծախսի հաշիվներով

Answer

Պետք է կանչել “Հիմնական միջոցների հաշվառում”à “Հաշվետվություններ”à   'Համեմատական տեղեկանք մաշվածքի վերաբերյալ ըստ գույքահամարի, բաժնի և ՆՊԱ-ի' հաշվետվությունը : Հաշվետվության նախնական ֆիլտրացման պատուհանում “Համեմատվող հաշվառում 1” դաշտում պետք է ընտրել 1 - “Հաշվապահական  հաշվառում” արժեքը, իսկ “Համեմատվող հաշվառում 2” դաշտում ընտրել այն հաշվառումը, որի մաշվածքի տվյալները պետք է ստանալ փաստացի ծախսային հաշիվներով, օրինակ, 2 - “Հարկային հաշվառում” արժեքը: Նախնական ֆիլտրացման պատուհանում պարտադիր պետք է նշել “Ցույց տալ հաշվարկի փաստացի ծախսային հաշիվը” ստուգավանդակը.

 

 

 

Հաշվետվության “Մաշվածության հաշվարկի փաստացի ծախսի հաշիվ” սյունում երևում են առաջին հաշվառման մեջ հաշվարկված և ձևակերպված մաշվածքի փաստացի  ծախսի հաշիվները, իսկ “Հաշվարկված մաշվածք հարկային հաշվառում” (սյան անվանումը կախված է համեմատվող 2-րդ հաշվառման տեսակից”) սյունում երևում են համապատասխան հաշվառման մեջ գրանցված մաշվածքի տվյալները:

 

Additional Comments

© 2025 Հայկական Ծրագրեր