A․4 ՄՌԿ
Աշխատավարձի ծախսերի ձևակերպումներ
KBA-01183-TSTXN6
Բովանդակություն

“ՀԾ-Հաշվապահություն 4.0” համակարգի “Աշխատավարձի հաշվառում” ենթահամակարգում գոյություն ունեն ծախսային հոդվածների գրանցման մի քանի տարբերակներ:

Դրանք են`

1.   Աշխատակցի քարտից

2.   Ստորաբաժանումից

3.   Խմբավորիչ 1-ից

4.   Հավելում / Պահումից

Թվարկումը կատարված է ըստ առաջնայնության (ըստ նվազման), այսինքն, եթե բոլոր 4 տեղերում էլ դրված  են ծախսային հոդվածները, ապա ծրագիրը սկզբում վերցնում է “Աշխատակցի քարտ”-ում նշվածը, առաջինի բացակայության դեպքում վերցնում է “Ստորաբաժանումներ” տեղեկատուում նշվածը, իսկ եթե այստեղ էլ է բացակայում, ապա “Խմբավորիչ 1”-ում նշվածը, և վերջում, եթե նշված 3 տեղերում էլ բացակայում են, ապա ծրագիրը վերցնում է “Հավելումներ և Պահումներ”-ում նշված ծախսային հաշիվը (այստեղ կա առանձնահատկություն, որի մասին կխոսվի ստորև):

 

1.Աշխատակցի քարտից:

        Այս դեպքում ծախսային հոդվածը նշելու համար անհրաժեշտ է մտնել “Թղթապանակներ”→ “Աշխատանքային թղթապանակներ”→ “Աշխատակիցներ”, ընտրել աշխատակցին և  մկնիկի աջ ստեղնի տակ բացվող մենյուից ընտրել “Խմբագրել” հրամանը (նոր աշխատակցի քարտ բացելու դեպքում` “Ավելացնել” հրամանը): Բացվող աշխատակցի քարտի “Հաշիվներ” ներդիրի “Կոդ” սյան մեջ պետք է ընտրել համապատասխան “Հավելում/Պահում”-ը, այնուհետև “Դեբետ” և “Սոցապի ծախս” սյունների մեջ նշել համապատասխան ծախսային հաշիվները:


 

2.Ստորաբաժանումից:

        Այս դեպքում ծախսային հոդվածը նշելու համար անհրաժեշտ է մտնել “Տեղեկատուներ”→ “Ստորաբաժանումներ”, ընտրել ստորաբաժանումը և մկնիկի աջ ստեղնի տակ բացվող մենյուից ընտրել “Խմբագրել” հրամանը (նոր ստորաբաժանում բացելու դեպքում` “Ավելացնել” հրամանը): Բացվող պատուհանի “2.Հաշիվներ” ներդիրի “Կոդ” սյան մեջ ընտրել համապատասխան “Հավելում/Պահում”-ը, այնուհետև “Դեբետ” և “Սոցապի ծախս” սյունների մեջ նշել համապատասխան ծախսային հաշիվները:



 3.Խմբավորիչ 1-ից:

         Այս դեպքում ծախսային հոդվածը նշելու համար անհրաժեշտ է մտնել “Տեղեկատուներ”→ “Խմբավորիչ1 (Թեմա)”,  մկնիկի աջ ստեղնի տակ բացվող մենյուից ընտրել “Խմբագրել” հրամանը (տեղեկատուում նոր խմբավորիչ 1 ավելացնելու դեպքում` “Ավելացնել” հրամանը): Բացվող պատուհանի “2.Հաշիվներ” ներդիրի “Կոդ” սյան մեջ պետք է ընտրել համապատասխան “Հավելում/Պահում”-ը, այնուհետև “Դեբետ” և “Սոցապի ծախս” սյունների մեջ նշել համապատասխան ծախսային հաշիվները:


 

4.Հավելում/Պահումից:

      Այս դեպքում ծախսային հոդվածը նշելու համար անհրաժեշտ է մտնել “Տեղեկատուներ”→ “Հավելումներ և Պահումներ”, ընտրել Հ/Պ-ն  և մկնիկի աջ ստեղնի տակ բացվող մենյուից ընտրել “Խմբագրել” հրամանը (տեղեկատուում նոր Հ/Պ նկարագրելու դեպքում` “Ավելացնել” հրամանը): Բացվող պատուհանի “2.Ամփոփներում պատկանելիություն” ներդիրի “Ծախսի հաշիվ-Դեբետ” և “Ծախսի հաշիվ սոցապի գծով” տողերում պետք է ընտրել համապատասխան ծախսային հոդվածները:


   

 Ըստ առաջնայնության “Հավելումներ և Պահումներ” տեղեկատուում նկարագրվող ծախսային հոդվածը վերջին տեղում է, բայց “Հավելումներ և Պահումներ” պատուհանի “2.Ամփոփներում պատկանելիություն” ներդիրում “Հաշիվները միայն հավելում/պահումներից” ստուգավանդակը ակտիվացնելու դեպքում ծրագիրը ձևակերպումների առաջնայնությունը տալիս է “Հավելումներ և Պահումներ” տեղեկատուում նշված ծախսային հաշվին:




 Ծախսային հաշիվները նշելիս կարևոր է իմանալ, որ աշխատակցի քարտում “Հաշիվներ” ներդիրի “Աշխատավարձի ֆոնդ” դաշտում խորհուրդ է տրվում նշել “Աշխատավ. պարտավորություն” (կոդ 96):

Նույն աշխատակիցը հաստիքի, պարգևավճարի և այլ հավելումների ու պահումների համար չպետք է ունենա տարբեր կրեդիտային ենթահաշիվներ, քանի որ հարկերը հաշվարկելիս խնդիր է առաջանում: Խորհուրդ է տրվում 527 հաշիվը տրոհելու փոխարեն տրոհել ծախսային հաշիվները:



            Ծախսերի ձևակերպման փաստաթղթում հնարավորություն կա գործատուի սոցապը  մեկ թղթակցությունից բացի, բաշխել  ըստ հավելումների: Դրա համար ծախսերի ձևակերպման նախնական ֆիլտրացման պատուհանում պետք է նշել “Բաշխել գործատուի սոցապը ըստ հավելումների” ստուգավանդակը, որի դեպքում գործատուի սոցապի ծախսի հաշիվները կլրացվեն  վերը նշված փաստաթղթերի “Գործատուի սոցապ” սյան մեջ նկարագրած հաշիվներից, իսկ դրանց բացակայության դեպքում` “Դեբետ” սյան հաշիվներից:   

 

 Քանի-որ  ծախսերի ձևակերպումներում առաջարկվող  հաշիվները կարող են նկարագրվել տարբեր փաստաթղթերով (Աշխատակցի քարտից, Ստորաբաժանումից, Խմբավորիչ 1-ից, Հավելում/Պահումից), ապա հաճախ անհրաժեշտություն է առաջանում իմանալ, թե, որ փաստաթղթի նկարագրությունից է վերցվում թղթակցությունը, այսինքն` աղբյուրը: Դրա համար  “Ծախսերի ձևակերպում” թղթապանակից մկնիկի աջ ստեղնի տակ բացվող մենյուից պետք է ընտրել “Ծախսերի ձևակերպումների ստուգում” հրամանը (նաև նշված տողերով), որի նախնական ֆիլտրացման պատուհանում պետք է նշել “Ըստ աշխատակիցների” և “Նաև Հ/Պ-ի կոդերով” ստուգավանդակները: Բացվող հաշվետվության  “Աղբյուր” սյան մեջ երևում է թղթակցող հաշվի աղբյուրը (փաստաթղթի անվանումը):

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2026 Հայկական Ծրագրեր