A.2 Աշխատավարձ
Ինչպե՞ս ՀԾ-Հաշվապահ համակարգում կատարել վերջնահաշվարկ
KBA-01231-2PM1VH
Բովանդակություն

 

ՀԾ-Հաշվապահ համակարգում վերջնահաշվարկ կատարելու  համար պետք է կատարել հետևյալ գործողությունները`

1. Հավելումներ տեղեկատուում ավելացրեք նոր հավելում Վերջնահաշվարկ կամ Չօգտագործված արձակ. փոխհատուցում անվանմամբ և միացրեք միայն Եկամտահարկը պահվում է դրոշակը:

 

2. Հաշվարկեք փոխհատուցման գումարը: Գումարը կարող եք հաշվարկել ձեռքով, կամ օգտագործել Արձակուրդայինի հաշվարկ պատուհանը:

Արձակուրդայինի հաշվարկ պատուհանի միջոցով գումարն ստանալու համար պետք է Ընթացիկ ամիս տողի Օր դաշտում մուտքագրել չօգտագործված արձակուրդայինի օրերի թիվը: Համակարգն Ընթացիկ ամիս տողի Գումար դաշտում կլրացնի  համապատասխան գումարը: Արտագրեք այդ թիվը և Դադարեցնել կոճակով փակեք Արձակուրդայինի հաշվարկ պատուհանը:

3. Աշխատանք աշխատակիցների հետ թղթապանակի համապատասխան աշխատակցի տողի վրայից կանչեք Ավտոհավելում/պահում գործողությունը: Ոչ տաբելային հավելում/պահում դաշտում ընտրեք վերջնահաշվարկի համար բացված հավելումը: Նշեք փոխհատուցման գումարը և սեղմեք Կատարել կոճակը:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր