ՀՀ ԿԲ 18 նոյեմբերի 2008 թվականի թիվ 314-Ն (բանկերի համար) և 04 նոյեմբերի 2008 թվականի թիվ 298-Ն (վարկային կազմակերպությունների համար) որոշումների համաձայն փոփոխության է ենթարկվել Թիվ 17 “Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ” հաշվետվությունը: Հաշվետվության հաշվարկի մեխանիզմը մշակելուց հաշվի են առնվել վերը նշված որոշումների պահանջները և բանկերին/ ՈՒՎԿ-րին ՀՀ ԿԲ-ի կողմից տրված պարզաբանման դրույթները:
Գործող թիվ 17 հաշվետվությունը բաղկացած է 5 էջից: ՀԾ-Բանկ համակարգում հաշվետվությունը ժամկետային մասով հաշվարկվում է ներգրավված/տեղաբաշխված պայմանագրերի հիման վրա, արտահանվում OLAP, որից հետո ձևավորված բանաձևերից Excel-ի միջավայրում լրացվում է հաշվետվության ցպահանջ մասը: Դիտարկենք այս երկու փուլը առանձին-առանձին:
1. Հաշվետվության հաշվարկ OLTP համակարգում:
Հաշվետվության 1-ին և 2-րդ էջերը մեթոդոլոգիայի տեսանկյունից չնչին փոփոխություն են կրել և ՀԾ-Բանկ համակարգում հաշվարկը համապատասխանեցվել է ՀՀ ԿԲ նոր պահանջներին:
Հաշվետվության 3-րդ, 4-րդ, 5-րդ էջերի հաշվարկի համար անհրաժեշտ է հաշվարկել պայմանագրերի արդյունավետ տոկոսադրույքները: ՀԾ Բանկ համակարգում արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման ալգորիթմը նկարագրված է KBA-01040-0THV5T հոդվածում:
a. Համակարգում N17 հաշվետվության 4-րդ էջի լրացման եղանակը հետևյալն է.
ü Հաշվետվության 4-րդ էջի ցպահանջ սյունում ներառվում են միայն օվերդրաֆտները և վարկային գծերը` փաստացի ստացված/տրամադրված գումարների չափով: Ընդ որում վարկերին վերաբերվող տողերի (բացառությամբ 3.6 և 4.4 կետերի) “Ցպահանջ” սյան մեջ ներառվում են, վարկային գծերից բացի, նաև վարկային քարտերի պայմանագրերը: Վարկային քարտ լինելու հայտանիշ է համարվում պայմանագրի “Ընդհանուր” էջում “Վարկային քարտ” դաշտը լրացրած լինելը: 3.6 և 4.4 կետերում ներառվում են վարկային քարտ չհանդիսացող օվերդրաֆտի պայմանագրերը:
ü Հաշվետվության 4-րդ էջի ժամկետային միջոցների մասում գրանցումները իրականացվում են հաշվետու ժամանակաշրջանում կնքված պայմանագրերի հիման վրա (պայմանագրային գումարով): Ներառվում են նաև կնքված, բայց դեռևս չտրամադրված պայմանագրերը:
Տոկոսադրույքի հաշվարկին այս էջում մասնակցում է պայմանագրի “Արդյունավետ տոկոսադրույք”-ը (“Պայմաններ վիճակներ”/”Արդյունավետ տոկոսադրույքներ”):
b. Համակարգում N17 հաշվետվության 5-րդ էջի լրացման եղանակը հետևյալն է.
ü Վարկային պայմանագրերը ընդգրկվում են 4-րդ էջի տրամաբանությամբ, այսինքն հաշվետու ժամանակաշրջանում կնքված պայմանագրերի հիման վրա (պայմանագրային գումարով):
ü Օվերդրաֆտները և վարկային գծերն նույնպես ընդգրկվում են հաշվետու ժամանակաշրջանում կնքված պայմանագրերի հիման վրա` պայմանագրի ամբողջ գումարի չափով` ներառյալ չօգտագործված մասը:
Տոկոսադրույքի հաշվարկին այս էջում մասնակցում է պայմանագրի “Փաստացի տոկոսադրույք”-ը (“Պայմաններ վիճակներ”/”Արդյունավետ տոկոսադրույքներ”):
Հաշվետվությունը OLTP միջավայրում կարելի է հաշվարկել` նշելով “Ցույց տալ բաղադրիչ գումարները” դաշտը, ինչը կօգնի մանրամասնեցնել ներառված պայմանագրերի պայմանները:
2. Հաշվետվության արտահանում և հաշվարկ OLAP համակարգում:
Հաշվետվությունը արտահանվում է OLAP համակարգ DiAvPe – “Ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ” և DiAvPe2 – “Բանկերից ներգրավված և տեղաբաշխված միջոցներ” խմբերի միջոցով: Ցպահանջ ներգրավված միջոցների հաշվարկը OLAP -ից կազմակերպելու համար սահմանվել են բանաձևեր, որոնք խմբավորված են “OLAP-ի ադմինիստրատոր”/”Բանաձևեր”/”17 Ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ” հանգույցի տակ: Excel- ից հաշվետվության հաշվարկի ժամանակ այս բանաձևերի արժեքները լրացվում են համապատասխան վանդակներում:
Բանաձևերում օգտագործվում են ստանդարտ OLAP-ի բանաձևեր.
ü Գումարային վանդակներում (“S” - ով վերջացող բանաձևեր) լրացվող բանաձևերի մեջ անհրաժեշտ է նշել մնացորդի հաշվարկման ամսաթիվը` տվյալ դեպքում հաշվետվության վերջի ամսաթիվը` getpar('DL')-ի միջոցով:
Օր. Getrem('3317,3319',,, getpar('DL'))
ü Տոկոսադրույքի վանդակներում (“P” - ով վերջացող բանաձևեր) լրացվող բանաձևերի մեջ մնացորդի հաշվարկման ամսաթվից բացի անհրաժեշտ է նշել արժույթը` յուրաքանչյուր արժույթ իր տոկոսադրույքով կշռելու համար: Օգտագործվում է getpar(“SKV”) ֆունկցիան:
Օր.
asif(getpar('SKV')='000',getrem('3317,3319',,,getpar('DL'))*((1+5/1200)^12-1)*100/(getrem('3317,3319',,,getpar('DL'))+0.01),getrem('3317,3319',,,getpar('DL'))*((1+1/1200)^12-1)*100/(getrem('3317,3319',,,getpar('DL'))+0.01))
Օրինակում նշվում է, որ տվյալ հաշիվների դրամային լինելու դեպքում միջին կշռվածը հաշվի 5%-ի նկատմամբ, արժութայինի`1%: Տոկոսադրույքը հաշվարկված է Համաձայնեցված տարեկան տոկոսադրույքի հաշվարկման (annualized agreed rate, AAR) բանաձևին համապատասխան, հաշվեգրված տոկոսների վճարումների (կապիտալիզացիաների) քանակը մեկ տարվա ընթացքում ընդունված է 12: Հայտարարներում +0.01 գրված է որևէ արժույթով մնացորդներ չունենալու դեպքում 0-ի բաժանելու սխալից խուսափելու համար:
ü “Այլ արժույթներ” տողի “Ցպահանջ” սյան հաշվարկի համար անհրաժեշտ է ստեղծել բանաձև` կոդի վերջից նշելով “A”, օր. R17_2201SA: Բանաձևի օրինակ.
getrem('3317,3319',,,getpar('DL'))-Getrem('3317,3319',,,getpar('DL'),”000”)-Getrem('3317,3319',,,getpar('DL'),'001')-Getrem('3317,3319',,,getpar('DL'),'049')- Getrem('3317,3319',,,getpar('DL'),'058')
Որտեղ` 000 – ՀՀ դրամ
001 – ԱՄՆ դոլար
049 – Եվրո
058 – ՌԴ ռուբլի:
|