A.5 Ադմինիստրատորի գործիքներ
Նոր տարբերակ - ՀԾ-Հաշվապահ 2011 (4.0.2): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը
KBA-01304-MD3DS8
Բովանդակություն

Փաստաթղթեր

1.     Ավելացել է հնարավորություն` «Պահեստի ելքի օրդեր»   փաստաթուղթը ներմուծել MS Excel համակարգից։ Այն կարելի է ներմուծել ExpenseImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է AccImport գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 2011\AccImport ):

Աշխատավարձ

2.     Ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկը համապատասխանեցվել է 01.12.2010-ից ուժի մեջ մտած «ՀՀ ժամանակավոր անաշխատունակության նպաստների  մասին» օրենքին և 21.05.2011-ից ուժի մեջ մտած փոփոխություններին և լրացումներին: Այժմ նպաստները հաշվարկելիս հնարավոր է նշել գործատուի և ՀՀ պետական բյուջեի հաշվին կատարվող վճարումների օրերը և գումարները, իսկ  միջին աշխատավարձը որոշվում է օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի համաձայն:    

3.     Հղիության ու ծննդաբերության նպաստի հաշվարկը համապատասխանեցվել է 11.04.2011-ից ուժի մեջ մտած «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 25.1 կետին: Այժմ աշխատակցին վճարված հղիության ու ծննդաբերության նպաստի գումարները ներառվում են նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտներ, որ ամիսների համար այդ նպաստները հաշվարկվել են, սակայն եռամսյակային հաշվարկում արտացոլվում են դրանց վճարման ամսվան վերաբերող սյունակում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներին համապատասխանող տողում:

4.   «Աշխատակիցների ցացակ» հաշվետվության կոնտեքստային ցանկում ավելացել է «Վճարացուցակը արտահանել ՀԾ-ԿլիենտԲանկ կամ ՀԾ-ԻնտերնետԲանկ» հրամանը:

Ադմինիստրատորի գործիքներ

5.     «Տվյալների պահոցներ» թղթապանակի կոնտեքստային ցանկում ավելացել է «Համակարգային տվյալներ» հրամանը: Այն հնարավորություն է տալիս ստանալ համակարգային տեղեկություն նշված տվյալների պահոցի վերաբերյալ: Դրանք են տվյաների պահոցի անունը, ֆայլի չափը և հասանելի ազատ տարածությունը, MS SQL սերվերի հասցեն, տվյաների պահոցների և պահեստային պատճեների ֆայլերի գրադարանների ճանապարհները:

Լրացուցիչ մեկնաբանություն

Տպելու համար փոփոխությունների ցանկը կարող եք բեռնել DOC ֆորմատով այստեղից.

https://www.armsoft.am/Temp/Small/AS-Accountant_4.0.2.doc


© 2025 Հայկական Ծրագրեր