A.3 Հիմնական միջոցներ
Հիմնական միջոցների սկզբնական մնացորդների մուտքագրում ՀԾ-Հաշվապահ համակարգ
KBA-01422-1D38NJ
Բովանդակություն

Ենթադրենք` անհրաժեշտ է համակարգ մուտքագրել կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների մնացորդները 01/01/13թ-ի դրությամբ:
Օրինակ` կազմակերպությունում առկա է համակարգիչ, որը ձեռք է բերել 20/10/12թ-ին` 343800 դրամով և անմիջապես հանձնվել է շահագործման: Ձեռք բերման պահին օգտակար ծառայության ժամկետը գնահատվել է 12 ամիս: Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար հաշվարկվել է 57300 դրամ մաշվածք:
Այս հիմնական միջոցը համակարգ մուտքագրելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները: Հիմնական միջոցներ ենթահամակարգում բացել նոր հիմնական միջոցի գրանցման պատուհանը և մուտաքագրել անհրաժեշտ տվյալները, մասնավորապես Մուտքի ամսաթիվ դաշտում լրացնել 20/10/12թ., Շահագործման ամսաթիվ դաշտում` 01/01/13թ.:

KBArticles.FAOpeningBalance1

Հաշվառումներ էջում Օգտակար ծառայության ժամկետը (ամիս) լրացնել 10 (12 ամսվանից հանած 2), Սկզբնական արժեքը` 343800 և Հաշվարկված մաշվածքը` 57300:

KBArticles.FAOpeningBalance2

 

warning_16x16 Ուշադրություն

Հիմնական միջոցների սկզբնական մնացորդները մուտքագրելիս պետք չէ գրանցել գործառնությունները, քանի որ սինթետիկ հաշիվների մնացորդները մուտքագրվում են առանձին` Հաշվապահություն ենթահամակարգի Հաշվետվություններ – Ներդրման փուլի հաշվետվություններ – Հաշիվների սկզբնական մնացորդներ պատուհանից:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր