01.07.2015թ ուժի մեջ է մտել Նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, ըստ որի նվազագույն աշխատավարձի չափը 50,000 դրամից դարձել է 55,000 դրամ: Այդ չափի մեջ ներառված չեն եկամտային հարկը և նպատակային սոցիալական վճարը:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-կետի համաձայն նվազագույն աշխատավարձի չափի մեջ մտնում է միայն նվազագույն աշխատավարձը և դրա նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարը` 55000/0.756= 72,751.32: Այս գումարի մեջ ներառված չէ նպատակային սոցիալական վճարը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ ենթահամակարգի Կարգավորումներ և դրույթներ հանգույցի Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր թղթապանակում անհրաժեշտ է ավելացնել 945 Հիվանդաթերթիկի մինիմալ գումարը պարամետրի նոր արժեք, որը կգործի 01/07/15թ-ից սկսած, 72,751.32 դրամ արժեքով:
Արձակուրդայինի միջինների հաշվարկի ժամանակ նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ ներառվում են եկամտային հարկի և նպատակային սոցիալական վճարը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ ենթահամակարգի Կարգավորումներ և դրույթներ հանգույցի Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր թղթապանակում ավելացնել 45M Միջինների 2-րդ մինիմալ գումարը պարամետրի նոր արժեք, որը կգործի 01/07/15թ-ից սկսած` 55000/0.706 = 77,903.68 դրամ արժեքով:
Այն աշխատակիցների համար, որոնք նպատակային սոցիալական վճար կատարողներ են արձակուրդային հաշվարկելիս համակարգը միջին ամսական դաշտում ավտոմատ լրացնում է 45M պարամետրի արժեքը, հակառակ դեպքում ` 945 պարամետրի արժեքը: |
Լրացուցիչ մեկնաբանություն |
|
| |